10:18 02.08.2018
Ընթացիկ տարվա վեց ամսվա կտրվածքով Պետեկամուտների կոմիտեն առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրել է 445 միլիարդ դրամ հարկ, որը կազմում է ընդհանուր հարկային մուտքերի 68.6 տոկոսը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը նշել է նաև, որ 2017 թվականի հունվար-հունիսին 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել 378 միլիարդ դրամ, որը կազմել է ընդհանուր մուտքերի 67.4 տոկոսը:
«Պետեկամուտների կոմիտեն այս տարվա վեց ամիսներին, նախորդի համեմատ, ընդհանուր հարկերի մասով ավելի է հավաքագրել 15.7 տոկոս, խոշորների մասով աճը 17.7 տոկոս է: Սա նշանակում է, որ խոշոր հարկատուներն ավելի շատ են հարկ վճարել, քան փոքրերը: Պատճառն այն է, որ ՊԵԿ-ը որպես թիրախ շարունակաբար ընտրում է խոշոր հարկ վճարողներին, ոչ թե փոքրերին: Այսինքն՝ մեր վարչարարությունն ավելի հասցեական է, մենք մեր վերլուծական աշխատանքներն իրականացնելիս նկատվող խնդիրների մասին իրազեկում ենք հարկատուներին, առաջարկում ենք ուղղումներ ու շտկումներ իրականացնել իրենց հաշվարկներում: Դա հատկապես անում ենք խոշորների մոտ, քանի որ այնտեղ ֆիսկալ էֆեկտը շատ է»,-ասել է Ռաֆիկ Մաշադյանը:
Ընդհանուր հարկային եկամուտների աճն էլ ՊԵԿ փոխնախագահը պայմանավորում է ինչպես տնտեսական աճով, այնպես էլ վարչարարությամբ ու հարկ վճարողների վարքագծի փոփոխությամբ:
Անդրադառնալով առաջիկա ամիսների հարկային մուտքերի կանխատեսմանը՝ պաշտոնյան նկատել է, որ իրենց նվազագույն նշաձողը 2018-ի բյուջեի կատարումն է, ինչը, սակայն, չի նշանակում, որ փորձելու են բյուջեն կատարել ու ասել, որ լավ են աշխատել: «Ես դժվարանում եմ թիվ ֆիքսել, թե որքան կլինեն մեր հարկային եկամուտները տարվա վերջին, բայց այն, որ դա կգերազանցի «Բյուջեի մասին» օրենքով սահմանված թիվը, վստահեցնում եմ»,-ավելացրել է Ռաֆիկ Մաշադյանը:
Համաձայն ՊԵԿ տվյալների՝ տասը ամենախոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը 2018-ի առաջին կիսամյակում վճարել է 24.6 միլիարդ դրամ հարկ, «Գազպրոմ Արմենիան»-ն երկրորդն է՝ 20.7 միլիարդ դրամ հարկով, «Գրանդ Տոբակոն» վճարել է 16.6 միլիարդ դրամ, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը չորրորդն է՝ 8.8 միլիարդ դրամով, «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշնը»՝ 8.16 միլիարդ դրամ, «Ֆիլլիպ Մորիս Արմենիան»՝ 8.15 միլիարդ դրամ, «Ալեքս Հոլդինգը»՝ 7.6 միլիարդ դրամ, «Ջեյ Թի Այ Արմենիան»՝ 7 միլիարդ դրամ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ 6.5 միլիարդ դրամ, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը»՝ 5.8 միլիարդ դրամ:
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...