100 օրվա ֆենոմենը. Ի՞նչ է ցույց տալու Փաշինյանը հանրահավաքում. «Փաստ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+23.09 oC

100 օրվա ֆենոմենը. Ի՞նչ է ցույց տալու Փաշինյանը հանրահավաքում. «Փաստ»

10:46 02.08.2018

«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին հրավիրում է հանրահավաք, առիթը պաշտոնավարման 100 օրն է: Կարծես թե առաջին անգամ Հայաստանում պաշտոնավարման 100 օրը երկրի ղեկավարը ցանկանում է ամփոփել հանրահավաքով: Թե ինչքանով է դա արդյունավետ, դժվար է ասել, բայց որ առնվազն հետաքրքիր է` միանշանակ է: Սակայն ակնհայտ է, որ հանրահավաքում չեն լինելու վիճակագրական ու պաշտոնական տվյալներ, հասկանալի է` հանրահավաքը դժվար է անցկացնել պաշտոնական չոր լեզվով:

Սակայն, կարծես թե այս հանրահավաքի նպատակը բոլորովին էլ այդ լեզուն չէ: Հանրահավաքի մասին Փաշինյանի հայտարարությունից հետո հնչեցին կարծիքներ, որ այդ հանրահավաքը պատասխան է Սերգեյ Լավրովի հայտարարությանը. բացառել նման ենթատեքստի առկայությունը չենք կարող, առավել ևս՝ հանրահավաքի՝ փաշինյանական թևի «զորահանդեսային» սկզբունքով որակումների պարագայում, սակայն միայն դրանով պայմանավորել վարչապետի` հանրահավաք անցկացնելու գաղափարը, այն էլ` 17 օր անց, այնքան էլ առողջ ու ամբողջական մոտեցում չէ:

Ըստ էության, այս հանրահավաքը նախ ցույց է տալու բոլոր ներքին ու արտաքին ուժերին, որ վարչապետը շարունակում է վայելել հասարակական լայն վստահություն, ապա և այս հանրահավաքից հենց իր` Նիկոլ Փաշինյանի համար պարզ կդառնա, թե տրամադրության ինչպիսի փոփոխություններ կան հասարակության մեջ վերջին 3 ամիսների ընթացքում:

Ընդհանուր առմամբ, հանրահավաքի գաղափարը վատը չէ, եթե դիտարկենք լեգիտիմության հաստատման տեսանկյունից, սակայն ցանկալի կլինի, որ հանրահավաքից առաջ, կամ հետո, կամ էլ մոտ օրերին, վարչապետն ու կառավարությունը հանդես գան նաև զուտ պաշտոնական ու փաստարկված լայն հաշվետվությամբ: Ի վերջո, վերջին երեք ամիսների ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել իրավական, ֆինանսատնտեսական ու քաղաքական այնիպիսի իրողություններ, որոնք կառավարությունը և՛ համակարգված պետք  է ներկայացնի, և՛ դրանց նկատմամբ հստակ դիրքորոշում, վերաբերմունք ու գնահատական հայտնի: Սա կառավարության հաշվետվողականության տեսանկյունից անկյունաքարային է լինելու նաև հետագայում: Դե, հանրահավաքներն էլ թող անցկացվեն, համենայնդեպս ինչ–որ վնաս այնտեղ չկա»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP