13:48 02.08.2018
Երևանում երեկ ներկայացրել են ականազերծման աշխատանքների նրբությունները: «Հալո Թրաստ» կազմակերպության սակրավորները կեղծ ականադաշտում բեմադրված ականազերծման ընթացքում ցուցադրել են սակրավորի վտանգավոր աշխատանքը, որն արվում է Արցախի բնակավայրերն անվտանգ դարձնելու համար։
🍏= cleared minefields 🔴 = #minefields to be cleared in #Nagornokarabakh Our goal is to change the red dots to green by 2020 #minefreenk pic.twitter.com/QloOcUoLYT
— HALO NagornoKarabakh (@HALO_NK) January 7, 2017
2000 թվականից սկսած «Հալո Թրաստ» կազմակերպությունն Արցախում հայտնաբերել է մի քանի հազար ական ու զինամթերքի չպայթած, վտանգավոր մասեր։ Ցուցադրվածը դրա չնչին մասն է՝ արդեն վնասազերծված վիճակում։ Ականադաշտերի մի մասը հենց բնակավայրերի մոտ է, ինչը սպառնալիք է և՛ մարդկանց, և՛ գյուղատնտեսության համար։ Ականազերծումից հետո մարդկային կորուստների ու միջադեպերի թիվը նվազել է, բայց որոնումները շարունակվում են։
Կազմակերպության 280 սակրավորները, որ հենց Արցախի բնակիչ են, մաքրել են տարածքի մեծ մասը։ Հիմա հետազոտում են, թե էլ ինչ տեղամասեր կան, որտեղ կարող են ականներ լինել։ Այդպիսի տարածքներ ավելացել էին Ապրիլյան պատերազմից հետո։ Ադրբեջանական հրետակոծության ընթացքում չպայթած զինամթերքի մնացորդներ կային Մարտակերտի հարևան գյուղերում։ Այդտեղ արդեն մաքրել են, ստուգում են ուրիշ վայրեր։
Rapid assessment of new #clustermunition strikes in #Karabakh has allowed HALO to establish the footprint (extent) pic.twitter.com/WxoG4RdtXz
— HALO NagornoKarabakh (@HALO_NK) May 6, 2016
Ականազերծումն արվում է դոնորների տված միջոցներով։ Դոնոր պետություններից մեկը, որ ֆինանսավորում էր աշխատանքները, դեմ է նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող տարածքների մաքրմանը։ Եվ այժմ «Հալո Թրաստ» կազմակերպությունը ստիպված է մասնավոր հանգանակություններ հավաքել ազատագրված հողերի ականազերծման համար։
In the last 10 yrs, #landmine & #uxo accidents have been falling in #nagornokarabakh thanks to the efforts of our demining teams #minefreenk pic.twitter.com/hUPN2n3gHk
— HALO NagornoKarabakh (@HALO_NK) January 12, 2017
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...