ԱՄՆ-ն Ուկրաինայում պարենային ճգնաժամ է հրահրում․ Զախարովա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+29.09 oC

ԱՄՆ-ն Ուկրաինայում պարենային ճգնաժամ է հրահրում․ Զախարովա

17:49 28.05.2022

ԱՄՆ-ն Ուկրաինայում պարենային ճգնաժամ է հրահրում՝ այդ երկիրը զրկելով ցորենի պաշարներից։ Այս մասին, Iz.ru-ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ուկրաինայից 20 մլն տոննա ցորենի արտահանման հնարավորություններ ստեղծելու անհրաժեշտության մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը համընկել է ուկրաինական լենդ-լիզի օրենքի ստորագրման հետ։ Ստացվում է, որ Կիևը զենքի դիմաց ցորեն է վճարելու։ Ըստ էության, Ամերիկան Ուկրաինայում պարենային ճգնաժամ է հրահրում`զրկելով ցորենի պաշարներից»,- ասել է Զախարովան։

Ըստ նրա տարբեր երկրների դիվանագետների հայտարարությունները, թե Ռուսաստանը արգելափակել է Սև ծովի տարածքները, չեն համապատասխանում իրականությանը։

Նա նշել է, որ Մարիուպոլում նավահանգիստը սկսել է գործել այն պահից, երբ ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Դոնեցկի ժողովրդական Հանրապետությունում։ Տարածքն ականազերծվել է և նավերի ծով դուրս գալու համար պայմաններ են ստեղծվել։

«Կիևի իշխանությունները հրաժարվում են համագործակցել օտարերկրյա ներկայացուցիչների և նավերի սեփականատեր ընկերությունների հետ, ինչը կապահովի արգելափակված նավերի ապահով ելքը։ Փաստացի այդ նավերը և անձնակազմերը գերի են վերցվել»,- ասել է Զախարովան։

Ավելի վաղ՝ մայիսի 25-ին, ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանը պարենային հարցերը որպես զենք չի օգտագործի Ուկրաինայի դեմ։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ

10:20 05.08.2025

Իրանում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ

Իրանում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ UTC-ի ժամանակով ժամը 5:06-ին՝ Բամ քաղաքից 125 կիլոմետր հարավ-արևելք, որի բնակչությունը կազմում է 99 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 5-ի 08։00 դրությամբ

10:11 05.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 5-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 5-ի 08։00 դրությամբ կազմել է 21.1 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Թուրքմենստանում բացվել է ցամաքով շրջափակված երկրներին նվիրված ՄԱԿ-ի երրորդ համաժողովը

10:00 05.08.2025

Թուրքմենստանում բացվել է ցամաքով շրջափակված երկրներին նվիրված ՄԱԿ-ի երրորդ համաժողովը

Կասպից ծովի ափին գտնվող Թուրքմենբաշի քաղաքի Ավազա ազգային զբոսաշրջային գոտում օգոստոսի 5-ին բացվում է ՄԱԿ-ի (ՄԱԿ) ցամաքով շրջափակված զարգացող երկրների երրորդ համաժողովը։ Կազմակերպիչների խոսքով՝ դրան կմասնակցեն ավելի քան 30 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ներկայացուցիչներ։ Համաժողովը կսկսվի լիագումար նիստով, որի ժամանակ պետությունների և կառավարությունների ղեկավարները ելույթ կունենան համաժողովում: Նախատեսվում է, որ այն կբացի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար […] ...

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխած անձինք կալանավորվել են

09:59 05.08.2025

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխած անձինք կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ երեք քաղաքացիներ, որոնցից մեկը նախկինում ցմահ դատապարտված և պայմանական վաղաժամկետ ազատված, հանցակցելով այլ երկրում գտնվող անձանց հետ, իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» […] ...

Telegraph. Իրանը ցանկանում է օգտագործել MI6-ի արտահոսքը որպես բանակցային խաղաքար

09:55 05.08.2025

Telegraph. Իրանը ցանկանում է օգտագործել MI6-ի արտահոսքը որպես բանակցային խաղաքար

Իրանը խնդրել է «Թալիբան»-ին տրամադրել Մեծ Բրիտանիայի հետ համագործակցած աֆղանցիների ցուցակը, որը արտահոսել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարություն, հաղորդում է The Daily Telegraph-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոչ միտումնավոր արտահոսքի արդյունքում վտանգվել են մոտ 25 հազար աֆղանցիների անձնական տվյալները, որոնք սերտորեն համագործակցել են Լոնդոնի հետ մինչև 2021 թվականի օգոստոսին […] ...

Sham TV. Արաբական ցեղային աշխարհազորայինները կրակ են բացել Աս-Սուվեյդայի ծայրամասերում

09:45 05.08.2025

Sham TV. Արաբական ցեղային աշխարհազորայինները կրակ են բացել Աս-Սուվեյդայի ծայրամասերում

Արաբական ցեղային ուժերը կրակ են բացել Սիրիայի հարավում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոնի՝ Աս-Սուվեյդա քաղաքի ծայրամասերի ուղղությամբ՝ խախտելով հուլիսի 19-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։ Sham TV-ի փոխանցմամբ՝ Աթիլ արվարձանում բնակելի շենքերի վրա կրակ են բացել ծանր գնդացիրներից և նռնականետերից: Տեղի դրուզ ինքնապաշտպանության ուժերը պատասխանել են՝ հարձակվելով տարածքում գտնվող աշխարհազորայինների դիրքերի վրա: Ավելի վաղ հաղորդվել էր, […] ...

BACK_TO_TOP