14:46 30.05.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 30-ին՝ ժամը 12։00-18։00-ն, կդադարեցվի Երևանի՝ Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխինի, Արաբկիրի թիվ 41, 43, 49, 51, 53 փողոցներ, Կոմիտասի 1-ին, Վրացական 4-րդ, Գրիբոյեդովի 1-ին եւ Մալխասյանց նրբանցքներ, Ն. Զարյան՝ 21-140 համարներ իրենց կոտորակներով, Ազատության 7/1, 7/2, 9/1, 9/2, 9/3, 9/4, 21, 23, 24, 25, 26, 27 համարներ իրենց կոտորակներով, Հ. Էմին 135-150 համարներ իրենց կոտորակներով, Վրացական 12-21 համարներ իրենց կոտորակներով, Կոմիտասի 37-67 կենտ և 52-66 զույգ համարներ իրենց կոտորակներով, Կոմիտասի անցուղի իր այգով, Ա. Խաչատրյան 29/1, 31/1, 32/2, 33/1, «Արաբկիր» բժշկական կենտրոն:
18:35 23.06.2025
Սաբալենկայի անակնկալ պարտությունը18:20 23.06.2025
ԱՄՆ-ը միջնորդների միջոցով Իրանին է փոխանցել հակամարտությունը դադարեցնելու Իսրայելի մտադրությունը. WSJՄիացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի պաշտոնյաներին խնդրել է Իրանին փոխանցել, որ Իսրայելը ձգտում է շուտափույթ դադարեցնել հակամարտությունը, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին: Պարբերականի տվյալներով՝ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի թիրախներին, սակայն ձգտում է դադարեցնել պատերազմը։ Թեհրանը, գրում է թերթը, կանգնած է «վտանգավոր ընտրության» առաջ՝ կա՛մ հակահարված տալ ԱՄՆ-ին՝ նպաստելով պատերազմի […] ...
18:14 23.06.2025
Սարի թաղում հայտնաբերվել են կանեփի բույսեր ու դրանք մշակելու գործիքներՀունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Սարի թաղում բնակվող 72-ամյա մի տղամարդ թմրաբույսեր է աճեցնում։ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննվել է տղամարդու բակը։ Իրավապահները հայտնաբերել են կանեփի 61 բույս և այն մշակելու համար նախատեսված գործիքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […] ...
18:06 23.06.2025
Բասկետբոլի կանանց ԱՄՆ-ի Մ16 հավաքականը հաղթել է 119 միավորի առավելությամբԿանանց մինչև 16 տարեկանների Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում ԱՄՆ-ի հավաքականը 119 միավորի առավելությամբ հաղթել է Պանամայի հասակակիցների թիմին` 131-12։ Ամերիկուհիները մրցաշարի բոլոր խաղերում հաղթել են խոշոր հաշվով։ Խմբային փուլում նրանք հաղթել են նաև Վենեսուելային (113-52), Պուերտո Ռիկոյին (138-38) և Արգենտինային (101-46)։ Եզրափակչի ուղեգիրն ԱՄՆ-ի ընտրանին կվիճարկի Մեքսիկայի հավաքականի հետ։ ...
17:54 23.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-23-ըԲացահայտվել է 190 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️33 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️16 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️14–ական դեպք հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խարդախության, ☑️11 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️7 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, ☑️6 […] ...
17:44 23.06.2025
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 1,677,000 ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբ2025 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 653 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «անտառային» նպատակային նշանակության 17 հազար 200 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 […] ...