12:43 31.05.2022
«Գազպրոմը» ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը հոլանդական GasTerra-ին՝ նոր սխեմայով՝ ռուբլով վճարելուց հրաժարվելու պատճառով, հայտնել են ռուսական ընկերությունից։
Մայիսի 30-ի աշխատանքային օրվա ավարտի դրությամբ «Գազպրոմ Էքսպորտ»-ը «GasTerra B.V»-ից ապրիլին գազի մատակարարումների դիմաց վճար չի ստացել:
«Մատակարարումը դադարեցվել է Ռուսաստանի նախագահի 2022 թ․-ի մարտի 31-ի թիվ 172 հրամանագրի համաձայն»,- ասվում է գրությունում։
Նախօրեին հոլանդական էներգետիկ ընկերությունը հայտարարեց, որ հրաժարվում է ռուբլով վճարել Ռուսաստանից երկնագույն վառելիքի մատակարարման դիմաց, որից հետո «Գազպրոմը» տեղեկացրեց մայիսի 31-ից մատակարարումների դադարեցման մասին։
Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով արևմտյան երկրների կողմից պատժամիջոցների ուժեղացման ֆոնին Մոսկվան ապրիլի 1-ից սկսեց գազի դիմաց վճարումներ ընդունել ոչ բարեկամական երկրներից ռուբլով՝ դոլարով և եվրոյով հաշվարկներից խուսափելու համար։
Ապրիլի վերջին «Գազպրոմը» դադարեցրեց վառելիքի մատակարարումները դեպի Բուլղարիա և Լեհաստան՝ ռուբլով չվճարելու պատճառով։
18:20 23.06.2025
ԱՄՆ-ը միջնորդների միջոցով Իրանին է փոխանցել հակամարտությունը դադարեցնելու Իսրայելի մտադրությունը. WSJՄիացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի պաշտոնյաներին խնդրել է Իրանին փոխանցել, որ Իսրայելը ձգտում է շուտափույթ դադարեցնել հակամարտությունը, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին: Պարբերականի տվյալներով՝ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի թիրախներին, սակայն ձգտում է դադարեցնել պատերազմը։ Թեհրանը, գրում է թերթը, կանգնած է «վտանգավոր ընտրության» առաջ՝ կա՛մ հակահարված տալ ԱՄՆ-ին՝ նպաստելով պատերազմի […] ...
18:14 23.06.2025
Սարի թաղում հայտնաբերվել են կանեփի բույսեր ու դրանք մշակելու գործիքներՀունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Սարի թաղում բնակվող 72-ամյա մի տղամարդ թմրաբույսեր է աճեցնում։ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննվել է տղամարդու բակը։ Իրավապահները հայտնաբերել են կանեփի 61 բույս և այն մշակելու համար նախատեսված գործիքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […] ...
18:06 23.06.2025
Բասկետբոլի կանանց ԱՄՆ-ի Մ16 հավաքականը հաղթել է 119 միավորի առավելությամբԿանանց մինչև 16 տարեկանների Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում ԱՄՆ-ի հավաքականը 119 միավորի առավելությամբ հաղթել է Պանամայի հասակակիցների թիմին` 131-12։ Ամերիկուհիները մրցաշարի բոլոր խաղերում հաղթել են խոշոր հաշվով։ Խմբային փուլում նրանք հաղթել են նաև Վենեսուելային (113-52), Պուերտո Ռիկոյին (138-38) և Արգենտինային (101-46)։ Եզրափակչի ուղեգիրն ԱՄՆ-ի ընտրանին կվիճարկի Մեքսիկայի հավաքականի հետ։ ...
17:54 23.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-23-ըԲացահայտվել է 190 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️33 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️16 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️14–ական դեպք հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խարդախության, ☑️11 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️7 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, ☑️6 […] ...
17:44 23.06.2025
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 1,677,000 ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբ2025 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 653 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «անտառային» նպատակային նշանակության 17 հազար 200 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 […] ...