15:04 31.05.2022
Սպասվում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին կայցելի Թուրքիա, երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
«ԱԳ նախարար Լավրովը ռազմական պատվիրակությամբ Թուրքիա կժամանի հունիսի 8-ին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը՝ պատասխանելով «Անադոլու» գործակալության լրագրողների հարցերին։
Չավուշօղլուն նաև ասել է, որ Թուրքիան մտադիր չէ մասնակցել Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներին։
«Մենք հստակ դիրքորոշում ունենք, մենք չենք մասնակցում պատժամիջոցներին և թույլ չենք տա, որ մեզ օգտագործեն դրա համար»,- ասել է թուրք նախարարը։
Նախարարի հայտարարությունը հնչել է երկուշաբթի՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցից հետո։
Սև ծովով հացահատիկի առաքման և այդ նպատակով անվտանգության միջանցքի բացման հարցերը նախատեսվում է քննարկել Լավրովի` Թուրքիա կատարելիք այցի ընթացքում, ասել է Չավուշօղլուն։
«Իմ ռուս գործընկեր Լավրովի հետ մենք նախատեսում ենք քննարկել նաև ծովով հացահատիկի մատակարարման և (Սև ծովում) անվտանգության միջանցքի բացման հարցերը»,- ասել է նախարարը։
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 30-ին հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ շեշտը դնելով Սև և Ազովի ծովերում անվտանգ նավարկության ապահովման, իրենց ջրերում ականների վտանգի վերացման վրա։ Ռուսաստանի ղեկավարը, ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, նշել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ թուրք գործընկերների հետ համաձայնեցնելով ապրանքների անխոչընդոտ ծովային տարանցումը հեշտացնելու համար։ Նույնը վերաբերում է ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանմանը։
Իրավիճակը Ուկրաինայում և Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից կիրառվող լայնածավալ պատժամիջոցները հանգեցրել են հացահատիկի մատակարարումների խափանումների, ինչը մեծացնում է պարենային ճգնաժամի վտանգը աշխարհի մի շարք երկրներում։ Տարեսկզբից ցորենի ու եգիպտացորենի գները զգալիորեն թանկացել են։ Ցորենի պաշարները, ինչպես նշվել է մայիսի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, աշխարհում կտևեն ընդամենը 10 շաբաթ, իսկ իրավիճակն ավելի վատ է, քան 2007-2008 թվականների ճգնաժամը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ պարենային ճգնաժամն աշխարհում տեղի է ունեցել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից շատ առաջ՝ ներառյալ կորոնավիրուսային համաճարակը և արևմտյան երկրների սխալ հաշվարկները։ Միաժամանակ Լավրովը հավելել է, որ ստեղծված իրավիճակը սրել է խնդիրը, իսկ Արևմուտքի պատժամիջոցները դարձել են պարենային մատակարարումների խափանման հիմնական պատճառներից մեկը, որն էլ ավելի է սրել ճգնաժամը։
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում22:47 18.05.2025
Կոբախիձե. ԱՄՆ-ն խնայել է 2.5 միլիարդ դոլար՝ Աֆղանստանում և Իրաքում Վրաստանի շնորհիվԱՄՆ-ն խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ վրացական զորքերի մասնակցության Աֆղանստանում և Իրաքում իրականացվող առաքելություններին։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ամերիկյան կողմը խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ Աֆղանստանում և Իրաքում առաքելություններին մասնակցության։ Միևնույն ժամանակ, ամերիկյան բյուջեից մեր երկրին տրամադրված իրական ամերիկյան օգնությունը շատ ավելի քիչ է, քան […] ...
22:20 18.05.2025
Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային ՂարաբաղումԱդրբեջանում անցկացվում են Իրանի հետ համատեղ «Արազ-2025» զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել Իսլամական Հանրապետության ռազմական անձնակազմի ղեկավարը և այլ մասնակիցներ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Տեղեկատվության համաձայն՝ տեղի է ունեցել հանդիպում զորավարժությունների ղեկավարների և երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։ «Հանդիպմանը ներկայացվել է համառոտ տեղեկատվություն զորավարժությունների նպատակների, դրանց սցենարի […] ...
22:07 18.05.2025
Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինիԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ակնկալում է հաջող արդյունքներ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկուշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցից։ «Ես կարծում եմ, որ նախագահը հաջող զրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք ճանաչում են միմյանց։ Նախագահը վճռականորեն տրամադրված է այստեղ ինչ-որ բան անել, եթե ինքը չի կարող, ապա […] ...
21:45 18.05.2025
Զելենսկին կրկին ռազմական օգնություն է խնդրել ԹրամփիցՎլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից օգնություն է խնդրում։ Նա իր առաջարկներով համապատասխան նամակ է ուղարկել Սպիտակ տան ղեկավարին։ Զելենսկու գրասենյակի տվյալներով ՝ նամակը պարունակում է պաշտպանական արդյունաբերության, ինչպես նաև առևտրի ոլորտում համագործակցության նոր առաջարկներ։ «(Զելենսկին – խմբ.) նշել է, որ նախագահ Թրամփին նամակ է ուղարկել պաշտպանական-արդյունաբերական և առևտրային ոլորտներում համագործակցության նոր առաջարկներով», – ասվում […] ...
21:25 18.05.2025
Իրաքի վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վճռական դերը պաղեստինցիների իրավունքների պաշտպանության գործումԻրաքի վարչապետ Մոհամմեդ ալ-Սուդանին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կիրակի օրը հանդիպել են Բաղդադում։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Իրաքի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների լուծման ջանքերը, հաղորդում է Իրաքի կառավարության ղեկավարի գրասենյակը։ Ալ-Սուդանին ողջունել է Գուտերեշի մասնակցությունը Բաղդադում մայիսի 17-ին կայացած Արաբական գագաթնաժողովին: Նա նշել է «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի […] ...
21:03 18.05.2025
Զելենսկին Հռոմում հանդիպել է Վենսի և Ռուբիոյի հետԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հռոմում հանդիպել են Վլադիմիր Զելենսկու հետ՝ Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից հետո առաջին անգամ։ Այս մասին հայտնել են ամերիկացի լրագրողները՝ հղում անելով Վենսի ներկայացուցչին։ Նրանց խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետևում՝ Իտալիայում ԱՄՆ դեսպանի նստավայրում։ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը նույնպես ներկա է եղել։ […] ...