18:27 31.05.2022
Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկով բեռնանավերի ելքը խոչընդոտում են Կիևի կողմից դրված ականները։ Այս մասին մայիսի 31-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
«Հացահատիկով նավերի անվտանգ դուրսբերման խնդիրներից մեկը ծովում գտնվող ականներն են, որոնք տեղադրվել են Ուկրաինայի կողմից Օդեսայի մարզում»,- ասել է Չավուշոօղլուն Anadolu գործակալության լրագրողների հետ հարցազրույցում։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է ականներից մաքրված միջանցք։
«Ուկրաինական կողմն ասում է, որ կարող է մաքրել 15 օրում։ Սակայն Ուկրաինան չի ցանկանում, որպեսզի ռուսական ռազմանավերը անցնեն Օդեսայի նավահանգստով։ Իսկ Ռուսաստանը չի ցանկանում, որ այդ միջանցքն օգտագործվի Ուկրաինային զենք մատակարարելու համար։ Մեզ մեխանիզմ է պետք։ Երեկ և՛ Ռուսաստանի նախագահը, և՛ Ուկրաինայի նախագահը ասացին, որ պատրաստ են աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է Չավուշօղլուն։
Դժվարությունների մեկ այլ պատճառ, ըստ նրա, ռուսական նավերի ապահովագրության խնդիրն է։
«Պատժամիջոցների (հակառուսական) վեցերորդ փաթեթում ապահովագրության խնդիր կա։ Ռուսաստանը չի կարող ապահովագրել նավերը, որոնք կտեղափոխեն ապրանքներ։ Նավերը չեն կարող սպասարկում ստանալ այլ նավահանգիստներում: Ռուսաստանը ցանկանում է, որ այդ սահմանափակումները հանվեն»,- հավելել է նախարարը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ անհրաժեշտ է, որպեսզի Կիևը ականազերծի նավահանգիստներից ելքերը։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանը մեկ ամսից ավելի միջոցներ է ձեռնարկում ուկրաինական հացահատիկի անվճար արտահանման համար։
Նախօրեին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը հայտարարել էր Ռուսաստանի հետ Ուկրաինայից 20 մլն տոննա ցորենի արտահանման շուրջ բանակցություններ վարելու անհրաժեշտության մասին։ Նա պարզաբանել է, որ ծովային ուղիներից օգտվելու համար անհրաժեշտ է համաձայնություն Ռուսաստանի Դաշնության հետ։
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում21:45 18.05.2025
Զելենսկին կրկին ռազմական օգնություն է խնդրել ԹրամփիցՎլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից օգնություն է խնդրում։ Նա իր առաջարկներով համապատասխան նամակ է ուղարկել Սպիտակ տան ղեկավարին։ Զելենսկու գրասենյակի տվյալներով ՝ նամակը պարունակում է պաշտպանական արդյունաբերության, ինչպես նաև առևտրի ոլորտում համագործակցության նոր առաջարկներ։ «(Զելենսկին – խմբ.) նշել է, որ նախագահ Թրամփին նամակ է ուղարկել պաշտպանական-արդյունաբերական և առևտրային ոլորտներում համագործակցության նոր առաջարկներով», – ասվում […] ...
21:25 18.05.2025
Իրաքի վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վճռական դերը պաղեստինցիների իրավունքների պաշտպանության գործումԻրաքի վարչապետ Մոհամմեդ ալ-Սուդանին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կիրակի օրը հանդիպել են Բաղդադում։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Իրաքի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների լուծման ջանքերը, հաղորդում է Իրաքի կառավարության ղեկավարի գրասենյակը։ Ալ-Սուդանին ողջունել է Գուտերեշի մասնակցությունը Բաղդադում մայիսի 17-ին կայացած Արաբական գագաթնաժողովին: Նա նշել է «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի […] ...
21:03 18.05.2025
Զելենսկին Հռոմում հանդիպել է Վենսի և Ռուբիոյի հետԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հռոմում հանդիպել են Վլադիմիր Զելենսկու հետ՝ Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից հետո առաջին անգամ։ Այս մասին հայտնել են ամերիկացի լրագրողները՝ հղում անելով Վենսի ներկայացուցչին։ Նրանց խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետևում՝ Իտալիայում ԱՄՆ դեսպանի նստավայրում։ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը նույնպես ներկա է եղել։ […] ...
20:43 18.05.2025
Մերցը, Մակրոնը և Սթարմերը կհամաձայնեցնեն դիրքորոշումները Թրամփի հետ՝ Պուտինի հետ զրույցից առաջԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, նախքան վերջինս կզանգահարի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։ «Մենք համաձայնեցինք, որ կրկին կխոսենք Ամերիկայի նախագահի հետ՝ այս հեռախոսազրույցի նախապատրաստման համար։ Մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ հետագա առաջընթաց կլինի», – […] ...
20:21 18.05.2025
Ուիթքոֆ. ԱՄՆ-ին հաջողվեց մոտեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումներըԱմերիկյան վարչակազմը կարողացավ որոշակիորեն մոտեցնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումները ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ «Այս բանակցություններում մարդիկ դիրքորոշումներ են արտահայտում։ Արվեստ կայանում է նրանում, որ կողմերի միջև եղած անդունդը հաղթահարվի, և կարծում եմ՝ մենք դա որոշ չափով արել ենք», – ասել է նա ABC News-ին։ […] ...
20:05 18.05.2025
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետԻրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը ու կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները: ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր ջերմ ողջյուններն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ...