Հարավային Օսիայի ԿԸՀ-ն դադարեցրել է Ռուսաստանին միանալու հանրաքվեի աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+26.09 oC

Հարավային Օսիայի ԿԸՀ-ն դադարեցրել է Ռուսաստանին միանալու հանրաքվեի աշխատանքները

16:54 01.06.2022

Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) կասեցրել է Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ հանրաքվեի նախապատրաստումը նախագահ Ալան Գագլոևի՝ ավելի վաղ հրամանագրի հետ կապված։ Այս մասին չորեքշաբթի, ՏԱՍՍ-ին հայտնել է ԿԸՀ նախագահ Էմիլիա Գագիևը։

Մայիսի 30-ին Գագլոևը կասեցրել է հանրապետության նախկին ղեկավար Անատոլի Բիբիլովի՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու մասին հանրաքվեի հրամանագիրը՝ մինչև Մոսկվայի հետ խորհրդակցությունների ավարտը։

«Երեքշաբթի օրը կայացած նիստում հանձնաժողովի անդամները եկել են այն եզրակացության, որ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի գործունեությունը ավտոմատ կերպով դադարեցվում է՝ Անատոլի Բիբիլովի համապատասխան հրամանագրի կասեցման պատճառով»,- ասել է Գանիևան։

Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 13-ին հաստատել և այն ժամանակ գործող նախագահ Բիբիլովին է ուղարկել փաստաթղթերի փաթեթ՝ հանրապետության՝ Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։  Բիբիլովը մարտի 30-ին ասել էր, որ Հարավային Օսիան իրավական քայլեր է ձեռնարկելու Ռուսաստանի Դաշնությանը միանալու համար։

Հարավային Օսիայի նախագահական ընտրություններում հաղթած Ալան Գագլոևը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ հանրաքվեն պետք է անցկացվի, երբ Մոսկվան հասկացնի, որ դրա ժամանակը եկել է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը միջնորդների միջոցով Իրանին է փոխանցել հակամարտությունը դադարեցնելու Իսրայելի մտադրությունը. WSJ

18:20 23.06.2025

ԱՄՆ-ը միջնորդների միջոցով Իրանին է փոխանցել հակամարտությունը դադարեցնելու Իսրայելի մտադրությունը. WSJ

Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի պաշտոնյաներին խնդրել է Իրանին փոխանցել, որ Իսրայելը ձգտում է շուտափույթ դադարեցնել հակամարտությունը, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին: Պարբերականի տվյալներով՝ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի թիրախներին, սակայն ձգտում է դադարեցնել պատերազմը։ Թեհրանը, գրում է թերթը, կանգնած է «վտանգավոր ընտրության» առաջ՝ կա՛մ հակահարված տալ ԱՄՆ-ին՝ նպաստելով պատերազմի […] ...

Սարի թաղում հայտնաբերվել են կանեփի բույսեր ու դրանք մշակելու գործիքներ

18:14 23.06.2025

Սարի թաղում հայտնաբերվել են կանեփի բույսեր ու դրանք մշակելու գործիքներ

Հունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Սարի թաղում բնակվող 72-ամյա մի տղամարդ թմրաբույսեր է աճեցնում։ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննվել է տղամարդու բակը։ Իրավապահները հայտնաբերել են կանեփի 61 բույս և այն մշակելու համար նախատեսված գործիքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […] ...

Բասկետբոլի կանանց ԱՄՆ-ի Մ16 հավաքականը հաղթել է 119 միավորի առավելությամբ

18:06 23.06.2025

Բասկետբոլի կանանց ԱՄՆ-ի Մ16 հավաքականը հաղթել է 119 միավորի առավելությամբ

Կանանց մինչև 16 տարեկանների Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում ԱՄՆ-ի հավաքականը 119 միավորի առավելությամբ հաղթել է Պանամայի հասակակիցների թիմին` 131-12։ Ամերիկուհիները մրցաշարի բոլոր խաղերում հաղթել են խոշոր հաշվով։ Խմբային փուլում նրանք հաղթել են նաև Վենեսուելային (113-52), Պուերտո Ռիկոյին (138-38) և Արգենտինային (101-46)։ Եզրափակչի ուղեգիրն ԱՄՆ-ի ընտրանին կվիճարկի Մեքսիկայի հավաքականի հետ։ ...

SHANTNEWS

18:00 23.06.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-23-ը

17:54 23.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-23-ը

Բացահայտվել է 190 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️33 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️16 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️14–ական դեպք հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խարդախության, ☑️11 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️7 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, ☑️6 […] ...

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 1,677,000 ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբ

17:44 23.06.2025

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 1,677,000 ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբ

2025 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 653 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «անտառային» նպատակային նշանակության 17 հազար 200 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 […] ...

BACK_TO_TOP