19:09 02.08.2018
Օգոստոսի 2-ին՝ ժամը 00.30-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում Յաղդան գյուղում դանակահարության վերաբերյալ հաղորդում է ստացվել: Նույն օրը՝ ժամը 01.20-ին, հիվանդանոցից ևս հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի, գոտկային շրջանի ծակած, կտրած չորս չթափանցող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1988թ. ծնված Լուսինե Գ.-ն և հայտարարել, որ վնասվածքը ստացել է տանը՝ նախկին ամուսնու կողմից դանակահարվելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նույն օրը՝ ժամը 01.10-ին, կամավոր բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Խաչիկ Խ.-ն և հայտնել, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 23.45-ի սահմաններում, Յաղդան գյուղում բնակվող նախկին կնոջ՝ Լուսինե Գ.-ի տանը, խանդի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ:
Հանցագործության գործիք դանակը վերցվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:
18:57 04.06.2025
Վրաստանում փակվում է ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնըՎրաստանում փակվում է 2005 թվականից գործող ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը։ Կառույցի մի խումբ աշխատակիցներ հայտարարել են, որ համապատասխան ծանուցում են ստացել իրենց ղեկավարությունից: «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հարցմանն ի պատասխան Վրաստանի արտգործնախարարությունը հաստատել է լուրը՝ հավելելով, որ «վերակազմակերպման արդյունքում կենտրոնը կմիավորվի նախարարության հետ»։ «Մենք կարծում ենք, որ մեր հիմնական առաքելությունը՝ հանրության իրազեկվածության բարձրացումը արևմտյան […] ...
18:48 04.06.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 25-31-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 25-31-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ մայիսի 25-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 25-ին և 31-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 25-ին, 26-ին և 27-ին։ ◾️ Հրազդան քաղաքում՝ […] ...
18:39 04.06.2025
«Ոսկե գնդակը» պետք է վիճարկվի 2 ֆուտբոլիստի միջև․ Կանիսարես«Վալենսիայի» նախկին դարպասապահ Սանտիագո Կանիսարեսը նշել է «Ոսկե գնդակի» իր 2 թեկնածուներին: «Ուսման Դեմբելեին չեմ տեսնում «Ոսկե գնդակով»: Նա շատ լավ մրցաշրջան անցկացրեց, Լուիս Էնրիկեին հաջողվեց նրան ավելի ուժեղ ֆուտբոլիստ դարձնել: Տեսնենք՝ ինչ կարող է անել Յամալն Ազգերի լիգայում: Կարծում եմ՝ դեռ կլինեն մրցաշրջաններ, որոնցում Յամալը մրցակցությունից դուրս կլինի, բայց այս տարի նրան չի բավարարում […] ...
18:30 04.06.2025
Բաքվի հետ նախնական պայմանավորվածություն կա համատեղ անհետ կորածների որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրենՀայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների միջև ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն՝ համատեղ իրականացնել որոնողական աշխատանքներ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը հայտնել է հունիսի 4-ին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում՝ մանրամասներ հայտնելով երկու երկրների անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների հանդիպման արդյունքներից։ «Այո, […] ...
18:23 04.06.2025
Աշտարակի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքՀունիսի 2-ին Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել է օպերատիվ տվյալ, որ Կոշ գյուղի մի բնակիչ անօրինական կերպով պահում է հրազեն և ռազմամթերք: Նույն օրը ժամը 13-ին կոշեցի 43-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված զննությամբ տղամարդու հողատարածքում գտնվող շինությունում հայտնաբերվել է ապօրինի պահվող հրազեն, փամփուշտներ և […] ...
18:14 04.06.2025
Նեյմարի ապագան կարող է կտրուկ շրջադարձի ենթարկվելԲրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի ապագան կարող է կտրուկ շրջադարձի ենթարկվել, գրում է Marca-ն: Բրազիլացի սուպերաստղի ծառայություններով է հետաքրքրված «Պաչուկան», որի՝ Նեյմարի հետ պայմանագիր կնքելու հարցում գլխավոր հաղթաթուղթն աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելն է: Մեքսիկական ակումբի համար Նեյմարի հնարավոր տրանսֆերը ենթադրում է ոչ միայն մարզական, այլ նաև մարքեթինգային հաջողություններ, ինչն իր հետ կբերի հովանավորչական պայմանագրեր: Նշենք, որ […] ...