Կարելի էր հետաքննությունն ավելի խորությամբ անցկացնել. Մնացական Բիչախչյանն արձագանքում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+12.94 oC

Կարելի էր հետաքննությունն ավելի խորությամբ անցկացնել. Մնացական Բիչախչյանն արձագանքում է

19:15 02.08.2018

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն արձագանքել է մամուլում տեղ գտած հրապարակմանը, ըստ որի՝ ոստիկանության պատճենահանման ծառայությունները քաղաքացիներին թալանում են:

«www.hraparak.am կայքում տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ «ոստիկանության բաժանմունքներին կից «քսերոքս» ծառայությունները թալանում են քաղաքացիներին»: Հոդվածում նշված վիճակագրության համաձայն՝ ամենաթանկը անձնագրային և վիզաների վարչության հարևանությամբ գործող կետում է, որտեղ մեկ էջի համար պահանջում են 100 դրամ:

Նախ հոդվածագրին տեղեկացնենք, որ եթե մասնավոր կազմակերպությունն իր դիրքով գտնվում է անձնագրային ծառայության հարևանությամբ, դա չի նշանակում, որ այն պատկանում է պետական հիմնարկին: Նման հետաքննություն անցկացնելուց կարելի էր առավել խորությամբ կատարել այն, որի արդյունքում պարզ կլիներ, որ խնդիրն անմիջապես ոստիկանության պետի մտահոգության դաշտում է: Դեռևս մեկ ամիս առաջ նրա հանձնարարությամբ անձնագրային և վիզաների վարչության շենքում՝ անձնագրային, քաղաքացիության և վիզաների բաժիններում տեղադրվել են պատճենահանման սարքեր, որպեսզի այն դեպքերում, երբ քաղաքացին իր հետ չի ունենա պահանջվող փաստաթղթերի պատճենները, գործողությունը կատարվի տեղում, աշխատակցի կողմից: Մյուս բոլոր ծառայություններում պատճենահանման հարցը նույնպես մտահոգության կենտրոնում է:

Բիոմետրիկ համակարգի նոր մրցույթի տեխնիկական առաջադրանքում նախատեսվել են դրույթներ, համաձայն որոնց՝ փաստաթղթերի պատճեններ չեն պահանջվի. ինֆորմացիան սկանավորման եղանակով կպահպանվի բազայում, ընդ որում՝ բոլոր անձնագրային ծառայություններում աշխատակիցների համար հասանելիության հնարավորությամբ: Ինչ վերաբերում է Նոր Նորքի անձնագրային ծառայության ղեկավար Աննա Պողոսյանի տվյալները հրապարակելուն, կայքի հետաքննությունն այդ մասով նույնպես վրիպել է, այսօր ոչ մի քաղաքացի նրան չէր կարող հանդիպել իր աշխատասենյակում, քանի որ հուլիսի 24-ից գտնվում է արձակուրդում»,- ֆեյսբուքյան իր էջում նշել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

21:21 14.05.2025

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

Մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ շրջադարձի մոտ «Volvo» մակնիշի բեռնատարի բեռնախցիկը, որի ներսում 4 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ են եղել, բեռնախցիկը պոկվել ու ընկել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան: ...

AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

21:10 14.05.2025

AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Մավրիտանիայի վերաքննիչ դատարանը նախկին նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդել Ազիզին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը։ Ազիզը, որը երկիրը ղեկավարել էր 2008-ից 2019 թվականներին, այս գործում ներգրավված էր տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, այդ թվում՝ երկու նախկին վարչապետների, նախկին նախարարների և գործարարների։ Նրանք մեղադրվում էին ապօրինի […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:58 14.05.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Մանուշյան փ. 36-69 առանձնատներ, Էմինի փ. 58-93 առանձնատներ, Գրիգոր Արծրունի փ. 6-22 առանձնատներ, Հր.Քոչարի փ. 9-11 շենքեր, թիվ 56 դպրոց և Գյուլբենկյան փ. 34Ա շենք, Երևանի Նոր Նորք վարչական […] ...

Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով  Լատվիայում էր

20:45 14.05.2025

Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով Լատվիայում էր

Մայիսի 6-ին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին – Փուլ II» ծրագրի շրջանակում Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը երկօրյա այցով Լատվիայի Հանրապետությունում էր՝ ուսումնասիրելու դատարանների կառավարման և արդիականացման լավագույն փորձը։ Ճանաչողական այցի հիմքում լավագույն փորձի փոխանակումն էր, նպատակը՝ դատական համակարգի կարողությունների կատարելագործումը դատարանների արդյունավետ կառավարման և դատական համակարգի բարեփոխումների իրականացման համատեքստում։ Այս մասին հայտնել […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա

20:29 14.05.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա

Մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի 2Ա շենքի դիմաց ծառի ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է […] ...

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները

20:12 14.05.2025

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները

Մայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել: Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված […] ...

BACK_TO_TOP