16:54 14.05.2025
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ մայիսի 14-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանի, Տիգրան Գաբրիելյանի, Արա Մկրտչյանի, ինչպես նաեւ նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկման օրակարգային թեման Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման շրջանակում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից նախանշված բարեփոխումների ուղղությամբ կատարվող աշխատանքներն են:
Մերի Գալստյանի դիտարկմամբ քննարկումների նպատակն է պահպանել հաղորդակցությունն ընթացիկ աշխատանքներում, աջակցել կարիքների գնահատման գործընթացին, ինչպես նաեւ համագործակցել ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ: Նրա խոսքով, ըստ ճանապարհային քարտեզով նախանշված գործողությունների, շրջակա միջավայրի նախարարությանը վերապահված են ամենածավալուն մասը եւ հավակնոտ բարեփոխումները:
Արա Մկրտչյանը կարեւորել է նման քննարկումների անցկացումը՝ համաձայնագրով նախատեսված ծրագրերի իրականացման շրջանակում առկա ռեսուրսները համատեղելու, միասնական, փոխհամագործակցված, փոխտեղեկացված աշխատելու առումով:
Նշվել է, որ 2024 թվականին Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզով նախանշված ծրագրերի ու գործողությունների գրեթե կեսից ավելին կատարվել է:
Ներկայացնելով մանրամասներ համաձայնագրի շրջանակում նախատեսված գործողությունների վերաբերյալ՝ ընդգծվել են վտանգավոր նյութերի եւ թափոնների, մթնոլորտային, կլիմայի քաղաքականության մշակմանն ուղղված աշխատանքները:
Կարեւորվել է «Թափոնների մասին» օրենքում փոփոխությունների եւ «Քիմիական նյութերի մասին» օրենքների նախագծերի մշակումն ու ընդունումը, որոնք քննարկումների փուլում են: «Քիմիական նյութերի մասին» նոր օրենքի նախագծի մշակման գործընթացում հիմնական մարտահրավերները պայմանավորված են խիստ նեղ մասնագիտական եւ տեխնիկական կարողությունների անհրաժեշտությամբ, նախագծի մշակման ընթացքում համակատարող գերատեսչությունների գործառույթների հստակեցմամբ: Համաձայնագրով նախանշված եւ իրագործված բարեփոխումների շարքում էին նաեւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության եւ գնահատման մասին» օրենքում մի շարք փոփոխությունների ընդունումը, որով առավել արդյունավետ եւ ԵՄ համապատասխան դիրեկտիվներին համահունչ կարգավորումներ են սահմանվել: Մշակվել է «Կլիմայի մասին» օրենքի նախագիծ, որն առաջին անգամ իրավական եւ ինստիտուցիոնալ շրջանակ է սահմանելու ՀՀ-ում կլիմայի փոփոխության, մեղմման եւ հարմարվողականության տեսանկյունից:
Կարեւորվել է լքված կամ տիրազուրկ հանքերի պոչամբարների ռեկուլտիվացման աշխատանքների արդյունավետության բարձրացումը՝ համաձայնագրից բխող նպատակներին համահունչ:
Անդրադարձ է կատարվել աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրներին, ընդգծվել են աշխատանքներում մասնագիտական կարողությունների վերապատրաստմանը, իրավական ակտերի մոտարկմանը, թվային տիրույթում աշխատանք ծավալելու կարողություններին, լեզվական, թարգմանությունների, տերմինների հստակեցմանը, ռեսուրսների սղությանը վերաբերող հարցերը:
22:18 14.05.2025
Արարատ Միրզոյանը՝ Բաքու, Ջեյհուն Բայրամովը՝ Երևան. ի՞նչ կփոխեն հնարավոր փոխայցելություններըԱյս ամսվա սկզբին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն այցելելու է Երևան, իսկ Հայաստանի ԱԳ նախարարը՝ Բաքու: Այդ մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանը: Այդ փոխայցելությունները լինելու են 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի շրջանակում: Այդ հարթակը, որում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը, թեև վերջինս չի մասնակցում այդ ձևաչափով հանդիպումներին, հիշեցնենք, ստեղծված է […] ...
22:11 14.05.2025
Լիբիայում բախումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդԼիբիայի մայրաքաղաքում չորեքշաբթի գիշերը տեղի ունեցած զինված բախումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, մոտ 70-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Տրիպոլիի առողջապահության վարչության ներկայացուցիչ Մոհամմեդ Աբդել Վահաբը։ Նրա խոսքով, ինչպես մեջբերում է Libya Press գործակալությունը, զոհվածների թվում կան «հինգ զինյալներ և մեկ քաղաքացիական անձ՝ օտարերկրացի»։ Գործակալության տվյալներով՝ խոսքը Եգիպտոսից եկած աշխատողի մասին է, որը […] ...
21:48 14.05.2025
ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժածՄայիսի 10-ին, ժամը 17:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարահի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղում, «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս […] ...
21:34 14.05.2025
Le Parisien. Ֆրանսիայում կայծակի հարվածից 13 մարդ է տուժելՖրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի կենդանաբանական այգում կայծակի հարվածից առնվազն 13 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է Le Parisien թերթը։ Զոհերի թվում կան երեխաներ։ Բացի այդ, Գերմանիայից մեկ կին գտնվում է ծանր վիճակում։ Նշվում է, որ կենդանաբանական այգու ենթակառուցվածքները և կենդանիները չեն վնասվել։ ...
21:21 14.05.2025
Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել էՄայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ շրջադարձի մոտ «Volvo» մակնիշի բեռնատարի բեռնախցիկը, որի ներսում 4 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ են եղել, բեռնախցիկը պոկվել ու ընկել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան: ...