12:26 03.06.2022
Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների ներդրումը կհանգեցնի տնտեսության, մատակարարման շղթաների և պարենային անվտանգության հետ կապված գլոբալ խնդիրների սրման։ Այս մասին հինգշաբթի օրը՝ հունիսի 2-ին, հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։ Նրա խոսքով՝ նման գործողությունները հաստատում են «Վաշինգտոնի ռուսաֆոբ հիստերիան»։
«(ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականությունը) կհանգեցնի մատակարարման շղթայում նոր խափանումների, կազդի պարենային անվտանգության վրա։ Տնտեսական «տատանումները» կարող են ազդել նաև հենց Միացյալ Նահանգների վրա, որտեղ սննդամթերքի դեֆիցիտն ավելի է սրվում», – դիվանագետի խոսքերը մեջբերում է ՌԴ ԱԳՆ-ի տելեգրամյան ալիքը։
Այսպես, Անտոնովը մեկնաբանել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի, Բելառուսի ավելի քան 70 իրավաբանական անձանց, ինչպես նաև ավիա և նավաշինական ձեռնարկությունների դեմ պատժամիջոցների կիրառումը։ Սահմանափակիչ միջոցներ են մտցվել նաև պողպատի և հանքարդյունաբերության «Սեվերստալ» ընկերության, դրա համասեփականատեր, բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովի և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի նկատմամբ։
17:22 24.05.2025
Հնդկաստանը հույս ունի Ռուսաստանի աջակցության վրա ահաբեկչության դեմ պայքարումՀնդկաստանը կողմ է իրական խաղաղության հաստատմանը և հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է հնդիկ խորհրդարանական Կանիմոժի Կարունանիդին, որը գլխավորում է երկրի օրենսդիր մարմնի Մոսկվա ժամանած պատվիրակությունը։ «Մենք պատվիրակություններ ենք ուղարկում տարբեր երկրներ՝ մեր դիրքորոշումը պարզաբանելու, կեղծ քարոզչության տարածումը կանխելու և հստակ ու բարձր ուղերձ հղելու համար. Հնդկաստանը […] ...
17:12 24.05.2025
Հրդեհ Վանաձոր քաղաքումՄայիսի 24-ին, ժամը 13:41-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի Սուխումի փողոցի վերջնամասում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չերկասի փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
17:06 24.05.2025
Կպահի արդյոք «Ինտերը» Մխիթարյանին Ինձագիի պահանջովՀենրիխ Մխիթարյանը դարձել է «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի ծրագրերի առանցքային կերպարներից մեկը։ Ինչպես հայտնում է Tuttosport-ը, Ինձագին պատրաստ է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ, սակայն պայմանով, որ նոր սեփականատեր Oaktree Capital-ը երաշխիքներ տրամադրի տրանսֆերային շուկայում՝ պահպանելու թիմի մրցունակությունը։ Այս երաշխիքների կենտրոնում Մխիթարյանի նման փորձառու խաղացողների դերն է։ 36-ամյա հայ կիսապաշտպանը ոչ միայն պահպանում է բարձր […] ...
17:00 24.05.2025
«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինելուՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին շրջանում եկամտային հարկի վերադարձի դիմումների քանակի աճի պատճառով էլեկտրոնային համակարգի վերազինման անհրաժեշտություն է առաջացել, ինչով պայմանավորված՝ մինչև 2025 թվականի հունիսի 2-ը «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինելու։ «ՊԵԿ-ը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,-նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ: ...
16:45 24.05.2025
Էրդողանը բանակցություններ է վարել Սիրիայի առաջնորդ ալ-Շարաայի հետԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, ով Ստամբուլ է ժամանել չհայտարարված այցով, հաղորդում է TRT Haber պետական հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը հրապարակել է Դոլմաբահչե պալատում տեղի ունեցած հանդիպումից լուսանկարներ։ Ալ-Շարաան ապրիլին այցելել էր Թուրքիա ՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ «Էրդողանի և ալ-Շարաայի հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի […] ...
16:30 24.05.2025
Քառանիվի ինքնավթարի հետևանքով երկու հոգի մահացել են, ևս երկուսն ունեն մարմնական վնասվածքներՄայիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ծաղկաձորի Վ.Հարությունյան փողոցում տեղի է ունեցել քառանիվի ինքնավթար։ Չորս ուղևորները տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից ահազանգ է ստացվել ՆԳՆ ոստիկանություն։ Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել են։ «Լրատվական կայքերից մեկում տեղեկություն էր տարածվել, թե մահացածները շրջանավարտներ են։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,-հայտնում են ՆԳՆ-ից։ ...