14:18 03.06.2022
Ալբանիայում շարունակվում է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Երեկ՝ հունիսի 2-ին, Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում մրցահարթակ են դուրս եկել 89 կգ քաշայիններ Անդրանիկ Կարապետյանը և Վարդան Մանուկյանը: Կարապետյանը երկամարտի 365 կգ (174+191) արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Պոկում վարժությունում նա երկու մոտեցմամբ գլխավերևում պահել է 174 կգ ծանրաձողն ու փոքր արծաթե մեդալ նվաճել: Հրում վարժությունում Կարապետյանը ձախ ծնկի վնասվածք է ստացել, ինչի արդյունքում հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը՝ 191 կգ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարդան Մանուկյանը, որն առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի առաջնությանը, պոկում վարժությունում հաջողությամբ կատարել է միայն առաջին մոտեցումը՝ գլխավերևում ֆիքսելով 160 կգ կշռող ծանրաձողը: Երկրորդ և երրորդ մոտեցմամբ նա ձախողել է 165 կգ-ի բարձրացումը: Հրում վարժությունում Մանուկյանը զրո է ստացել՝ երեք մոտեցմամբ էլ չկարողանալով բարձրացնել 200 կգ ծանրաձողը, և լքել է պայքարը:
89 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Իտալիան ներկայացնող Անտոնիո Պիացոլան երկամարտի 392 կգ արդյունքով (175+217): Նա 217 կգ արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել հրում վարժությունում:
Հայաստանի կանանց հավաքականի կազմում էլ երեկ մրցահարթակ դուրս եկած Տաթև Հակոբյանը (76 կգ) պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 104 կգ ծանրաձողը, սակայն հրում վարժությունը ձախողել է և երկամարտում անմասն է մնացել մեդալից:
Այս քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Մարի Ժոզեֆ Ֆեգուեն՝ երկամարտի 245 (110+135) կգ արդյունքով։
Այսօր՝ հունիսի 3-ին, մրցահարթակ դուրս կգան 96 կգ քաշային ծանրորդներ Դավիթ Հովհաննիսյանն ու Արա Աղանյանը: Նրանց մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:00-ից:
15:40 04.07.2025
Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող նոր ճանապարհ կկառուցվիԴավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող մոտ 620 մ երկարությամբ նոր ճանապարհ կկառուցվի: Նախագծի մրցույթը կայացել է: Նոր ճանապարհը զգալիորեն կթեթևացնի Դավթաշենի կենտրոնական՝ Տիգրան Պետրոսյան փողոցի երթևեկությունը: ...
15:31 04.07.2025
39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանությունՀամայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին բաժին է ներկայացել Պաղաղբյուր գյուղի 39-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «Մակարով» տիպի ատրճանակ, պահեստատուփ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Հիշեք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: ...
15:23 04.07.2025
ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններիցՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024/2025 մրցաշրջանի ակումբային վարկանիշի թարմացված աղյուսակը, որը հաշվարկվում է վերջին հինգ մրցաշրջանների (2019/20-2023/24) արդյունքների հիման վրա։ Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ վաստակելով 4.375 միավոր։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցել է Ռուսաստանին (29-րդ տեղ, 4.333 միավոր), Ուկրաինային (33-րդ տեղ, 3.600 միավոր), ինչպես նաև Անդրկովկասի հարևաններին՝ Ադրբեջանին (35-րդ տեղ, 2.875 միավոր) և Վրաստանին […] ...
15:15 04.07.2025
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...
15:05 04.07.2025
Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվելԱմերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական մայրուղու […] ...