Իտալացի ֆերմերները հայտնել են հացահատիկի համաշխարհային գների անկման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+28.09 oC

Իտալացի ֆերմերները հայտնել են հացահատիկի համաշխարհային գների անկման մասին

17:00 04.06.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո հացահատիկի համաշխարհային գներն ընկել են` հասնելով ապրիլին նկատված մակարդակին։ Մասնավորապես, հայտարարությամբ ասվում էր, որ ՌԴ-ն պատրաստ է ապահովել ուկրաինական հացահատիկի անխոչընդոտ արտահանումն իր կողմից վերահսկվող նավահանգիստներով։ Նման հայտարարությամբ շաբաթ օրը հանդես է եկել գյուղատնտեսական մթերք արտադրողների Coldiretti ասոցիացիան։

Խոսքը մոտ 10 տոկոս նվազման մասին է։ Բացի դրանից, նշում է Coldiretti-ն, կերային եգիպտացորենի գնանշումները նույնպես նվազել են:

«Սևծովյան նավահանգիստներից նավերի դուրս գալը նշանակում է ուկրաինական պահեստների ազատում, որոնք, ըստ հաշվարկների, պարունակում են ավելի քան 20 միլիոն տոննա ցորեն, գարի և եգիպտացորեն, որոնք նախատեսված են արտահանման համար ինչպես հարուստ, այնպես էլ աղքատ երկրներ, որտեղ շրջափակումը կարող է առաջացնել  խռովություններ, անկարգություններ, սով: Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Եգիպտոսը, Թուրքիան, Բանգլադեշը և Իրանը, ցորենի ավելի քան 60%-ը գնում են Ռուսաստանից և Ուկրաինայից։ Լիբանանը, Թունիսը, Եմենը, Լիբիան և Պակիստանը նույնպես մեծապես կախված են Ռուսաստանից և Ուկրաինայից»:

Ուրբաթ օրը «Ռոսիա-1»-ին տված հարցազրույցում Պուտինը ասել էր, որ Ռուսաստանը երաշխավորում է ուկրաինական հացահատիկ տեղափոխող նավերի անխոչընդոտ անցումը, եթե Ուկրաինան մաքրի իր նավահանգիստները ականներից և կարողանա ապահովել իր արտահանումը վերահսկվող նավահանգիստներով:

Կիևը, ըստ ՌԴ ղեկավարի, կարող է հացահատիկ արտահանել նաև ցամաքային ճանապարհով, իսկ ամենատրամաբանական ճանապարհը Բելառուսն է, որից, սակայն, պետք է չեղարկվեն արևմտյան պատժամիջոցները։ Պուտինը նաև հիշեցրել է, որ սննդամթերքի համաշխարհային շուկայում խնդիրները սկսվել են 2020 թվականի փետրվարին։ Նա բլեֆ է անվանել Ուկրաինայի նավահանգիստներում Ռուսաստանի կողմից հացահատիկի՝ իբր արգելափակման մասին հայտարարությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

16:13 18.05.2025

Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

Երևանում մայիսի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ ​ Մարզերում մայիսի 18-ի ցերեկը, 19-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 […] ...

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

15:55 18.05.2025

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

Մայիսի 18-ին, ժամը 11:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցից Ջրվեժ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թևոսյան փողոցում «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...

Իրանի ԱԳ նախարարը մեղադրում է ԱՄՆ-ին միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները բարդացնելու մեջ

15:23 18.05.2025

Իրանի ԱԳ նախարարը մեղադրում է ԱՄՆ-ին միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները բարդացնելու մեջ

Իրանի վերաբերյալ ԱՄՆ ղեկավարության հակասական հայտարարությունները միջուկային համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի բարդացման պատճառն են, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի՝ նոր միջուկային համաձայնագրի հասնելու համար, հավելելով, որ եթե դա չանի, «ինչ-որ վատ բան կպատահի»։ «Մեր երկրի արտաքին գործերի նախարարը […] ...

Ֆիդանը և Արաղչին քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

14:57 18.05.2025

Ֆիդանը և Արաղչին քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, կիրակի երեկոյան «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Արտաքին գործերի նախարար Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը», – ասել է աղբյուրը։ Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցավ […] ...

ԱՄՆ-նաակնկալում է առաջընթաց Ուկրաինայի հարցում առաջիկա օրերին․ Ռուբիո

14:30 18.05.2025

ԱՄՆ-նաակնկալում է առաջընթաց Ուկրաինայի հարցում առաջիկա օրերին․ Ռուբիո

ԱՄՆ-ն չի ցանկանում անվերջ բանակցություններ վարել ուկրաինական հակամարտության կարգավորման համար, ցանկանում է առաջընթաց գրանցել առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք չենք ուզում լինել անվերջ բանակցությունների գործընթացում։ Անհրաժեշտ է առաջընթաց, քայլ առաջ։ Եթե առաջիկա մի քանի օրերի ընթացքում մենք ստանանք երկու կողմերի կողմից պատրաստված փաստաթուղթ, որը ցույց կտա, […] ...

Պուտինն Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքը համարում է երկարաժամկետ խաղաղությունը

13:58 18.05.2025

Պուտինն Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքը համարում է երկարաժամկետ խաղաղությունը

Ռուսաստանը Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքը համարում է երկարաժամկետ խաղաղությունը, իր անվտանգության ապահովումը և ռուսախոս ուկրաինացիների շահերի պաշտպանությունը։ Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։ ՌԴ նախագահը վստահեցրել է, որ Ռուսաստանը բավարար ուժ ունի պատերազմն ավարտելու ցանկալի արդյունքով։ «Այդ արդյունքն այս ճգնաժամը առաջացրած պատճառների վերացումն է, երկարաժամկետ կայուն խաղաղության պայմանների […] ...

BACK_TO_TOP