Տատը կատակով խնդրել է թոռանը իր նկարածը հրապարակել սոցիալական ցանցում և դարձել է աստղ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+12.4 oC

Տատը կատակով խնդրել է թոռանը իր նկարածը հրապարակել սոցիալական ցանցում և դարձել է աստղ

19:48 02.08.2018

Twitter-ի keeeeigo5 անունով օգտատերն իր էջում գրառում է կատարել, որտեղ պատմել է, թե իր հրապարակած նկարը տատիկն է նկարել և հենց նա էլ կատակով խնդրել է թոռնիկին այն տեղադրել սոցիալական ցանցում:

«Իմ 82-ամյա տատիկի նկարած նկարը հրաշալի է:  «Եթե դա հրապարակես Twitter-ում, շատերը կկարողանան տեսնել: Կարծում ես նրանց դո՞ւր կգա»,- հարցրեց տատիկս: Խնդրում եմ, տարածեք, եթե ձեզ դուր եկավ»,- գրել է keeeeigo5-ը:

Արդյունքում «Գոնդոլներ» նկարը օգտատերերի կողմից ստացել է 183 հազար հավանում և 97 հազար անգամ էլ կիսվել են նկարով: Տատիկը դարձել է իսկական աստղ: Օգտատերերը նաև գրել են իրենց տպավորությունները.

«Շատ գեղեցիկ նկար է, դեմ չե՞ք, եթե պահեմ այն ​​և  էկրանիս վրա  տեղադրեմ»,

«Սկզբում մտածեցի, որ Վան Գոգի նկարն է»,

«Գույները և կոմպոզիցիան հրաշալի են, ես այն դիտում էի մի քանի րոպե շարունակ: Ի՞նչ եք մտածում անհատական ցուցահանդես կազմակերպելու մասին»:

Երիտասարդը զարմացել է նման բուռն արձագանքից և  շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր գնահատել են նկարը: Ոգեշնչված բարի մեկնաբանություններով և  խնդրանքներով, keeeeigo5-ը ևս մի քանի նկար է հրապարակել, որոնք օգտատերերին ևս դուր են եկել, նրանցից ոմանք անգամ ցանկություն են հայտնել գնել այդ աշխատանքները:

Տարեց կինը շոյվել է նման ուշադրությունից և ասել, որ հաճույքով կկիսի իր նկարները նրանց հետ, ովքեր ցանկանում են ձեռք բերել դրանք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 14.05.2025

SHANTNEWS

ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

21:48 14.05.2025

ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

Մայիսի 10-ին, ժամը 17:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարահի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղում, «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս […] ...

Le Parisien. Ֆրանսիայում կայծակի հարվածից 13 մարդ է տուժել

21:34 14.05.2025

Le Parisien. Ֆրանսիայում կայծակի հարվածից 13 մարդ է տուժել

Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի կենդանաբանական այգում կայծակի հարվածից առնվազն 13 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է Le Parisien թերթը։ Զոհերի թվում կան երեխաներ։ Բացի այդ, Գերմանիայից մեկ կին գտնվում է ծանր վիճակում։ Նշվում է, որ կենդանաբանական այգու ենթակառուցվածքները և կենդանիները չեն վնասվել։ ...

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

21:21 14.05.2025

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

Մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ շրջադարձի մոտ «Volvo» մակնիշի բեռնատարի բեռնախցիկը, որի ներսում 4 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ են եղել, բեռնախցիկը պոկվել ու ընկել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան: ...

AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

21:10 14.05.2025

AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Մավրիտանիայի վերաքննիչ դատարանը նախկին նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդել Ազիզին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը։ Ազիզը, որը երկիրը ղեկավարել էր 2008-ից 2019 թվականներին, այս գործում ներգրավված էր տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, այդ թվում՝ երկու նախկին վարչապետների, նախկին նախարարների և գործարարների։ Նրանք մեղադրվում էին ապօրինի […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:58 14.05.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Մանուշյան փ. 36-69 առանձնատներ, Էմինի փ. 58-93 առանձնատներ, Գրիգոր Արծրունի փ. 6-22 առանձնատներ, Հր.Քոչարի փ. 9-11 շենքեր, թիվ 56 դպրոց և Գյուլբենկյան փ. 34Ա շենք, Երևանի Նոր Նորք վարչական […] ...

BACK_TO_TOP