ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել է ԵՄ և միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ներկայացուցիչներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել է ԵՄ և միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ներկայացուցիչներին

19:43 06.06.2022

ՀՀ փաստաբանների պալատն այսօր հյուրընկալել է Եվրոպական միության և միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ներկայացուցիչներին:

Երկու կառույցների միջև ձևավորված է գործընկերային ջերմ հարաբերություններ, ինչի շնորհիվ տարիներ ի վեր համատեղ ծրագրով իրականացվել է փաստաբանների վերապատրաստման դասընթացներ:

Ողջունելով հյուրերին` Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամին՝ Փաստաբանների պալատի հետ երկար ժամանակ համագործակցելու համար:

Փաստաբանների պալատի նախագահը բարձր է գնահատել Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի փաստաբանների անկախությանը և Հայաստանում արդարադատության համակարգի որակը զարգացնելուն միտված նվիրական ջանքերը:

Սիմոն Բաբայանն ընդգծել է, որ մշտապես նկատել  է փաստաբանների ակտիվ մասնակցությունը և մեծ գոհունակությունը երկուստեք համագործակցության շրջանակներում կազմակերպվող դասընթացներին:

Նան նաև նշել է, որ հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Փաստաբանների պալատի, այլև ամբողջ իրավական համակարգի համար:

Փաստաբանների պալատի նախագահը նաև շնորհակալագրեր է հանձնել Եվրոպական միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի գործընկերներին, ընդգծելով, որ այս համագործակցությունը նպաստել է փաստաբանության ոլորտում բարեփոխումների իրականացմանն ու կատարելագործմանը:

Եվրոպական միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի` «Արդարադատության համակարգի ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերը շնորհակալություն է հայտնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահին՝ ջերմ ընդունելության, շնորհակալագրերի և արդյունավետ համագործակցության: Նա նկատել է, որ համագործակցության շարունակական լինելու դեպքում, փաստաբանության ոլորտի կատարելագործմանն ուղղված դեռ շատ նպաստավոր ծրագրեր կարող են իրականացվել:

Ջերմ մթնոլորտում ընթացող հանդիպման ժամանակ ելույթ են ունեցել նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ասատրյանը, ՀՀ փաստաբանական դպրոցի ուսումնական դեպարտամենտի ղեկավար Արմինե Ֆանյանը, Եվրոպական միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ծրագրերի համակարգող Օթիլիա Պակուրարին:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են քննարկել համագործակցության նոր ուղիներ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը

17:11 25.05.2025

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։ Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս […] ...

Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

16:40 25.05.2025

Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Անտառում ավտոմեքենան կողաշրջվել է

16:20 25.05.2025

Անտառում ավտոմեքենան կողաշրջվել է

Մայիսի 25-ին` ժամը 11:53-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք։ ...

Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera

15:58 25.05.2025

Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով վերջին 24 ժամում առնվազն 52 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով անկլավին և դրանով իսկ խախտելով հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման կողմից միջնորդների […] ...

Գնացքի տակ ընկած պատանին մահացել է

15:46 25.05.2025

Գնացքի տակ ընկած պատանին մահացել է

Մայիսի 25-ին` ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող գնացքը վրաերթի է ենթարկել Մ. Է.-ին (ծնված 2009 թ): […] ...

Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել

15:21 25.05.2025

Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել

Մայիսի 25-ին՝ ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ...

BACK_TO_TOP