19:59 12.06.2022
Սննդաբան և մանկական էնդոկրինոլոգ, քաշի շտկման և սնվելու վարքագծի խորհրդատու Մարիա Գերասիմովան զգուշացրել է սուշիի վնասակար հատկությունների մասին որոշ խմբի մարդկանց համար։ Նա Lenta.ru-ին տված հարցազրույցում թվարկել է այդ խորտիկի վտանգները և նշել դրանում պարունակվող օգտակար նյութերը։
Մասնագետը նշել է, որ մինչև յոթ տարեկան երեխաները, հղիները և կերակրող կանայք չպետք է սուշի ուտեն՝ սնդիկի մեծ քանակության պատճառով, որը կարող է առկա լինել թյունոս ձկան մեջ։
«Հաշվի առնելով ձկների և ծովամթերքների ջերմային մշակման բացակայությունը՝ սննդային վարակի վտանգ կա: Դրան հատկապես կարող են ենթարկվել երեխաները, հղիները և տարեցները»,- ասել է Մարիա Գերասիմովան։
Սննդաբանը նաև նշել է, որ սոյայի սոուսի չափից ավելի օգտագործումը վտանգավոր է այն պատճառով, որ այն շատ աղի է, ուստի կարևոր է, որ զարկերակային հիպերտոնիա և ճարպակալում ունեցող մարդիկ սննդակարգը պլանավորելիս հաշվի առնեն այս հանգամանքը։
Միևնույն ժամանակ, ըստ մասնագետի, սուշին և ռուլետները, կախված բաղադրիչներից, կարող են սննդարար նյութերի աղբյուր լինել։
«Սուշին պարունակում է, այսպես կոչված, «առողջ ճարպեր»՝ կիսաչհագեցած ճարպաթթուներ, որոնք հայտնի են նաև որպես օմեգա-3 (յուղոտ կարմիր ձուկ, ծովամթերք) և միաչհագեցած ճարպաթթուներ (ավոկադո): Ձկան կանոնավոր օգտագործումը (շաբաթական առնվազն երկու բաժին 140-ական գրամ) ապահովում է մեր օրգանիզմը բավարար քանակությամբ օմեգա-3-ով և նվազեցնում է աթերոսկլերոզի և սրտանոթային քրոնիկ հիվանդությունների, դեմենցիայի զարգացման ռիսկը», – մանրամասնել է Գերասիմովան։
Սննդաբանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ձուկն ու ծովամթերքը վիտամին B12-ի հիմնական աղբյուրներից են, իսկ այդ վիտամինը մասնակցում է արյունաստեղծման գործընթացներին և պատասխանատու է ճանաչողական ֆունկցիաների պահպանման համար։
Բացի այդ, ձուկը, ծովամթերքը և ջրիմուռները յոդի կարևոր աղբյուր են, որն ուղղվում է վահանաձև գեղձի հորմոնների արտադրությանը՝ նյութափոխանակության և ջերմակարգավորման հիմնական կարգավորողներին: Բացի այդ, ձուկն ու ծովամթերքը դյուրամարս սպիտակուցի աղբյուր են, իսկ բրինձը՝ բարդ ածխաջրերի, այսինքն՝ էներգիայի հիանալի աղբյուր։ Բանջարեղենի աղցանի հետ միասին սուշին կդառնա լիարժեք հավասարակշռված կերակուր։
14:43 05.08.2025
Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացելՃապոնիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ավելի քան 9500 մարդ շտապ տեղափոխվել է հիվանդանոցներ ջերմային հարվածներով՝ երկրում հաստատված շոգի ալիքի պատճառով, նրանցից 18-ը մահացել են: Այս մասին հայտնել է հրշեջ ծառայությունը, որը կատարում է շտապ բժշկական ծառայություններ երկրում: Այս մարդկանցից 225-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են ավելի քան երեք շաբաթ։ Ջերմային հարվածի զոհերի գրեթե 58%-ը 65 տարեկանից […] ...
14:34 05.08.2025
31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 1-ին Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Բազումի բաժին է տեղափոխվել 31-ամյա տղամարդ, որը հուլիսի 30-ից հետախուզման մեջ էր գտնվում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող […] ...
14:26 05.08.2025
Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարարԿալիֆոռնիա նահանգում անտառային խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 1000 փրկարար: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը: Հրդեհի մակերեսը այժմ կազմում է գրեթե 30 հազար հեկտար: Հրդեհը մոլեգնում է Լոս Պադրես ազգային պարկում՝ Սանտա Բարբարա և Սան Լուիս Օբիսպո շրջաններում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ երեք մարդ վիրավորվել է: Բնակիչներին տարհանում են տուժած տարածքներից: […] ...
14:14 05.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 5-10-ըԵրևանում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: […] ...
14:07 05.08.2025
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոսՕգոստոսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ...
14:04 05.08.2025
ՔՏՀԱՏՄ-ը բենզագազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ է արձանագրելՀաշվի առնելով ՀՀ տարածքում վերջին օրերին արձանագրվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև դրա հետևանքով հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է գազալցակայաններ և բենզալցակայաններ շահագործողներին, դրանց պատասխանատուներին, ինչպես նաև քաղաքացիներին. ցուցաբերել առավելագույն զգոնություն և բարձր իրավագիտակցություն, խստագույնս վերահսկել բենզա և գազալցակայանների տարածքում հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը, […] ...