Շիրակի մարզային գրադարանի ընթերցողները հանդիպել են գրող-արձակագիր Աշոտ Աղաբաբյանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Շիրակի մարզային գրադարանի ընթերցողները հանդիպել են գրող-արձակագիր Աշոտ Աղաբաբյանի հետ

20:45 10.06.2022

Շիրակի մարզային գրադարանը հանդիպում էր կազմակերպել ժամանակակից գրող-արձակագիր Աշոտ Աղաբաբյանի հետ։ Արձակագիր Աղաբաբյանը գրական աշխարհում  հայտնի է  «Մենակը», «Ռեզիդենտը», «Գաղտնիքների  տիրակալը», «Վերջին անգամ ենք ապրում», «Արտերը սպասում են հնձվորի», «Թակարդը» վեպերով։

«Ինձ շատ հետաքրքիր էր, թե ինչ տարիքի մարդիկ են ինձ ընթերցում, խնդրում էի գրախանութներում նշեն, թե ովքեր են իմ գրքերը գնում։ Ինձ համար շատ զարմանալի էր, որ երիտասարդներն ավելի շատ են  իմ վեպերը կարդում, և յուրաքանչյուր գրիքի առաջին վաճառքի ժամանակ, երբ ինձ հրավիրում էին ստորագրելու գրքերս, ես տեսնում էի, թե ինչքան երիտասարդներ կային սրահում։ Դա իմ հպարտությունն է և դա ինձ մղում է, որ ես կրկին գրիչը վերցնեմ ձեռքս ու ստեղծագործեմ»,- ասում է գրող-արձակագիր Աշոտ Աղաբաբյանը։

Աշոտ Աղաբաբյանի վերպերի հերոսները իրական կյանքից են, նրանց նկարագրում  է մարդկային բարդ փոխհարաբերությունների, հոգեբանական իրավիճակների ու բախումների մեջ։ Գրական-մշակութային միջոցառմանը ներկա է գտնվել նաև գրողի վերջին՝ «Թակարդը» վեպի գլխավոր հերոսը՝ Ջոհան Հովհաննիսյանը, ով արցախյան առաջին պատերազմում իր սխրանքներով  առանցքային դերակատարություն է ունեցել, բայց այդ մասին երբևէ չի խոսվել, չի պատմվել։

«Աշոտը ազնվագույն մարդ է, Աշոտը հոգեբան է, փիլիսոփա, կարող է մարդկանց հետ գտնել ընդհանրություններ, նա կարող է քեզ ճանապարհել այնպես, որ վաղը դու էլի գաս, դու ունենաս անհրաժեշտություն արտահայտվելու, իսկ ինքը կարողանում է լսել քեզ և դա էլ այն գաղտնիքն է, որ ինքն ունի և կարողանում է ստեղծել այսպիսի գեղեցիկ աշխատանքներ, որոնք կմնան պատմության մեջ»,- հեղինակի մասին այսպե արտահայտվեց «Թակարդը» վեպի գլխավոր հերոս Ջոհան Հովհաննիսյանը։

 

Աշոտ Աղաբաբյանը իր վերահրատարակված«Թակարդը» վեպում նկարագրում է արցախյան պատերազմում իր հերոսի գործած սխրանքները և դրանց հաջորդած բանտարկության տարիների տառապանքները։ Աշոտ Աղաբաբյանը մերօրյա այն  գրողներից է,ում արձակ ստեղծագործությունները  մեծ պահանջարկ են վայելում և  սպառվում են մեծ տպաքանակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

17:50 02.08.2025

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

Թուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

17:40 02.08.2025

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Օգոստոսի 2-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարները ափից մոտ 250 մ հեռավորությունից դուրս են բերել քաղքացուն։ ...

BACK_TO_TOP