«Ստեղ չալաղաջ կամ խոզի խորոված չեն տալու». «Քարերի սիմֆոնիայի» մոտ կառուցապատում իրականացնող – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+20.09 oC

«Ստեղ չալաղաջ կամ խոզի խորոված չեն տալու». «Քարերի սիմֆոնիայի» մոտ կառուցապատում իրականացնող

14:14 23.02.2018

ՀՀ բնապահպանության նախարարությունը Գառնու կիրճում՝ «Քարերի սիմֆոնիայի» հարևանությամբ կառուցապատում իրականացնողին պարտավորեցրել է ժամանակավորապես դադարեցնել շինարարությունը՝ մինչև տեսչական մարմինը կհրապարակի տարածքի ուսումնասիրությունների արդյունքները:

Այդ տարածքում կառուցապատում իրականացնողը Շմավոն Համբարձումյանն է. տեղացիները նշում են, որ նախկինում նրա հայրը փակել էր դեպի կիրճ տանող ճանապարհը՝ շատերին չթողնելով մուտք գործել «Քարերի սիմֆոնիայի» տարածք՝ պնդելով, որ դա իր սեփականությունն է:

Թեև Շմավոն Համբարձումյանը չէր ցանկանում ներկայանալ որպես շինության սեփականատեր, բայց, այնուամենայնիվ, խոսում էր տիրոջ անունից և բարկացած պնդում, որ «մարդիկ տուրիզմ են զարգացնում, ի՞նչ եք ուզում: Դուք ի՞նչ եք արել ձեր երկրի համար»:

«Կարո՞ղ է հասարակաց տուն են սարքում, ստեղ ֆունդամենտալ շինություն չի լինելու, ցից զարկելը ֆունդամենտ չի, փետի համար էլ թույլտվություն պետք չէ: Ես լսել եմ, որ մարդը ստեղ տուրիստական կանգառ է սարքում, որ մարդիկ տաճարից  իջնեն ստեղ, մի բաժակ ջուր խմեն ու շարունակեն ճանապարհը: Դուք մտածում եք, որ ստեղ խոզի խորոված կամ չալաղաջ են տալու»,- պարզաբանում էր Շմավոն Հարմբարձումյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

14:32 11.05.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին շրջանների մեծ մասում,  16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ը, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 11-15-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ […] ...

Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկություններ. ՆԳՆ-ն հերքում է Զարուհի Փոստանջյանի հրապարակումը ձերբակալվածի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի մասին

14:14 11.05.2025

Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկություններ. ՆԳՆ-ն հերքում է Զարուհի Փոստանջյանի հրապարակումը ձերբակալվածի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի մասին

Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակմանը, թե իբր Գյումրիում «ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք են ցուցաբերել ձերբակալվածի նկատմամբ», հայտնում եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Նշված անձը քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ համայնքային կին ոստիկանները, կին ընթերակաների […] ...

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ. Գագիկ Սուրենյան

13:59 11.05.2025

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ. Գագիկ Սուրենյան

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, 17-ից վերադառնում մայիս: Տրամադրվեք»,- գրել է Սուրենյանը ...

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը

13:42 11.05.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մասնակցել է Ազատության հրապարակում կայացած Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Հիմնադրամի աշխատակիցները տեղեկատվական տաղավարում ներկայացրել են եվրոպական դոնոր կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանում կյանքի կոչված ճանապարհաշինական ծրագրերը։ Մասնավորապես, Եվրոպական ներդրումային բանկի հատկացրած դրամաշնորհի միջոցով իրականացվել է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը, որի շնորհիվ վերացվել են ՀՀ ճանապարհներին առկա բազմաթիվ վթարավտանգ կետեր։ Եվրոպական ներդրումային բանկի […] ...

Հայաստանը ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի համաձայնությունը. ԱԳՆ

13:25 11.05.2025

Հայաստանը ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի համաձայնությունը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն X-ի իրր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ձեռք բերված համաձայնությունը: «Մենք ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի վերաբերյալ ձեռք բերված փոխըմբռնումը: Երկխոսությունը կարևորություն ունի, և հուսով ենք, որ հրադադարը կպահպանվի, և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի: Այս առումով, խաղաղության հասնելու միջազգային […] ...

Իրանի արտգործնախարարը մեկնել է Մասկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար

13:11 11.05.2025

Իրանի արտգործնախարարը մեկնել է Մասկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մասկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու նպատակով ԱՄՆ պաշտոնյաների հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։ Միացյալ Նահանգները և Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների երեք փուլ։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի […] ...

BACK_TO_TOP