13:25 11.05.2025
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն X-ի իրր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ձեռք բերված համաձայնությունը:
«Մենք ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի վերաբերյալ ձեռք բերված փոխըմբռնումը: Երկխոսությունը կարևորություն ունի, և հուսով ենք, որ հրադադարը կպահպանվի, և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի: Այս առումով, խաղաղության հասնելու միջազգային ջանքերը նույնպես նշանակալի են, մասնավորապես, ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ-ն»,- գրել է ԱԳՆ խոսնակը:
We welcome the understanding reached for the ceasefire between India & Pakistan. Dialogue is key, & hopefully the ceasefire will hold, regional peace could be achieved. In this regard, the int’l efforts for peace are also noteworthy, in particular as earlier announced by the US.…
— Ani Badalyan, 🇦🇲 MFA Spokesperson (@ArmSpoxMFA) May 11, 2025
09:10 12.05.2025
Գերմանիան ևս 30 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի Պաղեստինի բնակչությանըԳերմանիան ևս 30 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն է տրամադրում պաղեստինյան տարածքների խաղաղ բնակչությանը։ Այս մասին Ռամալլահում Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆայի հետ հանդիպումից հետո հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, փոխանցում է DPA գործակալությունը։ Միջոցները, ի թիվս այլ բաների, կօգտագործվեն պարենային օգնության, ջրամատակարարման, առողջապահության և ժամանակավոր կացարանների կառուցման համար։ Այսպիսով, Գերմանիան կդառնա պաղեստինյան տարածքների […] ...
09:00 12.05.2025
Զիմբաբվեի նախագահը Ռուսաստան կատարած իր այցը հաջող և արդյունավետ է անվանելԶիմբաբվեի Հանրապետության նախագահ Էմերսոն Մնանգագվան իր այցը Ռուսաստան և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները հաջող և արդյունավետ է որակել։ Այս մասին նա հայտարարել է պետական ZBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Կարծում եմ, որ այս այցը հաջող և արդյունավետ էր, քանի որ մենք կարողացանք Վլադիմիր Պուտինի հետ քննարկել այն կարիքները, որոնք ունեն զիմբաբվեցիները, և որոնք, կարծում […] ...
08:50 12.05.2025
Էրդողանը կառավարության հետ կքննարկի Ուկրաինայի բանակցություններըՌուսաստանի նախաձեռնությամբ Ստամբուլում ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսումը կլինի երկուշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայանալիք կառավարության նիստի քննարկման թեմաներից մեկը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ չի բացառում իրական զինադադարի ձեռքբերումը, որը կպահպանվի Կիևի ռեժիմի կողմից։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, իր հերթին, լուրջ […] ...
08:38 12.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 12.05.2025
ԱՄՆ նախագահը մեկնում է մերձավորարևելյան շրջագայությանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շրջագայության կմեկնի Մերձավոր Արևելք, որի պաշտոնական մասը տեղի կունենա մայիսի 13-16-ը, կայցելի Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Բացի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության համար Հռոմ կատարած կարճատև այցից, սա նախագահի առաջին լիիրավ արտասահմանյան շրջագայությունն է հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց հետո: Նրա առաջին նախագահական ժամկետում (2017-2021) Սաուդյան Արաբիան դարձավ նաև […] ...
08:20 12.05.2025
Տոնգայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելՏոնգայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC 22:04-ին (Մոսկվայի ժամանակով 01:04-ին) Տոնգայի մայրաքաղաք Նուկուալոֆայից 126 կիլոմետր հյուսիս-արևելք, որի բնակչությունը կազմում է 22,4 հազար մարդ: Աղբյուրը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...