14:11 15.06.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտադիր է շուտով վերանվանել «Կապիկի ծաղիկ» վիրուսը, հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«ԱՀԿ-ն նաև աշխատում է գործընկերների և փորձագետների հետ ամբողջ աշխարհից՝ փոխելու «Կապիկի ծաղիկ» վիրուսի անվանումը: Մենք շուտով կհայտարարենք նոր անուններ»,- ճեպազրույցում ասել է Գեբրեյեսուսը:
Ավելի վաղ տարբեր երկրներից ավելի քան 30 գիտնականներ նամակ էին գրել՝ կոչ անելով բժշկական հանրությանը վերանվանել հիվանդությունը։ Նամակի համաձայն, որը վերատպվել է հունիսի 10-ին virological.org կայքում, գիտնականները կարծում են, որ վիրուսի անվանումը ճշգրիտ չէ՝ նշելով, որ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս խուսափել աշխարհագրական շրջաններից և հիվանդությունների անվանումներում կենդանիների անուններից: Գիտնականները նաև ընդգծել են, որ վիրուսը չի կարելի անվանել աֆրիկյան։ Նամակի հեղինակների կարծիքով՝ «Կապիկի ծաղիկ»-ի անվանափոխումը կօգնի խուսափել խտրականությունից և խարանումից։
17:08 23.06.2025
Ճապոնիայի ԱԳ նախարարությունը պաշտոնապես հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին վարչապետի այցը չեղարկելու մասինՃապոնիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին վարչապետ Շիգերու Իշիբայի այցը չեղարկելու մասին։ «Վարչապետ Շիգերու Իշիբայի այցը Նիդերլանդների Հաագա, որը նախատեսված էր հունիսի 24-26-ը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, չեղարկվել է տարբեր հանգամանքների պատճառով»,- ասվում է նախարարության կայքում։ Փոխարենը միջոցառմանը ներկա կլինի ԱԳ նախարար Տակեշի Իվայան։ Այցի չեղարկման ստույգ պատճառները չեն հաղորդվում։ Ավելի […] ...
17:00 23.06.2025
ԲԴԽ նախագահը ԵՄ դեսպանի հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումներըԲարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին։ ԲԴԽ նախագահը բարձր է գնահատել ԵՄ-ի կողմից դատական համակարգին ցուցաբերած հետևողական աջակցությունը՝ շեշտելով դեսպանի անմիջական դերակատարումն ու սրտացավ վերաբերմունքը։ Նա կարևորել է Եվրոպական միության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» բյուջետային աջակցության ծրագրի արդյունավետությունը։ Այս համատեքստում զրույց է ընթացել ծրագրի շարունակականության, […] ...
16:52 23.06.2025
Հրդեհ Նորք-Մարաշ վարչական շրջանում․ այրվում է խոտածածկ տարածքՀունիսի 23-ին՝ ժամը 15:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բուժաշխատողների փողոցում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հերթապահ-օպերատիվ խմբեր․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։ Ըստ նախնական տվյալների այրվում է խոտածածկ տարածք. տուժածներ չկան: ...
16:45 23.06.2025
Ղարիբյանը, Պետրոսյանը և Դավթյանը առաջատարից ետ են կես միավորով․ Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվող «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» միջազգային մրցաշարում կայացել են 7-րդ տուրի պարտիաները։ Այս մրցափուլում Հայաստանի ներկայացուցիչներ Արսեն Դավթյանն ու Մանուել Պետրոսյանը մրցել են միմյանց դեմ. գրանցվել է ոչ-ոքի։ Մամիկոն Ղարիբյանն էլ սպիտակներով ոչ-ոքի է խաղացել հնդիկ Լալիթ Բաբուի հետ։ Հայ շախմատիստներն ունեն 6-ական միավոր և այլ մասնակիցների հետ կիսում […] ...
16:38 23.06.2025
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի Ներքին գործերի նախարար Գելա Գելաձեին: Վարչապետը ողջունել է նրա այցը Հայաստան և շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ պարոն Գելաձեի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունն առավել ակտիվ և արդյունավետ կլինի: Երկրի ղեկավարը շեշտել է, որ այդ նպատակով ՀՀ Կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը: […] ...
16:31 23.06.2025
ՀՀ ԱԳՆ-ն խորապես հիասթափված է «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ. հայտարարությունՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ՀՀ ԱԳ նախարարությունը խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին և տրամաբանությանը։ ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը […] ...