Հենրիխ Մխիթարյանը ինձ համար եղել և մնում է ֆավորիտ․ Վահան Բիչախչյանը Գյումրիում պատանի ֆուտբոլիստներին պատմել է իր մարզական կարիերայի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Հենրիխ Մխիթարյանը ինձ համար եղել և մնում է ֆավորիտ․ Վահան Բիչախչյանը Գյումրիում պատանի ֆուտբոլիստներին պատմել է իր մարզական կարիերայի մասին

20:00 17.06.2022

Այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շիրակի գյուղատնտեսական քոլեջում հանդիպում էր կազմակերպվել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Լեհաստանի «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի հետ։ Վահանը քոլեջի մենեջմենթի բաժնում մի քանի տարի առաջ է սովորել։ Սպորտային կարիերան ու մասնագիտությունը խոստումնալից ֆուտբոլիստն այդպես էլ չի կարողացել համատեղել։ Կարճ ժամանակ անց  հրավեր է ստանում Սլովակիայի «Ժիլինա» ակումբից։ Ուսումը կիսատ թողնելով՝ մեկնում է Սլովակիա։ Տարիներ անց  հարազատ քոլեջում արդեն դիմավորում են կայացած ֆուտբոլիստի։

Հայաստանի հավաքականի և լեհական «Պոգոնի»  լավագույն ֆուտբոլիստի հետ հանդիպման եկած ուսանողներին ու պատանի ֆուտբոլիստներին հետաքրքրում էին, թե որոնք են այն կարևոր հատկանիշները, որոնց շնորհիվ հնարավոր է եղել սպորտում հաջողության հասնել։

Հարցուպատասխանի ավարտից հետո քոլեջը խորհրդանշական նվերներ հանձնեց ֆուտբոլիստին, նա էլ  իր ստորագրությամբ մարզական շապիկներ՝ ուսանողներին։ Վահանը մի քանի օրով է եկել հարազատ քաղաք, փորձում է հանդիպումների ու ջերմ զրույցների միջոցով հաղթահարել այն կարոտը, որը զգում է արտերկրում ապրելու ընթացքում։

Վահան Բիչախչյանը մոտ 3 տարի է՝ հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի  ազգային հավաքականի կազմում, պատասխանատվությամբ է մասնակցում հավաքականի բոլոր խաղերին։ Իսկ թե ինչու ազգային հավաքականին չի հաջողվում հաղթական գոլերով ոգևորել երկրպագուներին, երիտասարդ ֆուտբոլիստը կարծում է, որ դա սպորտային բախտից բացի, նաև ծանրաբեռնված գրաֆիկով հանդիպումների արդյունք է։

«Այդպիսի հավաքականների դեմ խաղալուց առաջ պետք է առավելագույնս պատրաստ լինել, որպեսզի կարողանաս հասնես ցանկալի արդյունքի, բայց այս անգամ ցանկալի արդյունքներ չգրանցվեցին թե՛ ուկրաինական, թե՛ շոտլանդական թիմերի հետ խաղերում։ Այստեղ մի քիչ նաև բախտի գործոնը կար, որն ավելի շատ հակառակորդի կողմից էր։ Պետք է շարժվենք առաջ, պատրաստվենք հաջորդ մրցաշարին, որ կարողանանք շտկել այն սխալները, որն արել ենք ու ավելի լավ պատրաստվենք հաջորդ խաղերին»,- ShantNews-ի հետ զրույցում ասել է Վահան Բիչախչյանը։

Հայաստանի հավաքականի հաղթանակները դեռ առջևում են, վստահեցնում է երիտասարդ ֆուտբոլիստը, որը լեհական «Պոգոն»-ի կազմում այս տարի իր ֆանտաստիկ գոլերի ու գոլային փոխանցումների շնորհիվ ճանաչվել է նաև մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

Վահանը բակային ֆուտբոլից է անցում կատարել պրոֆեսիոնալ ֆուտբոլին, մարզվել հոր՝ Վարդան Բիչախչյանի ղեկավարած «Շիրակ» ֆուտբոլային ակումբում։ Իր համար մշտապես ֆավորիտ է հանդիսացել Հենրիխ Մխիթարյանը։ Այսօր էլ Վահանին շատերը անվանում են երիտասարդ Հենրիխ։

«Միանշանակ շարունակում է ինձ համար Հենրիխը մնալ կուռք և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ թե որպես մարդ։ Միանշանակ, Հենրիխի անցած ճանապարհը, կարելի է ասել, մոտիվացնում է երիտասարդ շատ ֆուտբոլիստների և անձամբ ինձ, նրա օրինակով պիտի հասկանանք, որ  անհնարին ոչինչ չկա սպորտում և կյանքում»,- ասել է ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպանը։

Այժմ 22-ամյա ֆուտբոլիստն է շատերի համար համարվում ֆավորիտ, շատերն են ձգտում  իրենց խաղային տեխնիկայով ու փոխանցումներով կրկնօրինակել Վահան Բիչախչյանին։ Գյուղատնտեսական քոլեջի բակում գյումրեցի պատանի ֆուտբոլիստների հետ հանդիպմանը խորհուրդ տվեց գնալ նպատակների հետևից ու հնարավորինս շատ մարզվել։

Երկու օրից Վահանը կրկին կմեկնի Լեհաստան, կմիանա իր թիմի մարզումներին ու նախատեսված խաղերին։ Հայաստան այցը կլինի աշնանը, ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մրցաշրջանի խաղերին մասնակցելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ

19:05 02.08.2025

Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ

Հայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը։ Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման: Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով: ...

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

18:58 02.08.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

18:47 02.08.2025

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

18:36 02.08.2025

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

BACK_TO_TOP