Մարտեր Սևեռոդոնեցկում, հարվածներ Դոնբասին․ ռազմական գործողությունների 115-րդ օրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+37.09 oC

Մարտեր Սևեռոդոնեցկում, հարվածներ Դոնբասին․ ռազմական գործողությունների 115-րդ օրը

16:24 18.06.2022

Ուկրաինայում ռազմական գործողություններ են ընթանում արդեն 115 օր։ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաղորդում է, որ Դոնեցկի ուղղությամբ ռուսական ուժերն իրենց ջանքերը կենտրոնացրել են Սևեռոդոնեցկի և Բախմուտի վրա։ Խարկովի ուղղությամբ ռուսական ուժերը փորձում են թույլ չտալ, որ ուկրաինական ուժերը մտնեն Ուկրաինայի պետական սահման և Սլովյանսկի ուղղությամբ գործող ռուսական ուժերի թիկունք։

«Սլովյանսկի ուղղությամբ հակառակորդի հիմնական ջանքերը կենտրոնացած են Սլովյանսկ քաղաքի գրոհի վրա, մարտերը շարունակվում են։ Սևեռոդոնեցկի ուղղությամբ հակառակորդը շարունակում է հրետանիով և նռնականետներով հարվածել մեր զորքերի դիրքերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին Լիսիչանսկում, Մետյոլկինոյում, Ուստյանովկայում և Վոռոնովոյում։ Սևեռոդոնեցկ քաղաքում մարտերը շարունակվում են։ Բախմուտի ուղղությամբ, բացի մեր դիրքերից, հակառակորդը տարբեր տրամաչափի հրետանիով կրակել է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա», – հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ խոսնակ Ալեքսանդր Շտուպունը։

Մարտեր են ընթանում նաև Սևեռոդոնեցկի «Ազոտ» գործարանի տարածքում, որտեղ պատսպարված են ուկրաինացի զինվորականներ և քաղաքացիական անձինք։ Ըստ Ռուսաստանում Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության դեսպանի՝ «Ազոտ» գործարանից հումանիտար միջանցք բացելու մասին պայմանավորվածություն չկա, քանի որ Ուկրաինան հրաժարվում է դադարեցնել կրակը։

Իսկ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Կարպենկոն հայտնել է, որ ուկրաինական բանակն ակտիվ ռազմական գործողությունների հետևանքով կորցրել է զինտեխնիկայի մինչև 50 տոկոսը։ Գեներալը նշել է, որ Ուկրաինային մատակարարվող զենքը բավարարում է կարիքների միայն 10-15 տոկոսը։

Ուկրաինացի զինվորականները նաև հայտարարել են, որ «Հարպուն» հականավային հրթիռներով Սև ծովում հարվածել են ռուսական «Վասիլի Բեխ» քարշակային նավին, որը նավարկում էր դեպի Զմեինի կղզի։ Այս տեղեկությունը հաստատել է նաև Պենտագոնի աղբյուրը։ Ռուսական կողմն առայժմ այս լուրերը չի մեկնաբանել։

Իսկ ուկրաինական կողմին հասցված հարվածների մասին տեղեկություններ է հաղորդել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Օդային և ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքերով Կրեմենչուգի և Լիսիչանսկի շրջաններում ոչնչացվել են նավթի վերամշակման գործարաններ և վառելիքի պահեստներ, որոնք նախատեսված էին Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի ռազմական տեխնիկայի սարքավորման համար։ Օդային տեղակայման բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացվել է ուկրաինական ուժերի հրետանային և ականանետային ստորաբաժանումների 12 կրակադիրք։ Օպերատիվ մարտավարական և բանակային ավիացիայի կողմից մեկ օրում հարված է հասցվել ուկրաինական զինվորականների և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 62 շրջանի», – ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից էլ հայտնել են, որ ուկրաինական ուժերը գնդակոծել են Դոնեցկը։ Գնդակոծության հետևանքով հոսանքազրկվել է Զասյադկոյի անվան հանքահորը։ 77 հանքափոր մնացել է գետնի տակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացել

14:43 05.08.2025

Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացել

Ճապոնիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ավելի քան 9500 մարդ շտապ տեղափոխվել է հիվանդանոցներ ջերմային հարվածներով՝ երկրում հաստատված շոգի ալիքի պատճառով, նրանցից 18-ը մահացել են: Այս մասին հայտնել է հրշեջ ծառայությունը, որը կատարում է շտապ բժշկական ծառայություններ երկրում: Այս մարդկանցից 225-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են ավելի քան երեք շաբաթ։ Ջերմային հարվածի զոհերի գրեթե 58%-ը 65 տարեկանից […] ...

31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

14:34 05.08.2025

31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 1-ին Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Բազումի բաժին է տեղափոխվել 31-ամյա տղամարդ, որը հուլիսի 30-ից հետախուզման մեջ էր գտնվում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող […] ...

Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարար

14:26 05.08.2025

Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարար

Կալիֆոռնիա նահանգում անտառային խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 1000 փրկարար: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը: Հրդեհի մակերեսը այժմ կազմում է գրեթե 30 հազար հեկտար: Հրդեհը մոլեգնում է Լոս Պադրես ազգային պարկում՝ Սանտա Բարբարա և Սան Լուիս Օբիսպո շրջաններում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ երեք մարդ վիրավորվել է: Բնակիչներին տարհանում են տուժած տարածքներից: […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 5-10-ը

14:14 05.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 5-10-ը

Երևանում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: […] ...

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս

14:07 05.08.2025

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս

Օգոստոսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ...

ՔՏՀԱՏՄ-ը բենզագազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ է արձանագրել

14:04 05.08.2025

ՔՏՀԱՏՄ-ը բենզագազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ է արձանագրել

Հաշվի առնելով ՀՀ տարածքում վերջին օրերին արձանագրվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև դրա հետևանքով հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է գազալցակայաններ և բենզալցակայաններ շահագործողներին, դրանց պատասխանատուներին, ինչպես նաև քաղաքացիներին. ցուցաբերել առավելագույն զգոնություն և բարձր իրավագիտակցություն, խստագույնս վերահսկել բենզա և գազալցակայանների տարածքում հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը, […] ...

BACK_TO_TOP