Ռազմական գործողությունների ընթացքում 7,5 միլիոն մարդ լքել է Ուկրաինան․ ՄԱԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+20.09 oC

Ռազմական գործողությունների ընթացքում 7,5 միլիոն մարդ լքել է Ուկրաինան․ ՄԱԿ

16:55 18.06.2022

Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից ի վեր ավելի քան 7,5 միլիոն մարդ լքել է երկիրը։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նման տվյալներ է հաղորդել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հունիսի 17-ի դրությամբ։

ՄԱԿ ՓԳՀ-ի տվյալներով՝ փետրվարի 24-ին ՌԴ-ի ռազմական գործողությունների մեկնարկից հետո ավելի քան 7,5 միլիոն ուկրաինացի դուրս է եկել Ուկրաինայից, երկիր է վերադարձել 2,5 միլիոն մարդ։

Բուն Ուկրաինայում 7,1 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը. նրանք համարվում են ներքին տեղահանվածներ: 15,7 միլիոն մարդ շտապ մարդասիրական օգնության կարիք ունի։

ՄԱԿ ՓԳՀ-ի տվյալներով՝ այսօրվա դրությամբ Եվրոպայում է գտնվում ավելի քան 5,1 միլիոն ուկրաինացի փախստական:

ՄԱԿ-ը փախստականների ներկայիս ճգնաժամն անվանում է ամենամեծը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի քննարկումը

21:21 01.05.2025

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի քննարկումը

Մայիսի 1-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկումը: Զեկույցն անդրադառնում է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին: Զեկույցի նախապատրաստման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԱԳ նախարարության համակարգմամբ՝ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներգրավմամբ, տեղի են […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:11 01.05.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Ձորափի փ. 70/2, 74 շենքեր, Ռիգայի փ. 12-14 առանձնատներ, Քոչարի փ. 41-139 առանձնատներ, Աճառյան փ. 37/7-39/8 առանձնատներ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Լուկաշինի 1, 2, 3 փողոցներ և հյուսիս-հարավ […] ...

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

20:51 01.05.2025

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

Մայիսի 1-ին, ժամը 19:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի 2/2 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ոստիկանության կարգախմբեր։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն․ […] ...

Իրանը կշարունակի ԱՄՆ-ի հետ արդյունքների հասնելուն ուղղված բանակցությունները

20:36 01.05.2025

Իրանը կշարունակի ԱՄՆ-ի հետ արդյունքների հասնելուն ուղղված բանակցությունները

Իրանը կշարունակի վճռականորեն մասնակցել Միացյալ Նահանգների հետ արդյունքների վրա կենտրոնացած բանակցություններին՝ իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար։ Այս մասին նշվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է երկխոսության հաջորդ փուլը հետաձգելու որոշումից հետո։ «Բանակցությունների հենց սկզբից իրանական պատվիրակությունը բարեխղճորեն ուրվագծել է հստակ շրջանակ, որը հիմնված է մեր երկրի սկզբունքային դիրքորոշումների […] ...

Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվել

20:14 01.05.2025

Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվել

Մայիսի 1-ին, ժամը 17:50-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի Հակոբյան փողոցում այրվում է թոնրատուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել են թոնրատունը (20 քմ), կենցաղային իրեր և հարակից խորդանոցի տանիքի փայտե […] ...

SHANTNEWS

20:00 01.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP