19:42 22.06.2022
Ամառային հանգստի մեկնելուց առաջ Գյումրիի ավագանին անցկացրել է հերթական նիստը, որի օրակարգում էր 42 հարց։ Մոտ 5 ժամ տևած նիստի ընթացքում ֆինանսական հատկացումների ու նվիրատվությունների հարցերն էին առաջնահերթ:
Քաղաքային բյուջեի եկամուտների և ծախսային մասի դրույթներում փոփոխություններ չկան։ Նիստի սկզբում, ավանդույթի համաձայն, ամփոփ տվյալներն են ներկայացվում, որից հետո առաջին հատկացումը՝ 3 միլիոն 500 հազար դրամ, կատարվեց նախադպրոցական ուսումնական հաստատություններն ավարտած, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ գնելու համար։
Առաջարկվեց նաև տարեկան 23-26 միլիոն դրամ հատկացնել մանկապարտեզների դաստիարակների, նրանց օգնականների ու բուժքույրերի արձակուրդի ժամանակ նրանց փոխարինողներին վճարման համար։ Սա օրենքի փոփոխության նոր պահանջներից մեկն է, գումարն էլ՝ տնտեսված միջոցներից։
«Այս ընթացքում համայնքապատկան երկու մանկապարտեզները պարտադիր արձակուրդի մեջ են, միայն վճարվում են մեկ երրորդի չափով ՝ երկու հոգի։ Այդ իսկ պատճառով այդ գումարը տնտեսվում է, և մենք կարող ենք օգտագործել։ Եթե տարվա վերջին պակասեց, մի տեղից տնտեսում կանենք, կտեղավորվենք»,- հայտարարել է Գյումրիի քաղաքապետի խորհրդական Լենա Ջիլավյանը։
Օրենքը հետադարձ ուժ չունի, և մինչ այս արձակուրդ մեկնած մանկապարտեզների աշխատակիցներին այն չի վերաբերում։ Իսկ հաշվարկներն, ըստ քաղաքապետի խորհրդականի կամ ֆինանսական բաժնի նախկին պետի, կատարվել են մոտավոր, այս դեպքում ևս հնարավոր է տնտեսումներ ունենալ։
Բյուջեից հատուկ հատկացումներն ամեն տարի ու այս ժամանակահատվածում կատարվում են «Գյումրիի օր» միջոցառման համար։ Այս տարի քաղաքի օրը կնշվի օգոստոսի 27-ին։ Նախատեսումները շքեղ միջոցառումների համար են, հատկացվեց 8 միլիոն դրամ։ Ամեն դեպքում, նախահաշվի մեծ գումարը բաժին է հասնելու բեմի տեղադրման ու լուսաձայնային տեխնիկայի վարձակալությանը։
Նույնքան՝ 8 միլիոն դրամ էլ հաշվարկել են օգոստոսի 20-ին քաղաքում կայանալիք Գարեջրի փառատոնի ծախսերը։ Տեղական բյուջեից գումարներ ուղղվեցին նաև մարզիկներին ու մարզիչներին։ 17 միլիոն 350 հազար դրամը միջազգային մրցաշարերից ու առաջնություններից մեդալներով ու հաղթանակներով վերադարձածների պարգևատրումների համար հատկացվեց։
Ավագանու որոշմամբ՝ Գյումրիի քաղաքային մարզադաշտը 30 տարի վարձակալության իրավունքով տրամադրվեց «Շիրակ» ֆուտբոլային ակումբին։
«Մինչ այս պահը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի կողմից մարզադաշտը շահագործվել է 10 տարի, բայց որևէ փաստաթուղթ կամ որևէ իրավական ձևակերպում չի եղել։ Հիմա փորձում ենք այս ամենը բերել օրենքի դաշտ և նաև սահմանել ենք մեկ տարվա վարձակալության գումար՝ մեկ միլիոն հարյուր հազար դրամ»,- նախագիծը ներկայացրել է ավագանու անդամ Քնարիկ Հարությունյանը։
Վարձակալության համար նշված սիմվոլիկ գումարը քաղաքապետարանը կհատկացնի մարզադպրոցների կարիքները հոգալու նպատակին։ «Շիրակ» ֆուտբոլային ակումբն այս ընթացքում մարզադաշտի բարեկարգման համար կներդնի 500 միլիոն դրամ։
19:05 02.08.2025
Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ18:58 02.08.2025
ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիանՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...
18:47 02.08.2025
Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համարՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...