19:55 28.06.2022
44-օրյա պատերազմում զոհված շիրակցի տղաների կենսագրության, անավարտ երազանքների ու նպատակների, պատերազմի հերոսական դրվագների մասին կպատմեն մենագրությունները։ «Հանուն հավերժության» խորագրով մենագրությունները հավաքել, մշակել և մեկտեղել են «Ժեստ» հոգեբանական ակումբի մասնագետները։ Մարտի դաշտում հերոսական ուղի անցած տղաների պատմությունները դարձել են կենսագրական գրքեր, որոնցում ծնողների հուշերն ու տղաների կյանքի հետաքրքիր դրվագներն են:
Հերոսների ծնողները հոգեբաններին պատմել են իրենց տղաների մասին, մասնակցել մենագրությունների ստեղծման գործին: Գրքերում առանձնահատուկ են ներկայացված զինվորականների այն նշանաբանները, որոնցով առաջնորդվել են կյանքում և առաջնագծում, կարգախոսներ, որոնք պատերազմի օրերին շատերի համար դարձան հայրենիքը փրկելու նպատակ:
«Հանուն հավերժության» մենագրություններն իրականում հոգեբանական մեթոդների կիրառման արդյունքում են ստեղծվել: «Ժեստ» հոգեբանական կենտրոնի մասնագետները պատերազմից անմիջապես հետո հոգեբանական աջակցության նպատակով այցելել են զոհվածների ընտանիքներին և համբերատար կատարել իրենց առաքելությունը։
«Կորստի հետ աշխատելիս հոգեբանն ունի գործիք՝ բիբլիոթերապևտիկ տեխնոլոգիան, այսինքն՝ գրել հուշերի մենագրություն այն հարազատի մասին, ում դու կորցրել ես։ Այս դեպքում մենք տեխնիկան ու մեթոդը տեղայնացրել ենք «Հանուն հավերժության» նախագծում, և երբ առաջարկում էինք ծնողներին, հավատացեք՝ չի եղել ընտանիք, որ մեզ կմերժեին այս մեթոդով աշխատելիս»,- նշում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հիմնադիր, հոգեբանական գիտությունների դոցենտ Մարիամ Մեհրաբյանը։
Մենագրությունները գրվել են բացառապես զոհված տղաների ծնողների ու ընտանիքների անդամների հուշերի հիման վրա՝ բարբառային մեջբերումներով ու նկարագրություններով: Հոգեբաններն են վկայում, որ կյանքի հանդեպ անտարբեր դարձած ծնողներից ոմանց մոտ երկու տարվա ընթացքում հոգեբանական դրական փոփոխություններ են նկատել։
«Շատ ծնողներ նշում են, որ ապրում են ապրելու համար, բայց նրանց ապրելու մեջ նոր իմաստ է մտել՝ այնպես ապրել, ինչպես ցանկանում էր իր որդին, ինչպես ցանկանում էր իր ամուսինը կամ ինչպես պատգամել էր իր հայրը։ Իրականում երկու տարի անց փոփոխությունը գնացել է դեպի կորստի հետ համակերպում կամ կորստի մերժում, և իրականում մեր աշխատանքն այն է, որ այս փուլից հետո տեղի ունենա ապրելու ցանկությունը, բայց նպատակային ապրելու»,- որդեկորույս ընտանիքների մոտ առկա հոգեբանական խնդիրների հաղթահարման մեթոդների մասին է նշում Մարիամ Մեհրաբյանը։
Արդեն հրատարակվել են 89 հերոսների մասին պատմող գիրք-մենագրություններ: Աշնանը ևս 40 տղաների մասին գրի առնված հոգեբանական պատմությունները կփոխանցվեն ծնողներին, այս անգամ նախագծում, Գյումրիից ու Երևանից բացի, ընդգրկվել են նաև այլ մարզերի զոհված հերոսները։
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...