18:08 28.06.2022
Այսօր Շիրակի մարզ է այցելել ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։ Նախարարը եղել է մարզի տարածաշրջանների հրշեջ փրկարարական ջոկատներում, տեղում ծանոթացել շենքային պայմաններին։ Այս պահին շենքային ու գույքային ապահովածության խնդիր ունի միայն Ամասիայի հրշեջ փրկարարական ջոկատը, որի մասնաշենքը նաև վթարային է։
«Այո՛, այսօրվա այցի շրջանակներում հիմնական խնդիրը մենք արձանագրել ենք Ամասիայում, Աշոցքում կառուցվում է նոր մոդելի ՀՓՋ շենք, իսկ Արթիկի և Անիի ՀՓՋ-ները վերանորոգված են և շենքային պայմանները բավականին լավն էին, մեր խնդիրը հիմա Ամասիան է»,- նշել է նախարարը։
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև ոլորտում առկա կադրային խնդիրներին, տեխնիկական բազայի հագեցվածությանը՝ նշելով, որ առաջիկայում մրցութային կարգով փրկարարական թափուր հաստիքները կհամալրվեն, իսկ մինչ օրս որոշ ջոկատներում շահագործվող 80-ականների տեխնիկան կփոխարինվի ժամանակակիցներով։
Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է նաև առաջիկայում սպասվող կառուցվածքային փոփոխություններին՝ նշելով, որ արտակարգ իրավիճակները նախատեսվում է ընդգրկել նոր կազմավորվող ներքին գործերի նախարարության կազմում։ Աշխատանքային այցի ավարտին մարզի փրկարարական ջոկատներին հանձնարարել է անտառային հրդեհների և խոտհունձի սեզոնին ընդառաջ բոլոր ջոկատներում իրականացնել ուժեղացված շուրջօրյա ծառայություն։
«Անտառային հրդեհների փուլն է մոտենում, և ԱԻՆ-ը, մասնավորապես, փրկարար ծառայությունը իրականացնում է ուժեղացված հերթապահություններ և, բացի հիմնական հաշվարկներից, որոնք որ գտնվում են հերթապահության մեջ, մյուս հաշվարկները նույնպես առավել պատրաստվածության են բերվում։ Մենք նաև ունենում ենք երբեմն կանխարգելիչ այրումներ խոտհունձից հետո, որ կանխարգելենք մեծ հրդեհները»,- նշել է Արմեն Փամբուխչյանը։
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...