Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի մարզումները Գյումրիում․ ըմբիշները պատրաստվում են Աշխարհի առաջնությանը  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի մարզումները Գյումրիում․ ըմբիշները պատրաստվում են Աշխարհի առաջնությանը 

21:00 01.07.2022

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը ուսումնամարզական հավաքներն անցկացնում է Գյումրիում: Մարզումների համար տրամադրվել են տարբեր  մարզադպրոցների դահլիճները։

Օլիմպիական, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններն ու մրցանակակիրները բացօթյա մարզումներն անցկացնում են «Մայր Հայաստան» հուշահամալիրի հարակից տարածքում,  ուժատակտիկական վարժություններից հետո մարզիչների առաջադրանքով անցնում են պայմանական մրցակցի հետ հնարքների կատարման և  ճիշտ պաշտպանվելու տեխնիկայի կատարելագործման։

«Ընդհանուր պարապմունքներն անցնում են մարզիչների օգնությամբ, որ մեկս ինչ թերություն կամ սխալ ունենք գորգի վրա, աշխատում ենք մեր սխալների վրա։ Պատրաստվում ենք շատ լավ, գնում ենք մեդալների հետևից»,- նշում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Տիգրան Մինասյանը։

Ըմբիշների  մարզումներին մշտապես ներկա է հավաքականի բժիշկը, հետևում է մարզիկներին: Ըմբշամարտում մարզիկները վնասվածքներ հաճախ են ստանում։ Հավաքականի կազմում տղաներից մի քանիսն այժմ մարզումներին մասնակցում է վնասվածքներով։

«Խանգարող վնասվածքներ կան, բայց տղաները հաղթահարում են այդ դժվարությունները և այդ վնասվածքներով էլ են մարզվում, որ կարողանան մրցումների ժամանակ դիմանան։ Եթե մարզումները բաց թողնեն, ապա մրցումների ժամանակ անհաջող մրցելույթներ կունենան»,-ասում է հավաքականի բժիշկ Թելման Սարգսյանը։

Բացօթյա մարզումներից հետո ըմբիշները շարունակում են պարապել   մարզադահլիճում: Գորգային  վարժությունների ընթացքում հիմնականում ուշադրություն են դարձնում տեխնիկական և տակտիկական հնարքներին:

«Երբ մրցումային պրոցեսը մոտ է, մենք տարբեր խնդիրներ ենք լուծում, գորգային աշխատանքի ժամանակ պիտի լինեն դիմացկունության և տեխնիկատակտիկական մշակումներ, հնարքներ, հոգնած վիճակում հասնել այն բանին, որ կարողանա պաշտպանվի և տեխնիկա ցույց տա։ Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ ու տղաների սխալներն ենք ուղղում»,- ասում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը։

Ազգային հավաքականի տիտղոսակիր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի,Կարապետ Չալյանի և Մալխաս Ամոյանի հետ են մարզվում ըմբշամարտում նոր հաջողությունների հասած մարզիկները, որոնք ևս Հայաստանը ներկայացրել են  միջազգային հարթակներում։

«Արդեն 10 տարի է մասնակցում ենք մեծահասակների Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին, մեզ չենք գերագնահատում, բայց մեր փորձն ավելի շատ է, որքան կարող ենք օգնում ենք հավաքականում ընդգրկված տղաներին»,- նշում է հունահռոմեական խաղերի Եվրոպայի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը։

Ազգային հավաքականը պատրաստվում է աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը: Գյումրիում ուսումնամարզական հավաքներից հետո տղաները կմասնակցեն ևս երկու հավաքների, որից հետո կհստակեցվի  աշխարհի առաջնությանը մասնակից ըմբիշների կազմը: Այս տարի Հայաստանը կփորձի ներկայացուցիչներ ունենալ բոլոր քաշային կարգերում, ինչից կախված կլինի ազգային հավաքականի վարկանիշը մասնակից երկրների կազմում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

12:49 02.08.2025

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

12:40 02.08.2025

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

12:39 02.08.2025

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

Թուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

12:35 02.08.2025

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել

12:30 02.08.2025

«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել

«Բարսելոնան» Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ընկերական հանդիպում է անցկացրել մայրաքաղաքի համանուն թիմի հետ և հաղթել 7-3 հաշվով: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» հաղթել է 3-2 հաշվով, իսկ երկրորդ կեսում ևս չորս գնդակ է ուղարկել հարավկորեական թիմի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: Ընդորում Հանսի Ֆլիկը երկրորդ խաղակեսում դաշտ է դուրս բերել ամբողջությամբ այլ կազմ: Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական […] ...

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

BACK_TO_TOP