17:54 02.07.2022
Տեխնոլոգիական ընկերությունների ջանքերը մեկ տարի առաջ համախմբվել էին Արցախում։ Tech Week 2021-ը պատերազմից հետո Ստեփանակերտում անցկացված ամենամասշտաբային միջոցառումներից էր։ «Ե՛կ Արցախ» խորագրի շուրջ էին հավաքվել IT ոլորտի տասնյակ ներկայացուցիչներ ու հազարավոր մասնակիցներ։ Tech Week 2022-ը տեխնոլոգիական փառատոնի է վերածվել Գյումրիում, դառնալով ավելի մասշտաբային։
Tech Week Gyumri 2022-ը մեկ հարկի տակ է համախմբել հաջողությունների հասած համաշխարհային ճանաչում ունեցող հայաստանյան ընկերությունների, որոնք մասնակիցներին ներկայացնելու են իրենց ստեղծման պատմություններն ու փորձը։
«Էս տարի Գյումրիում մենք արդյունքը կրկնապատկել ենք ու այս սկզբունքով պատրաստ ենք ամեն տարի մեր մարզերից յուրաքանչյուրի համար օր ու գիշեր չքնել ու ստանալ այսպիսի մեծ միջոցառում։ Էս պահին ունենք ավելի քան 3000-ից ավելի մասնակիցներ, ունենք 60-ից ավելի ընկերություններ, ովքեր մեր գործընկերներն են և 30-ից ավելի աջակիցներ ունենք այս տարի»,- Tech Week Gyumri միջոցառման կազմակերպիչ Սպարտակ Կյուրեղյանը։
Հուլիսի 2-4-ն ընթացող տեխնոլոգիական միջոցառումը կազմակերպվել է տարբեր վայրերում, որոնք ունեն կարևոր ոլորտային ուղղություններ, այդ թվում՝ աշխատանքի տոնավաճառ, որը Tech Week 2022 -ի շրջանակներում անցկացվում է առաջին անգամ։
Միջոցառուների շարքում են «Կորիզ» գաղափարների և Հայկական ծրագրային ապահովման փորձարկման մրցույթը, ինչպես նաև հեքըթոնը, որի ընթացքում կստեղծվի տվյալների արտահոսքերի մշտադիտարկման հայաստանյան հարթակ։ Գաղափարների և հնարավորությունների մեկտեղումն ուղղված է մարզերի համաչափ զարգացմանը ու տեխնոլոգիական ոլորտում հետաքրքիր գաղափարներով երիտասարդների բացահայտմանը։
«Գյումրին այս պահին երկրորդն է որպես քաղաք, որտեղ տեղակայված են արդեն մի շարք ընկերություններ և մի շարք ընկերություններ էլ գիտենք, որ ցանկություն են հայտնել գալ և էստեղ գրասենյակներ բացելու։ Իրենք նաև ներկայացված են այստեղ, աշխատանքի տոնավաճառին էլ մասնակցում են իրենց թափուր աշխատատեղերով։ Համոզված եմ, որ միջոցառումից հետո, տեսնելով այսքան երիտասարդների ու այսքան պոտենցիալ, մի քանի ամիս հետո նրանք արդեն կարող են դառնալ տեխնոլոգիական համայնքի աշխատակիցներ»,- նշում է Tech Week Gyumri միջոցառման կազմակերպիչ Մարիամ Համբարձումյանը։
Tech Week 2022 -ին մասնակցում են այնպիսի հայաստանյան ընկերություններ, որոնք իրենց հաջողություններն են գրանցել և համագործակցում են համաշխարհային հայտնի կազմակերպությունների հետ։ Տեխնոլոգիական շաբաթի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեն լսել առաջատար ընկերությունների հիմնադիրների հաջողված պատմությունները, որոնք կարող են ազդակ դառնալ ստարտափերի ստեղծման գործում։
Tech Week-ը նաև հնարավորությունների յուրօրինակ հարթակ է տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրված պատանիների, երիտասարդների ու նաև այն մարդկանց համար, որոնք ցանկանում են փոխել մասնագիտությունն ու հմտանալ տեխնոլոգիական ոլորտում։
Միջոցառման հիմնական ուղղություններն են տեխնոլոգիաները, բիզնեսը, մարքեթինգը, դիզայնը, ինչպես նաև կիբեռանվտանգությունը։ Ծրագրի շրջանակներում մշակվել է պաշտպանական և անվտանգության համապարփակ «Ոգեղեն» համակարգը, որի միջոցով ներկայացվում է հնարավոր կիբերհանցագործությունների տեսակները։ Այս ոլորտում պաշտպանվածություն ապահովելու համար ևս անհրաժեշտ է մեկտեղել տեխնոլոգիական գաղափարներն ու մտավոր պոտենցիալը։
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...