Գախարիայի կուսակցությունը միանում է իշխող թիմի նախաձեռնությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

Գախարիայի կուսակցությունը միանում է իշխող թիմի նախաձեռնությանը

21:35 06.07.2022

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր Գիրոգի Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցությունը հայտարարել է, որ միանում է իշխող «Վրացական երազանք»-ի նախաձեռնած գործընթացին՝ կատարելու թեկնածուի կարգավիճակ ստանալու համար Եվրամիության առաջ քաշած 12 կետերը, չնայած այն հանգամանքին, որ նրանց գնահատմամբ, անհայտ են այս գործընթացի իրական նպատակները, փոխանցում է Aliq.ge-ն։

Նշենք, որ «Վրացական երազանքը» հուլիսի 1-ին ներկայացրել է թեկնածուի կարգավիճակ ստանալու համար Եվրամիության առաջ քաշած 12 կետերի կատարման ծրագիր։

Հուլիսի 6-ին «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդներից Նաթիա Մեզվրիշվիլին հայտարարել է, որ ներկայիս քաղաքական գործընթացները քաղաքական ուժերին կանգնեցրել են փոխզիջումային և պրագմատիկ քայլերի ծայրահեղ անհրաժեշտության առաջ՝ բևեռացման նվազմանը և իրական բարեփոխումների միջոցով ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

Ըստ Մեզվրիշվիլիի, այսօր գլխավորը ոչ թե զուգահեռ գործընթացներն են, այլ փոխզիջումը, որը Ռուսթավելի (խմբ. հանրահավաքի մասնակիցների) եկած տասնյակ հազարավոր քաղաքացիների նպատակն է.

«Այժմ վրաց ժողովրդի անսասան կամքն իրականացնելը քաղաքական գործիչների պարտականությունն է։ Մենք ժամանակ չունենք կորցնելու։ Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ եթե չունենք միասնության ուժ, դեռ ունենք փոխզիջումների գնալու կարողություն։ Իհարկե, այս գործընթացում առաջնային պատասխանատվությունն ընկած է իշխանության վրա»:

Նրա խոսքով, թեև «իշխող ուժի նկատմամբ վստահությունը նվազագույն է, սակայն փոխզիջումը քայլ է, որը պետք է կատարեն բոլոր պատասխանատու քաղաքական ուժերը»։

«Համապատասխանաբար, թեև իշխող ուժի հայտարարած ձևաչափերի շրջանակը դեռևս անհայտ է, դրանց իրական նպատակները պարզ չեն, մենք կմասնակցենք գործընթացին՝ օգտագործելու թեկուզ չնչին հնարավորությունը՝ նպատակներին հասնելու համարը»,- ասել է Մեզվրիշվիլին։

«Վրաստանի համար»-ը հայտարարել է, որ կուսակցության քաղաքական պատասխանատվությունն է մասնակցել նախաձեռնվող բոլոր գործընթացներին, որոնք կհանգեցնեն ապաօլիգարխացմանը և անօրինական կերպով կոնսոլիդացված իշխանության ապամոնտաժմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

19:00 06.07.2025

Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

Իլոն Մասկը «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու դիմում է ներկայացրել ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով (FEC): Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է գործակալության պորտալում: Դիմումի համաձայն՝ կուսակցությունը կկոչվի «Ամերիկայի կուսակցություն» (AMEP): Դիմումը ներկայացվել է հուլիսի 6-ին: Այն ներկայումս FEC-ի դիմումների և միջնորդությունների ցանկում նշված է որպես «քննարկման փուլում գտնվող»: Հուլիսի 5-ին Մասկը հայտարարեց, որ X քվեարկության արդյունքների հիման վրա […] ...

Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանը

18:40 06.07.2025

Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանը

Քուվեյթը աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը սեռերի հարցում և նաև ցանկանում է երկխոսություն զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամ շեյխ Մոհամմեդ Ֆեյսալ ալ-Ֆուլլայջը Մոսկվա կատարած այցից հետո։ «Ես ուրախ եմ Ռուսաստանում գտնվելու համար։ Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որ տղամարդը պետք […] ...

Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց

18:20 06.07.2025

Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանից մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ «Այսօրվա փաթեթը ներառում է 60 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ: Փաթեթը ներառում է նաև 73 անհատների, որոնք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են», – ասել է նա իր Telegram ալիքում։ Զելենսկին հավելել է, որ Կիևը կձգտի համաժամեցնել իր պատժամիջոցների ցուցակները Եվրոպայի հետ։ ...

ԱՄՆ-ը զգուշացրել է առևտրային գործընկերներին օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասին

18:00 06.07.2025

ԱՄՆ-ը զգուշացրել է առևտրային գործընկերներին օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասին

Միացյալ Նահանգները զգուշացնում է առևտրային գործընկերներին, որ եթե բանակցություններում առաջընթաց չգրանցվի, ապրիլի 2-ին սահմանված մաքսատուրքերը կկիրառվեն նրանց նկատմամբ օգոստոսի 1-ից սկսած, կիրակի օրը հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Նախագահ Թրամփը պատրաստվում է նամակներ ուղարկել մեր որոշ առևտրային գործընկերներին՝ ասելով, որ եթե դուք չշարժեք գործերը, օգոստոսի 1-ին դուք բումերանգով կվերադառնաք ապրիլի 2-ի սակագնային մակարդակներին։ Այնպես […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի սպանության մասին

17:40 06.07.2025

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի սպանության մասին

Իսրայելական ուժերը Գազայի հատվածի հյուսիսում սպանել են ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարին, կիրակի օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) խոսնակը։ «Երկուշաբթի Իսրայելի պաշտպանության ուժերը, հետախուզական տվյալների հիման վրա, հարվածել և սպանել են ահաբեկիչ Ռամզի Ռամդան Աբեդ Ալի Սալեհին, որը ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ստորաբաժանման հրամանատարն էր Սթրիփի հյուսիսային մասում», – ասվում է հայտարարության մեջ։ Զինվորականների տվյալներով՝ հարվածի […] ...

Շորն ասել է, որ եվրոպական ինտեգրացիան Մոլդովային տանում է դեպի պատերազմ

17:20 06.07.2025

Շորն ասել է, որ եվրոպական ինտեգրացիան Մոլդովային տանում է դեպի պատերազմ

Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուի կողմից եվրոպական ինտեգրման ուղին երկիրը տանում է դեպի աղքատություն և պատերազմ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Մոլդովայի «Պոբեդա» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Իլան Շորը՝ Մոսկվայում դաշինքի համագումարում։ «Եվրոպական ինտեգրացիայի ուղին տանում է դեպի պատերազմ, եվրոպական ինտեգրացիայի ուղին հանգեցրել է լիակատար աղքատության, եվրոպական ինտեգրացիայի ուղին հանգեցրել է խավարամտությանը, որը հիմա տեղի է […] ...

BACK_TO_TOP