ՌԴ–ից Վրաստան դրամական փոխանցումներն աճել են 888 տոկոսով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+16.68 oC

ՌԴ–ից Վրաստան դրամական փոխանցումներն աճել են 888 տոկոսով

20:51 07.07.2022

Վրաստանի ազգային բանկի տվյալներով՝ 2022 թվականի մայիսին Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 313,90 մլն դոլար, ինչը 888 տոկոսով ավելի է՝ համաձայն փոխանցվող ծավալների տարեկան աճի տեմպերի։ Փոխանցում է Aliq․ ge-ն։

Ապրիլին Ռուսաստանից Վրաստան տրանսֆերտներն աճել էին մոտ 300 տոկոսով. ապրիլին Ռուսաստանից Վրաստան էր փոխանցվել 132,98 մլն դոլար, մարտին՝ 27 մլն դոլար։

Այլ երկրներից փոխանցումների պատկերն այսպիսին է. Ռուսաստանից հետո մայիսին ամենաշատ գումարը փոխանցվել է Իտալիայից՝ 36,82 մլն դոլար, Գերմանիայից Վրաստան է փոխանցվել 13,31 մլն դոլար՝ աճը 46 տոկոս, իսկ ԱՄՆ-ից՝ 27,78 մլն դոլար՝ աճը՝ 15,03 տոկոս։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին

23:08 17.05.2025

Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին

ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հրավերով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում և աշխատանքային ընթրիք է ունեցել ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հաճախակի դարձած փոխայցելությունների կարևորությունը և դրանց նպաստը երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Ա.Գրիգորյանը և Ա.Ա.Ահմադիանն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին և […] ...

Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. օգնության են հասել փրկարարները

22:52 17.05.2025

Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. օգնության են հասել փրկարարները

Մայիսի 17-ին, ժամը 18:49-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։ Պարզվել է, որ Տավուշի ջրամբարի ավտոճանապարհին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...

Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտում․ կա տուժած

22:39 17.05.2025

Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտում․ կա տուժած

Այսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Էվելինա Ս․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Ռաֆիկ Ա․-ի վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Land Cruiser»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Ինչպես […] ...

Գոյաբանական խնդիրների առջև կանգնած են աշխարհի շատ երկրներ. Հրաչյա Արզումանյանի հարցազրույցը

22:26 17.05.2025

Գոյաբանական խնդիրների առջև կանգնած են աշխարհի շատ երկրներ. Հրաչյա Արզումանյանի հարցազրույցը

Երեկ Տիրանայում Հայաստանի վարչապետը շփումներ ունեցավ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ: Սա առաջին անգամ էր այն պահից ի վեր, երբ երկու կողմերը հայտարարեցին, որ տեքստը վերջնականացված է, սակայն Ադրբեջանը նոր պահանջներ է դնում: Վարչապետի այդ հանդիպումները տեղի ունեցան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում: Այս ու այլ հարցերի անդրադարձել է  անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա […] ...

Ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարը

22:12 17.05.2025

Ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարը

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Ռուդոլֆ Փաշիկյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Յաշ Բհարադիա (Հնդկաստան) 3-րդ տեղ՝ Էրիկ Չաքրյան (Հայաստան): Միջազգային վարպետի նորմա լրացրեցին Ռուդոլֆ Փաշիկյանը և Յաշ Բհարադիան: ...

SHANTNEWS

22:00 17.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP