Թուրքիան հայտարարել է 58 քրդերի ոչնչացման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+29.09 oC

Թուրքիան հայտարարել է 58 քրդերի ոչնչացման մասին

21:06 24.02.2018

Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարել է Սիրիայի Աֆրին քաղաքում, «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների ընթացքում 58 քրդերի ոչնչացման մասին,  հայտնում է ռուսական TASS գործակալությունը:

Ըստ կառույցի հաղորդած տվյալների՝ Աֆրինի ռազմական գործողությունների մեկնարկից մինչ օրս թուրքական կողմը 1931 գրոհային է ոչնչացրել:

«Ռազմական ուժերը Աֆրինում ընթացող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների արդյունքում «Սիրիայի ժողովրդական ուժեր», «Քրդական աշխատավորական կուսակցություն» և «Ժողովրդավարական միություն» կուսակցությունները և ԻՊ ահաբեկչական խմբավորումը ներկայացնող 1931 ահաբեկչի է ոչնչացրել»,- ասված է հայտարարության մեջ:

Հունվարի 20-ին Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին Սիրիայի Աֆրին քաղաքում «Ձիթենու ճյուղ» անվանումը ստացած ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Այն ուղղված է ԱՄՆ աջակցությունը ստացող քրդական խմբավորումների դեմ, որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում:

Ավելի վաղ, SHANTNEWS-ը հայտնել էր, որ Թուրքիան հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» անվանումը ստացած ռազմական գործողությունների ընթացքում 44 քրդերի ոչնչացման մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված Բարեխոսական կարգ

18:30 28.04.2024

Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված Բարեխոսական կարգ

Ապրիլի 28-ին Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցում Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի կողմից մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված Բարեխոսական կարգ։ Այս մասին տեղեկացնում են Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից: Պատարագին հաջորդած հիշատակի միջոցառմանը ելույթով հանդես է եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը: Դեսպան Պապիկյանը ծաղկեպսակ է զետեղել եկեղեցու բակում […] ...

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Սաուդյան Արաբիայում կմասնակցի «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին»

18:11 28.04.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Սաուդյան Արաբիայում կմասնակցի «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին»

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ ՀՀ պատվիրակությունը ապրիլի 27-30-ը կլինի Սաուդյան Արաբիայում՝ մասնակցելու միջազգային հեղինակավոր «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին» (World Economic Forum)։ Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Սաուդյան Արաբիայի կառավարության, ինչպես նաև ֆորումին մասնակից միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ։ ...

Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է

17:39 28.04.2024

Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) 2003 թվականից սկսած ապրիլի 28-ը հայտարարել է Աշխատանքի անվտանգության համաշխարհային օր։ Այս օրը նշվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի 100-ից ավելի երկրներում: 2024 թվականին օրվա կարգախոսն է՝ «Կլիմայի փոփոխության ազդեցությունը աշխատանքի անվտանգության և առողջության վրա»: Պաշտոնապես սահմանելով օրը՝ ԱՄԿ-ն նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը հրավիրել աշխատավայրում անվտանգության ապահովմանն ու դրա […] ...

Պեսկովը ողբերգություն է անվանել, որ Ուկրաինան չի խնայում իր քաղաքացիներին

17:25 28.04.2024

Պեսկովը ողբերգություն է անվանել, որ Ուկրաինան չի խնայում իր քաղաքացիներին

Ուկրաինան չի խնայում իր քաղաքացիներին, սա ողբերգություն է երկրի և նրա ժողովրդի համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ուկրաինան չի խնայում իր քաղաքացիներին, իսկ սա ողբերգություն է ժողովրդի համար, ողբերգություն է երկրի համար: Նախ նրանք իրենց երկիրը վարակեցին ամենատարբեր ազգայնական դրսևորումներով, իսկ հետո արդեն ոչ մի բանից չեն խուսափում և չեն վարանում […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ

16:56 28.04.2024

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ

Ապրիլի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրեն Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Կատար պաշտոնական այցի շրջանակներում: Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ տնտեսական կապերի զարգացման կարևորությունը։ Մտքեր […] ...

Իսրայելական կործանիչները նոր հարձակումներ են իրականացրել «Հեզբոլլահ»-ի օբյեկտների վրա

16:45 28.04.2024

Իսրայելական կործանիչները նոր հարձակումներ են իրականացրել «Հեզբոլլահ»-ի օբյեկտների վրա

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները նոր հարձակումներ են իրականացրել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված թևի թիրախների վրա։ Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ հաղորդագրության՝ հարավային Լիբանանի Մարկաբա գյուղի մերձակայքում գտնվող ռազմական ենթակառուցվածքները խոցվել են։ Բացի այդ, «Հեզբոլլահ»-ի օբյեկտի վրա հարձակում է տեղի ունեցել նաև Սարուբբին գյուղի մոտ, հայտնում է բանակը: ...

BACK_TO_TOP