17:13 09.07.2022
Ախուրյանի տարածաշրջանի Գետք գյուղի մոտ 220 հեկտար ցանքատարածքներում բերքը վնասվել է: Տուժել են հացահատիկի, գարու և վարսակի ցանքերը: Չորային եղանակների պատճառով անջրդի հողատարածքներում հացահատիկային մշակաբույսերի աճը դանդաղել է, հատիկը չի հասունացել։ Հացքաղ կատարել գյուղացիական տնտեսությունները կանխատեսում են, որ հնարավոր չի լինի։ Կոմբայն այդ դաշտերում աշխատեցնելը դառնում է անհնար։
Գյուղացիական տնտեսությունները մեկ կգ-ը 220 դրամով սերմացու էին գնել ու աշնանացան էին կատարել, նաև ապահովել պարարտանյութով։Մեկ հեկտարից 2- 3 ցենտ բերքի էին սպասում, բայց հիմա կոմբայնը դաշտ հասցնելը անիմաստ են համարում:
«Չի քաղվի, ըսուր ինչը քաղեմ, ո՛չ խոտ կքաղվի, ո՛չ էլ ծղոտ կելնի, որ գոնե անասնակեր ապահովես։ Կոմբայնը բդի մտնի դաշտ, անիմաստ ֆռռա ու դատարկ ելնի դուրս»,- ասում են Գետքի հողագործները։
Գետքի 607 հեկտար վարելահողերից 220-ն անջրդի է: Ամեն տարի վարուցանք կատարող հողագործի միակ հույսը անձրևներն են: Համեմատ անցած տարվա, այս հունիսը տեղումնառատ էր, բայց Գետքի հողերը անձրև չեն տեսել, ինչն էլ դարձել է մշակաբույսերի վեգետացիայի դադարեցման ու բույսի չորացման պատճառներից մեկը:
«Օր կսեն անձրևառատ էր՝ հա՛, հո՞ մենք զոնտիկ չունեինք՝ տարանք պահեցինք դաշտերի գլխին, օր մեր դաշտերի վրա անձրև չգար։ Լավ ըսենք մե տեղմ չեկավ, 600 հեկտար մենք վարելահող ունինք, սաղ տեղերը անձրև չեկավ»,- նշում է Գետք գյուղի բնակիչ Աղասի Եղիշյանը։
Անձրևների բացակայության, հետն էլ քամիների պատճառով հողաատարածքներին մեծ ճաքեր են առաջացել, բույսը մնացել է նվազ ու սկսել ժամանակից շուտ դեղնել: Գյուղի վարչական այս հատվածում նաև դաշտերը ոռոգելու հնարավորություն չկա:
Ժամանակին, մոտ 30 տարի առաջ, գյուղի բոլոր վարելահողերը ոռոգելի են եղել, ջրատար ցանցի բետոնյա տաշտակները ամբողջությամբ պահպանված են, բայց պոմպակայանի ու ստորգետնյա խողովակների ապամոնտաժման պատճառով Գետքը զրկվեց ոռոգման ջուր ստանալու հնարավորությունից:
Հիմա միակ տարբերակը Կառնուտի ջրամբարից սնուցումն է, բայց գյուղը հեռու լինելու պատճառով 7 կմ երկարության ցանցով ոռոգման ջուր հասցնելն անհնար է: Ախուրյան խոշորացված համայնքը որպես առաջնահերթություն քննարկել է ոռոգման ցանցի կառուցումը և նախատեսվում է ընդգրկել հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրում:
«Ժողովուրդը որոշեց առաջնահերթ Ախուրյան գետի վրա կառուցել պոմպակայան, ներկայումս ընթանում է պոմպակայանի նախահաշվարկային պրոցեսը, որ հաշվարկենք՝ ինչ ծավալի ջուր, ինչ հեռավորության վրա, ինչ բարձրության վրա կարող ենք ստանալ և ինչքան գումար կարող ենք ծախսել։ Մեր գյուղացիական տնտեսությունների փրկությունը միայն ոռոգման համակարգի կառուցումը կլինի»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Գետք գյուղի վարչական ղեկավար Հովհաննես Մխիթարյանը։
Եթե ծրագիրը հաստատվի, Ախուրյան գետից փակ համակարգով ջուրը կհասնի դաշտեր, ըստ գյուղի վարչական ղեկավարի մշակովի ցանքատարածքները կավելանան: Այս տարի գյուղի ցանքատարածքները կրճատվել են 10 տոկոսով: Նախորդ տարիներին երաշտային պայմաններից և կարկուտից վնասներ կրած գյուղացիներն ունեն նաև հողի հարկի պարտքեր, ժամանակին չվճարելու պատճառով դրանց են գումարվել նաև տույժերը: Հիմա Գետքն ունի 12 մլն դրամ հողի հարկի ապառք, որից 4,5 մլն-ը տույժերից գոյացած գումարն է:
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...