Արևմուտքի սխալ քաղաքականությունը հանգեցրեց Սիրիայում հումանիտար աղետի․ Դամասկոս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+21.09 oC

Արևմուտքի սխալ քաղաքականությունը հանգեցրեց Սիրիայում հումանիտար աղետի․ Դամասկոս

18:56 09.07.2022

Արևմտյան որոշ երկրների սխալ քաղաքականությունը Սիրիայում հանգեցրել է հումանիտար աղետի։  Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բասսամ Սաբբահը։

«Այդ երկրները փորձում են մոլորեցնել հասարակական կարծիքը՝ հայտարարելով սիրիացիների մարդասիրական գործողություններին աջակցելու իրենց ցանկության մասին»,- ասել է նա։

Նրա խոսքով, ՄԱԿ-ի 2858 բանաձևի տապալման համար պատասխանատու են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ Սաբահը ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանի կողմից առաջարկված Սիրիայի վերաբերյալ հավասարակշռված բանաձևի նախագիծը չի ընդունվել։

«Դամասկոսը խստորեն դատապարտում է «Եվրոեռյակի»-ի երկրների պնդումները՝ խեղաթյուրել փաստերը, շարունակել քաղաքականացնել մարդասիրական գործունեությունը և խոչընդոտել սիրիացի քաղաքացիների տառապանքը նվազեցնելու ազնիվ ջանքերին», – ընդգծել է դիվանագետը:

Նա նշել է, որ Սիրիան հատուկ ուշադրություն է դարձնում հումանիտար խնդրին և բոլոր ջանքերը գործադրում է սիրիացի ժողովրդի հումանիտար կարիքները բավարարելու և նրա խնդիրները լուծելու համար։

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանը վետո է դրել Իռլանդիայի և Նորվեգիայի կողմից Սիրիա մարդասիրական օգնության անդրսահմանային առաքման համար Բաբ էլ-Հավա անցակետի գործունեությունը մեկ տարով երկարաձգելու մասին բանաձևի նախագծի վրա: Ռուսաստանը դեմ էր քվեարկել, Անվտանգության խորհրդի մնացած բոլոր անդամները՝ կողմ , Չինաստանը ձեռնպահ էր քվեարկել։

Իռլանդիայի և Նորվեգիայի պատրաստած բանաձևի նախագիծը նախատեսում էր անցակետի աշխատանքի երկարաձգում 2023 թվականի հուլիսի 10-ից մինչև հունվարի 10-ը, այնուհետև ավտոմատ կերպով ևս վեց ամսով։

Ռուսաստանը այլընտրանքային նախագիծ է պատրաստել, ըստ որի՝ առաջարկվում է անցակետի աշխատանքը երկարաձգել վեց ամսով՝ մինչև 2023 թվականի հունվարի 10-ը։ Այնուհետև դրա գործունեությունը ընդլայնելու համար անհրաժեշտ կլինի Անվտանգության խորհրդի լրացուցիչ բանաձև ընդունել։ Մոսկվայի բանաձևի նախագծի վրա վետո  են դրել նաև արևմտյան երկրները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրազեկման աշխատանքներ՝ խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի վերաբերյալ

11:25 21.05.2025

Իրազեկման աշխատանքներ՝ խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի վերաբերյալ

Շարունակվում են իրազեկման աշխատանքները Սպանդանոցների կողմից մատուցվող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի վերաբերյալ։ Իրազեկման շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 20-ին կազմակերպվել էր հանդիպում-քննարկում սպանդանոցային ծառայություններ մատուցող տնտեսավարողների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի պայմաններն ու ծրագրից օգտվելու ընթացակարգերը: Նախարարության ներկայացուցիչները պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին ու տվել պարզաբանումներ ծրագրի դրույթների վերաբերյալ։ […] ...

Արմավիրի մարզում մեկնարկել է «Զվարթնոց» թաղամասից Մասիս ձգվող ճանապարհի հիմնանորոգումը

11:03 21.05.2025

Արմավիրի մարզում մեկնարկել է «Զվարթնոց» թաղամասից Մասիս ձգվող ճանապարհի հիմնանորոգումը

Արմավիրի մարզում մեկնարկել է Տ-3-29/Մ-5/ («Զվարթնոց» թաղամաս)-/Հ-13/ ավտոճանապարհի առաջին 4,4կմ-ի հիմնանորոգումը։ Հիմնանորոգվող հատվածը սկսվում է Մ-5 միջպետական ճանապարհից՝ «Զվարթնոց» թաղամասից և ձգվում է դեպի Մասիս։ Այս պահին կապալառու կազմակերպության կողմից կատարվում է գրունտի մշակում, վաքերի, մայթերի բետոնե եզրաքարարի տեղադրում։ Ծրագրով նախատեսված է 10սմ ավազակոպճային շերտի տեղադրում, որից հետո՝ C5 տեսակի խճային հիմք, կկատարվի բիտումային մշակում, […] ...

Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապ է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ. Իրանի ՊՆ

10:58 21.05.2025

Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապ է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ. Իրանի ՊՆ

Թեհրանը թույլ չի տա ոտնձգություններ Հայաստանի և Իրանի սահմանին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն՝ իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ՝ Երևանում։ Նրա խոսքերը մեջբերել են իրանական լրատվամիջոցները։ Պաշտպանության գերատեսչության ղեկավարը պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել մեկ օր առաջ։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում տարածքային ամբողջականության և սահմանային կայունության պահպանումը Իրանի […] ...

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

10:49 21.05.2025

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

Պաշտոնական այցով Տալլինում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան, որը համարվում է Բալթիկայի և Հյուսիսային Եվրոպայի մեծագույն թանգարաններից մեկը։ Այցի ընթացքում թանգարանի տնօրեն Կադի Պոլլին նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացրել է թանգարանի կառավարման համակարգը, քննարկվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Կումու թանգարանի միջև համագործակցության հնարավորությունը։ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Հայաստանի ազգային […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 21-ին

10:33 21.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 21-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ: ...

Մեկնարկել է Միրզոյանի և Լավրովի առանձնազրույցը

10:24 21.05.2025

Մեկնարկել է Միրզոյանի և Լավրովի առանձնազրույցը

ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

BACK_TO_TOP