Եգիպտոսում հայտնաբերվել է քրմերի գրեթե 2,5 հազար տարի առաջ կառուցված դամբարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+26.09 oC

Եգիպտոսում հայտնաբերվել է քրմերի գրեթե 2,5 հազար տարի առաջ կառուցված դամբարան

09:40 25.02.2018

Քրմերի  դամբարանը մոտ 2,5 հազար տարեկան է:  Այն հայտնաբերել են Վերին Եգիպտոսի Էլ-Մինյա նահանգում՝ Կահիրեից  300կմ  հարավ: Հնագիտական հայտնագործության մասին հայտնել է Հնագիտության հարցերով նախարար  Խալեդ Ահմեդ Ալ-Անանին:

Նախարարի խոսքերով` 2017 թվականի նոյեմբերին սկսված պեղումների ժամանակ  հնագետները հայտնաբերել են  6-8 մետր խորության վրա գտնվող մի քանի դամբարաններ, որտեղ  գտել են տարբեր ձևի և չափի  40 քարե և փայտե սարկոֆագ, 17 հրաշալի պահպանված մումիա և ծիսական արկղեր՝ Գոռ աստծո որդիներին մարմնավորող կենդանիների գլուխ ունեցող կափարիչներով, որոնց մեջ հին եգիպտացիները մումիացնելուց հետո պահում էին ներքին օրգանները: Հայտնաբերվել են նաև բրոնզե, ոսկյա և  ոսկորից պատրաստված զարդեր, դիմակներ, հմայիլներ, խեցեղեն, և հուղարկավորության ավելի քան 1000 արձանիկներ, որոնք հին Եգիպտոսում ավանդաբար դնում էին  գերեզմանի մեջ:

Ինչպես հայտնել է Հնագիտության հարցերով գերագույն խորհուրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրին, «սա միայն հին գերեզմանատան սկիզբն է, այս պահին պեղվել են  8 սգո խցեր՝  40 սարկոֆագ  ներսում»: Պաշտոյան տարածքը անվանել է խոստումնալից, պեղումները շարունակվում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ում

20:12 16.06.2025

«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ում

Աշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» 10-0 հաշվով հաղթել է նորզելանդական «Օքլենդ Սիթիին»։ Հեթ-տրիկ է ձևակերպել Ջամալ Մուսիալան, դուբլ են գրանցել Կինգսլի Կոմանը, Մայքլ Օլիսեն ու Թոմաս Մյուլերը, մեկ գոլ էլ խփել է Սաշա Բոեն։ ...

SHANTNEWS

20:00 16.06.2025

SHANTNEWS

«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նպատակը դպրոցի տնօրենի հավակնորդների կարողությունների զարգացումն է

19:53 16.06.2025

«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նպատակը դպրոցի տնօրենի հավակնորդների կարողությունների զարգացումն է

Ամփոփվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար նախատեսված «Կրթության կառավարում և առաջնորդություն» յոթամսյա վերապատրաստման ծրագիրը։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի համատեղ ջանքերով։ Ծրագրի ամփոփիչ միջոցառումը տեղի է ունեցել «Այբ» դպրոցում. ծրագրի մասնակիցները ներկայացրել են իրենց կազմած […] ...

2021-24 թթ.-ին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8,1% տնտեսական աճ

19:48 16.06.2025

2021-24 թթ.-ին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8,1% տնտեսական աճ

Կառավարությունը նախատեսում է 5 տարում 4,5 տոկոսով կրճատել պետբյուջեի պակասուրդը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է Ֆինանսների նախարարը: Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 13-6-ը

19:42 16.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 13-6-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 13-6-ը: Բացահայտվել է 267 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️24 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️23 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️21 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️16 դեպք՝ հոգեկան […] ...

A խմբում կրկին գոլազուրկ ոչ-ոքի․ ԱԱԱ

19:32 16.06.2025

A խմբում կրկին գոլազուրկ ոչ-ոքի․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության A խմբի առաջին տուրի երկրորդ խաղում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցվել «Պալմեյրասի» ու «Պորտուի» միջև։ Այս խմբի մյուս խաղում «Ալ Ահլին» (Եգիպտոս) և «Ինտեր Մայամին» (ԱՄն) ևս 0-0 հաշիվն էին գրանցել։ B խմբի առաջին տուրի երկրորդ խաղում «Բոտաֆոգոն» 2-1 հաշվով հաղթել է «Սիեթլ Սաունդերսին»։ ...

BACK_TO_TOP