19:38 11.07.2022
ԱՄՆ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցը (FinCEN) և ԱՄՆ-ի առևտրի նախարարության արդյունաբերության և անվտանգության բյուրոն նախազգուշական նամակ են տարածել պատժամիջոցները շրջանցելու Ռուսաստանի ու Բելառուսի փորձերի մասին, որտեղ խոսք կա նաև Վրաստանի մասին։ Հաղորդում է Aliq Media-ն։
ԱՄՆ պետական կառույցները նախազգուշացնում են ֆինանսական հաստատություններին` ցուցաբերել զգուշություն ապրանքների, գործարքների իրականացման ժամանակ։
Փաստաթուղթը հրապարակվել է հունիսի 28-ին, որն այսօրվա ասուլիսում ներկայացրել է «Ժամանակն է» կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիան։
«ԱՄՆ-ի ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցի և առևտրի նախարարության հրապարակած փաստաթղթում հստակ ասվում է, որ Վրաստանը, այլ երկրների հետ միասին, ծովային առևտրային միջանցիկ ճանապարհ է, որը Ռուսաստանն ու Բելառուսը օգտագործում են պատժամիջոցների տակ գտնվող բեռների փոխադրման նպատակով։
Սա տագնապալի տեղեկություն է, քանի որ փաստաթղթում խոսվում է Վրաստանի ծովային ճանապարհի միջոցով ագրեսոր պետության պատժամիջոցները շրջանցելու մասին»,- ասել է Խոշտարիան։
Ի դեպ, օրեր առաջ Բաթումի նավահանգիստ է ժամանել թուրքական դրոշով «Էսենկա» նավը՝ բեռնված պատժամիջոցների տակ գտնվող ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության նավթամթերքով։
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմական գործողությունից հետո Արևմուտքը պատժամիջոցներ է սահմանել նաև ռուսական նավթի ու նավթամթերքների դեմ։
13:42 21.05.2025
Հայաստանը չի պատրաստվում վերաֆորմատավորել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները. Արարատ ՄիրզոյանՀայաստանը չի պատրաստվում վերաֆորմատավորել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Россия 24-ի լրագրողը ՀՀ ԱԳ նախարարին հիշեցրեց ԵՄ դեսպանների հետ հանդիպման ժամանակ նրա արած այն հայտարարությունը, որ անվտանգության՝ գոյություն ունեցող ճարտարապետությունն արդյունավետ չէ և հարցրեց՝ արդյոք […] ...
13:37 21.05.2025
Ապօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 միլոն դրամի հանույթ․ Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր տեղեկություն փակ բաժնետիրական մի ընկերության ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ: Ստուգումներով ձեռք բերվեցին նոր փաստական տվյալներ, որ ընկերությունը, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի վարչական տարածքի 46 հեկտար մակերեսի վրա ունենալով բազալտի հանքարդյունահանման թույլտվություն, 2022 թվականի օգոստոսից մինչ օրս արդյունահանում է կատարել նաև հարակից 7,6 հեկտարի վրա և մոտ 24 […] ...
13:31 21.05.2025
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության, սուվերենության, տարածքային ամբողջականության ապահովմանը. ԼավրովՌուսաստանը պատրաստ է հնարավոր բոլոր եղանակներով աջակցել Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության ապահովմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա ընդգծել է, որ ռուսական կողմը կարևորում է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, երկու ժողովուրդների միջև խորը կապերը։ Լավրովի խոսքով՝ երկու պետությունների միջև հարաբերությունների […] ...
13:27 21.05.2025
Ակունք և Կարմրաշեն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՄայիսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ակունք, իսկ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում Կարմրաշեն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
13:20 21.05.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում մայիսի 21-26-ըԵրևանում մայիսի 21-ի ցերեկը, 22-ին և 25- 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 21-ի ցերեկը, 23-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ […] ...
13:11 21.05.2025
Խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվեց Երևանի Մազմանյան փողոցումՀամայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 19-ին՝ ժամը 21.30-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել հետախուզվող 31-ամյա տղամարդը: Վերջինս հետախուզվում էր խոշոր չափերով խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք։ ...