«06»-ը բախվել էր սյանը և բռնկվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+29.09 oC

«06»-ը բախվել էր սյանը և բռնկվել

11:10 25.02.2018

Փետրվարի 25-ին, ժամը 05:15-ին ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի ենթակայանի մոտակայքում մեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի 35 CV 029 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Վ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը և բռնկվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Գորիսի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:56-ին, մարվել՝ 06:15-ին:

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում վեց մարդ է տուժել հզոր տորնադոների հետևանքով

16:42 27.04.2024

ԱՄՆ-ում վեց մարդ է տուժել հզոր տորնադոների հետևանքով

ԱՄՆ Նեբրասկա, Այովա և Տեխաս նահանգներին պատուհասած հզոր տորնադոների հետևանքով վեց մարդ է տուժել, հայտնում է CNN-ը։ Հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ տորնադոները սկսվել են ուրբաթ օրը և տեղի են ունեցել ուժեղ անձրևների ֆոնին՝ Միացյալ Նահանգների կենտրոնական մասում, առնվազն երեք մարդ վիրավորվել է: Առնվազն հինգ նահանգում ուրբաթ օրը մոտ 80 հաղորդում է եղել տորնադոների […] ...

Սյունիքի մարզում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

15:16 27.04.2024

Սյունիքի մարզում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Ապրիլի 27-ին՝ ժամը 12:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ և արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Honda» (վարոդ՝ Ա. Վ.) և «Nissan» (վարորդ՝ Ա. Բ.) […] ...

Շուշիի մերձակայքում ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել

15:07 27.04.2024

Շուշիի մերձակայքում ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել

Շուշիի շրջանի Ղայբալու (հայկական անվանումը՝ Ղայբալիշեն) գյուղի մերձակայքում իրականացվող ականազերծման աշխատանքների ժամանակ այսօր ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության (ANAMA) աշխատակից 43-ամյա Էլչին Ղուլիևը միջադեպի հետևանքով զրկվել է ոտքից։ Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների […] ...

Պայթյունի սպառնալիքով պայմանավորված՝ տարհանվել է «Վնուկովո» օդանավակայանի վարչական շենքի հարկերից մեկը

13:43 27.04.2024

Պայթյունի սպառնալիքով պայմանավորված՝ տարհանվել է «Վնուկովո» օդանավակայանի վարչական շենքի հարկերից մեկը

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է պայթյունի սպառնալիքի պատճառով, հայտնում են ՌԴ իրավապահ մարմինները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ տվյալների՝ տարհանումը կատարվել է վարչական շենքի յոթերորդ հարկում, կատարվում է ստուգում։ Իրավապահ մարմինները հայտնել են, որ իրավիճակը չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա։ ...

Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին

13:34 27.04.2024

Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին

Այսօր՝ ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ից 02:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյուլիքևխյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի […] ...

Խաղաղ օվկիանոսում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:14 27.04.2024

Խաղաղ օվկիանոսում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ ճապոնական Օգասավարա կղզիներից դեպի արևմուտք, Հոնսյու գլխավոր կղզու ափից ավելի քան 700 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է Ազգային օդերևութաբանական ծառայությունը։ Երկրաշարժի օջախը  540 կմ խորության վրա է։ Ցնցումները զգացվել են Օգասավարա կղզիներում, սակայն աննշան տատանումներ են գրանցվել նաև Տոկիոյում։ Իր հերթին, Եվրոպական-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը երկրաշարժի […] ...

BACK_TO_TOP