TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+29.09 oC

ավտովթար

Ինդոնեզիայում ավտոբուսը գահավիժել է 150 մետր բարձրությունից. կան զոհեր և վիրավորներ

12:17 24.12.2019

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ինդոնեզիայում: Ուղևորատար ավտոբուսը 150 մետր բարձրությունից գահավիժել է կիրճը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Զոհվել է 26, վիրավորվել՝ 13 մարդ: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ փրկարարական աշխատանքներ իրականացնելու աշխատանքներին ներգրավել է 120 աշխատակից: Պատահարի պատճառները հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:

̰
Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու ГАЗ 24-ը

12:10 25.08.2019

Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում Մասիս Էջմիածին ավտոճանապարհի Զորակ-Դաշտավան գյուղերի խաչմերուկում բախվել են Հարություն Մ․-ի վարած Mercedes մակնիշի 34 QD 325 համարանիշի և Արմեն Իսայանի վարած ГАЗ 24 մակնիշի 34 ZZ 102 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

̰
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել ՌԴ Կրասնոդարի երկրամասի ողբերգական ավտովթարի մասին

15:25 24.08.2019

Օգոստոսի 23-ին, ժամը 22:28-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ տեղական ժամանակով ժամը 18։21-ին Կրասնոդարի երկրամասի դաշնային Ռ-217 ավտոճանապարհին՝ Զավետնի ավանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Բախվել են «Opel Zafira» և «Nissan Qashqai» մակնիշների ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 4 հոգի (3-ը՝ ՀՀ քաղաքացի. Վաղինակ Ն., ծնված 1984 թ․, Աննա Ա., ծնված […]

̰
Ողբերգական ավտովթար Կրասնոդարի երկրամասում, զոհերը ՀՀ քաղաքացիներ են 

23:35 23.08.2019

Կրասնոդարի երկրամասի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է Արմավիրի բնակիչ, Nissan Qashqai-ի 65-ամյա վարորդը, ինչպես նաև Opel ավտոմեքենայում գտնված երեք մարդ՝ Հայաստանի քաղաքացիներ 35-ամյա վարորդը, 31-ամյա և 81-ամյա ուղևորուհիները, հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով «Կուբանսկիե նովոստի»-ին: Գործակալությունը մանրամասնում է, որ մինիվենի 9-ամյա ուղևորուհին, որը ևս Հայաստանի քաղաքացի է, տեղափոխվել է Արմավիրի քաղաքային հիվանդանոց: Ոստիկանության […]

̰
Սյունիքի մարզում 19-ամյա աղջկա առևանգումն ավարտվել է ողբերգական ավտովթարով. նոր մանրամասներ

08:39 17.08.2019

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ողբերգական ավտովթարի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում դեպքի հետ կապված նոր մանրամասներ են պարզվել: Shamshyan-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ օգոստոսի 10-ին Շինուհար գյուղի բնակիչ Գ. Մարգարյանը Տաթև համայնքի Հարժիս բնակավայրի բնակչուհի, 19-ամյա Սոնա Գ.-ի առևանգում կազմակերպելու նպատակով նախապես պայմանավորվելով՝ Շինուհար գյուղի բնակիչ, 29-ամյա Արմեն Աղամալյանի հետ նույն օրը՝ […]

̰
Վահե Էնֆիաջյանը մշակել է ավտովթարների աճը կանխարգելող նոր օրինագիծ

17:55 29.07.2019

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանն ավտովթարների աճը կանխարգելող նոր օրենքի նախագիծ է մշակել, որն աշնանը կներկայացնի ԱԺ: Այս մասին Էնֆիաջյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Դիտավորյալ հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը հանդիսանում է ամենավտանգավոր խախտումներից մեկը, որի արդյունքում մեծ թիվ է կազմում անդառնալի հետևանքներով վիճակագրությունը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ […]

̰
Լոռու մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել

18:14 24.07.2019

Այսօր Լոռու մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10:30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին, Վանաձոր քաղաքի վերջնամասում բախվել են Москвич մակնիշի 34 VL 637 համարանիշի և  Ford Transit մակնիշի 22 LL 457 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Բախման հետևանքով Ford Transit-ը կորցրել է կառավարումն ու բախվել հաստաբուն ծառին: Վթարի հետևանքով երկու մեքենաների վարորդները տեղափոխվել […]

̰
Ամեն օր ինձ զեկուցում են՝ մեքենան ուղիղ երթևեկելիս կողաշրջվել կամ ձորն է ընկել առանց պատճառի. Օսիպյան

13:03 24.07.2019

Հայաստան օրական ներկրվում է 300 ավտոմեքենա, և այդ մասին սահմանակետից հայտնել է պատգամավոր Մելքումյանը: Սրանով ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հիմնավորեց ավտովթարների քանակի մեծացումը վերջին շրջանում: Խոսքն այն մասին է, որ Հայաստանի ճանապարհները ֆիզիկապես ունակ չեն այդքան մեքենա ընդունել: «Ունենք սեղանին դրված բաժակ, որը տանում է 200 գրամ: 200-ից ավելի որ լցնենք… սա պարզ տրամաբանություն է: Մեր […]

̰
Վայոց ձորում КамАЗ-ը գլխիվայր շրջվել է. 3 վիրավորներից մեկը 6-ամյա տղա է

19:52 23.07.2019

Հուլիսի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 53-ամյա Նորայր Հ.-ն իր վարած КамАЗ մակնիշի 61 ԼԼ 850 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 101 կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Նորայր Հ.-ն, նրա ուղևորներ՝ Երևանի […]

̰
Ադրբեջանի զինված ուժերը 6 ամսում կորցրել են առնվազն 20 զինծառայող

16:13 23.07.2019

Այս տարվա սկզբից մինչև հունիսի վերջ Ադրբեջանի զինված ուժերում մահացել է առնվազն 20 զինծառայող։ Առնվազն 12 զինծառայող էլ վիրավորվել է։ Այս կորուստների մի մասի վերաբերյալ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները լռել են՝ կոծկելով տեղեկությունները։ Մեծ է հավանականությունը, որ կորուստների թիվն էլ ավելի մեծ է, սակայն այդ կորուստների մասին հայտնի չի դարձել այլընտրանքային աղբյուրներից։ Ամփոփ տվյալները հրապարակել է […]

̰
Լոռու մարզում Mercedes-ը բախվել է կանչի գնացող շտապօգնության մեքենային

11:34 23.07.2019

Այսօր՝ հուլիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ-Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 36 FU 681 համարանիշի և  Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության 230 AN61 համարանիշի մեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շտապօգնության մեքենան կանչի գնալիս է եղել, […]

̰
Երևանում 33-ամյա վարորդը BMW-ով տապալել է բենզալցակայանի լիցքավորման սարքը

20:45 22.07.2019

Հուլիսի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 18։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արթուր Առաքելյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել նշված փողոցի թիվ 161 հասցեում գործող «Ֆլեշ» բենզալցակայանի լիցքավորման սարքին, տապալել այն և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ […]

̰
Ի՞նչն է հանդիսացել Ստյոպա Սաֆարյանի մեքենայի վթարի պատճառ

16:55 21.07.2019

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր Տավուշի մարզում իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարին։ «Սիրելի ընկերներ, ինչպես արդեն տեղյակ եք ԶԼՄ-ներից, այսօր Տավուշի մարզում իմ ավտոմեքենայով վթարի ենթարկվեցինք (ավտոմեքենայի աջ անվադողերը մի փոքր դուրս եկան կողնակ, որտեղի խիճն ու փոսը անկառավարելի դարձրին մեքենան): Մեքենայում գտնվողներից ոչ մեկ որևէ կերպ կամ չափով չի տուժել։ […]

̰
Ստյոպա Սաֆարյանը վթարի է ենթարկվել

15:10 21.07.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Ստյոպա Սաֆարյանը խոշոր ավտովթարի է ենթարկվել: Ժամը 13։30-ի սահմաններում Ս. Սաֆարյանը իր վարած Lexus մակնիշի 07 RX 907 համարանիշի ավտոմեքենայով Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի վարչական շրջանում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Տուժաներ չկան։ Ոստիկանությունը պարզում է, թե արդյո՞ք Ս. Սաֆարյանը ավտոմեքենայում ուղևորներ ունեցել է։ Ս. Սաֆարյանը […]

̰
Ռուս դիվանագետները Սուխումում դարձել են վթարի մասնակից

14:30 21.07.2019

Այսօր Սուխումում ռուս դիվանագետների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: Մեքենան ռուս դիվանագետներից մեկինն է, այն գրանցված չէ դեսպանատան հաշվեկշռում: Միմյանց բախված երկու մեքենաներն աննշան վնասվել են, տուժածներ չկան։ Կողմերը միմյանց հանդեպ որևէ պահանջ չունեն։  

̰
Տավուշի մարզում ՌԴ 24-ամյա քաղաքացին Kia-ով բախվել է գազատար խողովակի հենասյանը. կան վիրավորներ

00:05 21.07.2019

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 24-ամյա Անդրեյ Կ.-ն, իր վարած Kia մակնիշի В 035 ТМ 123 RUS համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 92 կմ հատվածում բախվել է գազատար խողովակի մետաղյա հենասյանը: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, ՌԴ քաղաքացիներ, 14-ամյա Վ.Կ.-ն և 58-ամյա Ս.Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են […]

̰
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. կա 4 տուժած

23:22 20.07.2019

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 1:30-ի սահմաններում Խաշթարակ գյուղ տանող ճանապարհին, խաչմերուկում բախվել են նույն գյուղի բնակիչ, 61-ամյա Պ.Ա.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 57 ՏԼ 801 համարանիշի և Ազատամուտ գյուղի բնակիչ, 28-ամյա Դ.Ա.-ի վարած Opel մակնիշի 35 GN 976 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  վթարի հետևանքով 2 վարորդները և 06-ի ուղևոր, Խաշթարակ գյուղի […]

̰
Լոռու մարզում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կան տուժածներ

21:01 20.07.2019

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում, Լոռու մարզում Լուսաղբյուր գյուղի բնակիչ, 62-ամյա Վ. Մ.-ն իր վարած ՎԱԶ-21099 մակնիշի 34 RM 779 համարանիշի ավտոմեքենայով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 17 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Վ.Մ.-ն, ուղևորներ, Վաղարշապատ քաղաքի բնակիչներ 37-ամյա Թ.Մ.-ն և 16-ամյա […]

̰
Տեսախցիկն արձանագրել է երեկ Կոտայքի մարզում КамАЗ-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի պահը

13:33 18.07.2019

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ ՝ հուլիսի 17-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով КамАЗ-ի մահացած վարորդի ինքնությունը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը պարզվել է՝ վարորդը եղել է Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 74-ամյա Լեռնիկ Ստամբուլցյանը, որը КамАЗ-ով դուրս է եկել երթևեկելի […]

̰
Խելոք, շնորհքով երիտասարդ էր, կինն ու երեխաները նրա մոտ էին գնացել արձակուրդների. մանրամասներ ՌԴ-ում վթարից զոհված հայ ընտանիքի մասին

15:24 17.07.2019

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հուլիսի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ Կրասնոդարի մարզում, ինչի հետևանքով մահացել են Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի բնակիչները՝ 32-ամյա Միշա Մկրտչյանը, նրա 28-ամյա կինը, 4 և 6 տարեկան երեխաները։ Լեռնակերտի համայնքապետ Մովսես Մովսիսյանը SHANTNEWS-ի հետ հեռախոսազրույցում նշել է, որ դեպքի մասին իմացել են առավոտյան։ Ամուսինները եղել են համագյուղացիներ: Միշան մոտ […]

̰
ՌԴ-ում ավտովթարից հայ ընտանիք է զոհվել. նրանք Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքից էին. Armtimes.com

13:45 17.07.2019

Հուլիսի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ Կրասնոդարի մարզում, ինչի հետևանքով մահացել են Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի բնակիչները՝ 32-ամյա Միշա Մկրտչյանը, նրա 28-ամյա կինը, 4 և 6 տարեկան երեխաները։ Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Կրասնոդարում ավտովթարից զոհված ընտանիքը Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքից էր: Համայնքապետ Մովսես Մովսիսյանն ասել է՝ կատարվածից ուշքի չեն գալիս: Մկրտչյաններն ապրում […]

̰
Երևանում հեռուստաաշտարակի հարևանությամբ ցեմենտ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է

20:48 16.07.2019

Հուլիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Skania 113 M մակնիշի 981 ՍՕ 64 համարանիշի ավտոմեքենան Դավիթ Բեկի պողոտայում, ժողովրդին հայտնի «Սարի Թաղի կալցեվոյից» դեպի հեռուստաաշտարակ տանող ճանապարհին, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության […]

̰
Բոլորն էլ գիտեն, որ հանդիպակաց անցնել չի կարելի. բանախոսները` վարորդական իրավունքից համատարած զրկելու մասին

15:46 16.07.2019

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո տեսակետներ հնչեցին, թե երթևեկության կանոնակարգման համար պետք է բոլորին համատարած զրկել վարորդական իրավունքներից և նոր քննություն անցկացնել: «Մի՛ արեք այսպես» ֆեյսբուքյան խմբի հիմնադիր Լևոն Հարությունյանը դա անիմաստ է համարում, որովհետև, ըստ նրա՝ եթե 5-6 տարեկան երեխան գիտի խոսել, գիտի նաև, որ կարմիր լույսի տակ անցնել չի կարելի, […]

̰
Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ կան տուժածներ

19:03 15.07.2019

Հուլիսի 15-ին՝ ժամը 15:51-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 44-րդ կմ-ին բախվել են «Mercedes C180» (վարորդ՝ Հ.Հ., ծնված 1979 թ.) և «Mercedes […]

̰
Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ավտովթարի դեպքը նախաքննության փուլում է

14:48 15.07.2019

Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքը նախաքննության փուլում է: ՀՀ քննչական կոմիտեից SHANTNEWS.am-ին տեղեկացնում են, որ շարունակում են ձեռնարկվել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար: Նշանակվել են փորձաքննություններ, որոնց պատասխանները դեռ չեն ստացվել:

̰
Քոբուլեթիի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել. կա 3 զոհ և 10 տուժած

18:30 14.07.2019

Երեկ երեկոյան Քոբուլեթի քաղաքի մոտ տեղի է ունեցել վթար երեք մեքենաների մասնակցությամբ, որի հետևանքով զոհվել են երեք և տուժել տասը հոգի։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։

̰
Արմավիրի մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 տուժած

23:51 13.07.2019

Հուլիսի 13-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:30-ի սահմաններում Արմավիր-Քարակերտ ավտոճանապարհի Մյասնիկյան գյուղի վարչական տարածքում բախվել են ԳԱԶ-3110 մակնիշի 35 RС 813 համարանիշի և ՎԱԶ-2106 մակնիշի 34 AT 658 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է: […]

̰
Կանաչուտ գյուղում բախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա տուժած

21:24 13.07.2019

Հուլիսի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 16:10-ի սահմաններում Կանաչուտ գյուղում՝ Ալիկ Սարգսյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում, բախվել են Սիսավան գյուղի բնակիչ, 23-ամյա Ասատուր Ղ.-ի վարած Opel մակնիշի 36 CL 383 համարանիշի և Կանաչուտ գյուղի բնակիչ, 16-ամյա Սուտո Թ.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 34 DN 763 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Opel-ի վարորդ […]

̰
188 օրում 165 զոհ. ՃՈ-ն մեղմ քաղաքականություն է վարում. «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր

15:19 13.07.2019

Այն ամենը, ինչ այսօր կատարվում է փողոցներում, համակարգի թերի աշխատանքի հետևանքն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը: Նրա խոսքով՝ ՃՈ-ն զբաղվում է միայն վերահսկողությամբ և մեղմ քաղաքականություն է վարում, մյուս կողմից, երթևեկության պայմանները բարենպաստ չեն, ճանապարհներն էլ կահավորված չեն: «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադրի պնդմամբ՝ անկախացումից ի […]

̰
Վրաստանի ավտովթարից տուժած 16-ամյա աղջիկը բարեհաջող վիրահատվել է

13:52 13.07.2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած 16-ամյա աղջիկը բարեհաջող վիրահատվել է. «Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջիկը ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է։ Վիրահատությունն անցել է լավ։ Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։ 16-ամյա աղջկա մոտ ախտորոշվել էր գանգաթաղի գծային կոտրվածք, անրակի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ` ձախ թոքի սալջարդ, […]

̰
BACK_TO_TOP