Պետք է սկսել Հայաստանում առկա քաղբանտարկյալների արդարացման գործընթաց. դիմում Նիկոլ Փաշինյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Պետք է սկսել Հայաստանում առկա քաղբանտարկյալների արդարացման գործընթաց. դիմում Նիկոլ Փաշինյանին

15:28 06.08.2018

Մի շարք իրավապաշտպաններ ու լրագրողական կազմակերպություններ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով ուշադրությունից դուրս չթողնել Շանթ Հարությունյանի և ընդհանրապես՝ քաղբանտարկյալների արդարացման գործը: Դիմումում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն վարչապետ

Թավշյա հեղափոխության ընթացքում, ապա հեղափոխությունից հետո Դուք բազմիցս հայտարարել եք, որ Հայաստանում պետք է բացառվեն այնպիսի արատավոր երևույթներ, ինչպիսիք են կոռուպցիան, կլանային համակարգը, արդարադատության բացակայությունը, մարդու իրավունքների խախտումները, քաղբանտարկյալների գոյությունը։ Սրանք բոլորն էլ առաջնահերթություններ են, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են հրատապ քայլեր ու ժամանակ։ Բայց թվարկված առաջնահերթություններից մեկի՝ քաղբանտարկյալների դեպքում դանդաղելու իրավունք չունենք։

Մարդու իրավունքների ոլորտը անհապաղ քայլեր է պահանջում։

Լուրջ ու շտապ անդրադարձ պետք է լինի ազատազրկման վայրերին։ Դրանք պետք է բեռնաթափվեն։ Պետք է բարելավել պահման պայմանները կալանավայրերում։ Պետք է համակողմանի ուսումնասիրության ենթարկվի ցմահ դատապարտվածների խնդիրը։ Անթույլատրելի է մարդկանց ցմահ ազատազրկման դատապարտել և մեկընդմիշտ ջնջել նրանց ու մոռանալ։ Պետք է սկսել Հայաստանում եղած քաղբանտարկյալների արդարացման գործընթաց։

Հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ ճանաչված Շանթ Հարությունյանը, իր նկատմամբ միայն արդարացման վճիռ է ակնկալում, և այլ ճանապարհով չի պատրաստվում ազատ արձակվել։ Նրա ու նրա ընկերների նկատմամբ ժամանակին իրականացվել է անարդար դատավարություն և հրապարակվել է արարքին ակնհայտ անհամաչափ դատավճիռ։

Կարծում ենք՝ քաղբանտարկյալի կողմից իր նկատմամբ քաղաքական դրդապատճառներով կայացված դատավճռի վերացման և իր արդարացման պահանջը տրամաբանական է և Ձեր կողմից համապատասխան դիրքորոշման հնչեցումը ընկալվելու է ոչ թե որպես դատական իշխանությունների ուղղորդում, այլ հանրային հիմնավոր ակնկալիքների արտահայտում, որը նպաստելու է խնդրի իրավաբանական լուծմանը։ Պետք է վերացվի քաղբանտարկյալի նկատմամբ կայացված անարդար ու պատվիրված դատավճիռը, նա պետք է արդարացվի և ազատ արձակվի։

Դիմում ենք Ձեզ՝ առաջարկելով հետին պլան չմղել Շանթ Հարությունյանի և ընդհանրապես՝ քաղբանտարկյալների արդարացման գործը։ Այն այսօր մարդկանց խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված անհետաձգելի և անհրաժեշտ քայլ է, որը կազդարարի այլևս առանց քաղբանտարկյալներ Հայաստանի մասին։

Վարդան Հարությունյան, Իրավունքի և ազատության կենտրոն
Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբ
Ավետիք Իշխանյան, Հայաստանի հելսինկյան կոմիտե
Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Լևոն Բարսեղյան, Լրագրողների «Ասպարեզ» ակումբ
Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն»

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ

19:05 02.08.2025

Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ

Հայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը։ Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման: Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով: ...

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

18:58 02.08.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

18:47 02.08.2025

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

18:36 02.08.2025

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

BACK_TO_TOP