TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+19.09 oC

Նիկոլ Փաշինյան

Արցախ՝ մեր հպարտություն, մեր ինքնություն, մեր սեր. Փաշինյանը տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել

20:46 08.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և կից գրել․ «Արցախ՝ մեր հպարտություն, մեր ինքնություն, մեր սեր»:   https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2550593901927656?__xts__[0]=68.ARD2UVsPMwkgOnkLIB1JYzAZMUq8NHobU7YzRM_YU4yjPX34NRXi2TgTwxit1CgdW_8GZdJV_OQIDqlvxKAxdzWINI7TO0Tj8qBn-SQFsKF6DyyE5BdERLyTBL8Z0pcL7fXbI18s2oxTJHKDSpCyFmhY7gu6EFmTOiaAjsR-Uz6kmYOtFpfMKPj9IUcUtfFjALiiO2qT8TQN0Men51Vz541Cmt7ghm6-Wvv1hYRJThSUzoNRfXwTLKh87POO-avDAM_WGA7WVjB_TYyb6keh73ElQUQnOJ3DWI9oquoMuY4aaEaAmH43RLMEYgS1Cy651P6rLEcZmhJCEwCIIfC5eQuGI8Zm&__xts__[1]=68.ARD5NF-4ABP7wsXRDBNv03gjn8A6A3rwiP5ITkq9y-oq2_S172l63bAewIIrtO6RUbndPEvA8XO8f7ESHkgOfiy4CgAHcenE6a4_l-TejDdhAKtb1suV1YntTSZzkbgyGy6P6QVtqTqZxZlhKwDE7jH-tATTHwotYekSln_a4KuGiwqMqKAkTPYA6q6K6cJbjlgEtCn7MweNZoAOzkZeC07MsW4iNUbrO91PlxG8BSHjeNX_Pwf77fZxw_f_v0NPmOcjGik-DIaJlqenXilbHDvl5qbAZPyjJZ-wJ6ECpZcMPIpKLsGmB8SZXcEEKXvFtOEzz4YNrHfY8nGhAO6EPzwTCB4Z&__tn__=-R

̰
Ժակ Շիրակը՝ քաղաքական գործիչների հուշերում

23:09 27.09.2019

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը համաշխարհային քաղաքականության նշանավոր դեմքերից էր: Նրա մահվան կապակցությամբ իրենց ցավակցություններն են հայտնել բազմաթիվ գործիչներ: Հայտնի է, որ Ֆրանսիայի նախկին նախագահը սերտ կապեր է ունեցել հայերի հետ և նրա կառավարման տարիներին ընդունվել են հայանպաստ օրինագծեր: «Ֆրանսիացիները կորցրին մեծագույն հայրենակցի»՝ ահա այսպիսի խոսքերով է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բնորոշել երկրի նախկին նախագահ […]

̰
Նիկոլ Փաշինյանը Գորայքում է

15:20 23.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարավան համայնքից ուղևորվեց Գորայք: Այստեղ նա դարձյալ կհանդիպի քաղաքացիների հետ, կլսի Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված նրանց մտահոգությունները:  

̰
Նիկոլ Փաշինյանը Գնդեվազում է. ուղիղ

14:34 23.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գնդեվազում է: Նա այստեղ է եկել՝ լսելու քաղաքացիների կարծիքն Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնելու կառավարության դիրքորոշումն այս հարցում:

̰
Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը մեկնում են Ջերմուկ

10:30 23.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ՝ կից գրելով. «Գնացինք Ջերմուկ»:

̰
Երբ «Արարատը» կրկին հաղթող է. շնորհավորում եմ բոլորիս. Նիկոլ Փաշինյան

22:53 22.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ «Արարատը» կրկին հաղթող է: Շնորհավորում եմ բոլորիս»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2389600924693622?__xts__[0]=68.ARB7MQUoSddd7KzAH3oouu6WcKiQkMmIPMRmMevE2VTWOVvZZjBHEDjS1qFedapmrfpPt5UFK8qWqWS5OVRb6-pizRSkWRZbIGA8rcKpp9UVNsSi-9M5-zhNxmhRfqV2XuziFFg_i1pwdIv4bgxGefPY6G-4BHecDH7scpCjWvb0mwu2LnFUYUrVKSziW90TCBB0ht7wC11bPKe09Lomg8w2-fuFfUy-zcz8QvNU1w9_mIokgiaFmfKQt4r1UNoWTnCD-_l1cEIcKAq9pz8KrsgxoklLAF8Dki7Fyii3VEePbOydD98I2nyfoCNeLfUALKmu7WbU4DQ5ew7gQ6S8GmGV&__tn__=-R Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Արարատ-Արմենիան» հաղթեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»։

̰
Նիկոլ Փաշինյանը նշանակում է արել

20:34 22.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վարոս Սիմոնյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

̰
Մանրամասներ Նիկոլ Փաշինյանի հիշատակած Բինգհամի կիրճի հանքի մասին. VOA

16:00 22.08.2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերի ընթացքում նշեց ամերիկյան Սոլթ Լեյք Սիթի քաղաքի հարևանությամբ մեկ դարից ավելի գործող Բինգհամի կիրճի հանքը՝  որպես հաջողված օրինակ: Հանքի մասին մանրամասներ ներկայացրել է «Ամերիկայի ձայն»-ը: Ամեն տարի Սոլթ Լեյք Սիթի այցելող զբոսաշրջիկները այնտեղ թողնում են ավելի քան 9 մլրդ դոլար: Բինգհամի կիրճի հանքը ևս տուրիստական ոլորտի մաս է […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան տարեդարձը

17:05 21.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասված է. «Վեհափառ Տեր, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։ Կարևորում եմ Ձեր դերը Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու համագործակցության ամրապնդման գործում, ինչին նպաստում է նաև մեր համատեղ որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը։ Մեր […]

̰
Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով, մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը. Նիկոլ Փաշինյան

13:34 21.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ շարունակվում են Ամուլսարի հարցով քննարկումները: «Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով: Մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը: Ինձ հետաքրքրում էին նախագծված գործընթացի հնարավոր փուլերը՝ շոշափելիորեն, հնարավոր ռիսկերի հնարավոր կառավարման մեթոդներն ու կառավարության ունեցած լծակները: Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա»,- գրել է […]

̰
Սևանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս ենք բաց թողել. Նիկոլ Փաշինյան

10:26 21.08.2019

Այս տարվա օգոստոսի 12-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Սևանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս ենք բաց թողել: Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Օգոստոսի 12-ի դրությամբ Սևանից բաց թողնված ջրի ծավալը կազմում է 93 միլիոն խ/մ նախորդ տարվա 144 խ/մ փոխարեն: Սա նշանակում է, որ մեծ է […]

̰
Փաշինյանը որ դարձավ վարչապետ, ասի՝ համբերեք, երկու-իրեք ամիս հետո Նիկոլին էլ կսկսեք քլնգել. Սեյրան Սարոյան

13:22 20.08.2019

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը մտահոգություններ ներկայացրեց՝ Հայաստանում տիրող մթնոլորտի հետ կապված: «Շատ վատ երևույթներ են սկսվել, պատկերացրեք՝ սաղ ազգը հելավ, կայնավ, արեցինք Թավշյա հեղափոխություն, որ սաղս իրար սիրենք, հարգենք, ազգը միանա, լավ ըլնի ամեն ինչ, բայց հըմի սաղ մարդասպան են, որ սայթը մտնում ես, իրար խփում են: […]

̰
Նիկոլ Փաշինյանը շարունակում է ուղիղ եթերում հանդիպումների շարքը

11:56 20.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ շարունակում է ուղիղ հեռարձակվող հանդիպումների շարքը: «Աշխատանքային հանդիպում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ»,- գրել է նա: Հիշեցնենք, որ այս ձևաչափով առաջին հանդիպումը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ է եղել:

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության հետ

14:38 19.08.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներն այս պահին հանդիպում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը փակ է, մանրամասներ դեռ չեն հաղորդվում: Նախնական տվյալներով՝ հանդիպումն Ամուլսարի թեմայով է:

̰
ՀՀ կառավարության հռչակած առաջնահերթությունների գծով Կոտայքի մարզում զարգացում կա. Նիկոլ Փաշինյան

20:28 17.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում։ Կոտայքի մարզում անցկացվող համաժողովը 7-րդն է մարզային ֆորումների շարքում։ Կառավարության ղեկավարը համաժողովի շրջանակում այցելել է տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդես։ Վարչապետը շրջել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, մտքեր փոխանակել ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ ձեռնարկությունների գործունեության, արտադրական […]

̰
Այս մարդը, խոսելով իր այսօրվա զբոսավար Նիկոլ Փաշինյանի մասին, իրականում նկատել է ամենակարևորը․ Վ․ Կարապետյան

00:19 15.08.2019

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Այս մարդը, խոսելով իր այսօրվա զբոսավար Նիկոլ Փաշինյանի մասին, իրականում նկատել է ամենակարևորը»։ Զբոսաշրջիկի խոսքերով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ սիրված է ժողովրդի կողմից։

̰
Նիկոլ Փաշինյանն ու Նիկոլայ Պատրուշևը հանդիպել են

15:05 13.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Վարչապետը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո սա ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի առաջին այցն է մեր երկիր, և այն լավ առիթ է՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերին նաև այս ձևաչափով անդրադառնալու համար: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև […]

̰
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-ին բոլորին հրավիրում է Լոս Անջելեսի «Գրանդ Փարկ»

20:41 12.08.2019

«Սեպտեմբերի 22-ին՝ Լոս Անջելեսի ժամանակով ժամը 16։00-ին, բոլորիդ հրավիրում եմ Լոս Անջելեսի Գրանդ Փարկ, որտեղ հանդես կգամ ելույթով»,-այս մասին ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին

20:18 12.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին՝ Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանին, Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանին, Տիգրան Աբգարյանի իրավահաջորդ Ռուզաննա Հարությունյանին, Տիգրան Խաչատրյանի իրավահաջորդ Հովսեփ Խաչատրյանին, Սամվել Հարությունյանի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանին, Դավիթ Պետրոսյանի իրավահաջորդ Ջեմմա Վարդումյանին և Գրիգոր Գևորգյանի իրավահաջորդ Վարդուհի Բաղդասարյանին: Դիմելով նրանց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ցանկանում […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Կազիմիրովին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ

12:24 12.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ. «Հարգելի Վլադիմիր Նիկոլայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ: Որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ ներկայացուցիչ և համանախագահ՝ Դուք լրջագույն ավանդ եք ունեցել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների […]

̰
Պպզած Հայաստանն արդեն անցյալում է. Նիկոլ Փաշինյան

14:31 11.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին գտնվում է Գյումրիում և պարբերաբար ուղիղ եթերներ մտնում: Այս պահին նա ուղիղ եթերում հանդիպում է ռոք երաժիշտների հետ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ռոք համերգ նվագող տղաներին և նշեց, որ նրանց կատարած գործը շատ կարևոր է. «Պպզած Հայաստանն արդեն անցյալում է, մարդիկ կարող են շորտ հագնել, մորուք ունենալ, ինչպես ես ունեմ […]

̰
«Արևն ընկնում է օբյեկտիվի վրա, լավ չի». Նիկոլ Փաշինյանը քաղաքացուն հորդորում է ճիշտ նկարել

14:01 10.08.2019

Մարալիկի բամբակամանվածքային գործարանի բացման արարողությունից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր հեռանալ, քաղաքացիներից մեկը նրան խնդրեց լուսանկարվել իր կնոջ հետ, ով Ռուսաստանից է ժամանել: Փաշինյանը սիրով համաձայնեց: Երբ համապատասխան կեցվածք էին ընդունել, և քաղաքացին պատրաստվում էր նկարել, վարչապետն ասաց. «Արևն ընկնում է օբյեկտիվի վրա, լավ չի»: Նրա խոսքից հետո նկարողը ճիշտ դիրքից լուսանկարեց:

̰
1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14%. Նիկոլ Փաշինյան

11:17 10.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «2019թ հունվար-հունիսին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 511 մլրդ մուտքեր։ Համեմատության համար նշենք, որ 2018թ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 446 մլրդ մուտքեր։ Այսինքն՝ 1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14%»:

̰
Նիկոլ Փաշինյանը և Տիգրան Սարգսյանը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ

17:40 09.08.2019

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղրղըզստանի Հանրապետություն։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար համատեղ հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Հարգելի Տիգրան Սուրենի, Ավարտվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: […]

̰
Նիկոլ Փաշինյանը մի շարք անձանց պարգևատրել է հուշամեդալներով և շնորհակալագրերով

17:15 09.08.2019

Շինարարի տոնի կապակցությամբ, շինարարության զարգացման գործում ներդրած ավանդի համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուշամեդալներով է պարգևատրել հետևյալ անձանց. Դավիթ Հրաչիկի Կլեկչյանին («Բետոն» արտադրական կոոպերատիվի նախագահ), Աշոտ Հրաչիկի Վարդանյանին («ՀԱԷԿ-ի շինարարություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն), Աշոտ Ալեքսանի Կիրակոսյանին (Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն), Սուրեն Հովհաննեսի Սահակյանին («Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն): Շինարարի տոնի կապակցությամբ, արդյունավետ և […]

̰
Ղրղըզստանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը

16:37 09.08.2019

Աշխատանքային այցով Ղրղըզստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ գործակցության ընթացիկ օրակարգին։ Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը, մասնավորապես, խոսել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, համատեղ նախագծերի […]

̰
Ղրղըզստանում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը

15:49 09.08.2019

Ղրղըզստանում ավարտվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Նիստից հետո մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը։ Հանդիպման ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ ներկա կգտնվի «Tengri Music Fest – 2019» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի բացմանը:  

̰
Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Սարգսյանը համատեղ հայտարարություն են արել

12:30 09.08.2019

Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում այսօր առավոտյան մեկնարկել է ԵԱՏՄ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։ Քիչ առաջ մամուլի համար համատեղ հայտարարություն են արել Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ խոսելով նիստի օրակարգի և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: «ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի հերթական նիստի օրակարգում 15 հարց էր: Մենք հիմք պատրաստեցինք ԵԱՏՄ տնտեսական խորհրդի առաջիկա հանդիպման […]

̰
Սելֆի մեծ կիրգիզ գրող Չինգիզ Այթմատովի հետ. Նիկոլ Փաշինյան

12:23 09.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սելֆի մեծ կիրգիզ գրող Չինգիզ Այթմատովի հետ՝ նրա հայրենիքում: Նրա մի ձևակերպում-վերնագիրը ընդլայնեց մարդկային մտքի սահմանները. «Եվ դարից երկար ձգվում է օրը»»։ Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ղրղզստանում է։

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահի հետ

10:13 09.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանի Հանրապետությունում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։ Օգոստոսի 9-ի առավոտյան Հայաստանի վարչապետը հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ։ Ղրղզստանի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետին Ղրղզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում և նշել. «Հարգելի Նիկոլ Վովայի, Բարի գալուստ Իսիկ Կուլ։ Շատ ուրախ ենք, որ […]

̰
BACK_TO_TOP