Շրի Լանկայի նախագահը լքել է երկիրը․ իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել կղզու ամբողջ տարածքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+36.09 oC

Շրի Լանկայի նախագահը լքել է երկիրը․ իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել կղզու ամբողջ տարածքում

10:53 13.07.2022

Շրի Լանկայի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել այն բանից հետո, երբ բողոքի ցույցերի ֆոնին պաշտոնաթող նախագահ Գոթաբայ Ռաջապաքսը լքել է երկիրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը ՝ վկայակոչելով վարչապետի դիվանատունը:
Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեն, որպես նախագահի պաշտոնակատար, կարգադրել է պարետային ժամ սահմանել երկրի արևմտյան նահանգում, որի կազմի մեջ մտնում է Կոլոմբոյի մայրաքաղաքը, և արտակարգ դրության ռեժիմ սահմանել կղզու ամբողջ տարածքում, չորեքշաբթի օրը հաղորդել է Adaderana լրատվական պորտալը՝ վկայակոչելով վարչապետի գրասենյակի հայտարարությունը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Շրի Լանկայի ռազմաօդային ուժերը թռիչք են տրամադրել նախագահ Գոթաբայի Ռաջապաքսայի և առաջին տիկնոջ համար, որոնք Կատունայակե միջազգային օդանավակայանից մեկնել են Մալդիվներ:

«Քանի որ նախագահը գտնվում է երկրի սահմաններից դուրս, արտակարգ դրություն է հայտարարվել երկրում տիրող իրավիճակը հաղթահարելու համար»,- գործակալությանը հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Դինուկ Կոլոմբաջը:

Հուլիսի 13-ից հրաժարականի մասին դիմումը նախագահ Ռաջապաքսան ստորագրել էր դեռ երկուշաբթի։ Չորեքշաբթի օրը պաշտոնական հայտարարության համար այն պետք է հանձնվի Շրի Լանկայի խորհրդարանի նախագահ Մահինդա Յապա Աբեյվարդենին, որին նախագահը նախկինում հայտարարել էր բնակչության և լրատվամիջոցների հետ առնչվող իր միակ ներկայացուցիչը։Մինչև նախագահի հայտարարության հրապարակման պահը նախագահը և նրա կառավարությունը համարվում են գործող։

Հիշեցնենք՝ շաբաթ օրը Շրի Լանկայի մայրաքաղաքում ցուցարարները ճեղքել էին ոստիկանության պատնեշը և գրավել նախագահի նստավայրը։ Ավելի քան 100 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ ոստիկաններ և լրագրողներ։

Շրի Լանկայում բողոքի ակցիաները սկսվել են մարտից։ Դրանց պատճառը լուրջ տնտեսական ճգնաժամն է։ Երկրում չկա արտարժույթ, վառելիք, նավթամթերքներ։ Երկրում հայտարարվել է դեֆոլտ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանում կարծում են, որ ԵՄ նախարարների հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի վրա

16:00 13.07.2025

Վրաստանում կարծում են, որ ԵՄ նախարարների հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի վրա

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհուրդը բացասաբար է գնահատել ԵՄ 17 երկրների և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը, որում նրանք մտահոգություն էին հայտնում Վրաստանում քաղաքական իրավիճակի վատթարացման վերաբերյալ։ Իշխող կուսակցությունը կարծում է, որ հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի և վրացական ժողովրդավարության վրա։ «Վրաց ժողովրդի վրա հարձակումն ունի միայն մեկ […] ...

Վարչապետը ներկա է գտնվել Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը

15:19 13.07.2025

Վարչապետը ներկա է գտնվել Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը: Երկհարկանի երաժշտական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների համար ծախսվել է ավելի քան 344 մլն դրամ: Շենքի կառուցման ծրագիրն իրականացրել է Հայաստան համահայկական հիմնադրամը, իսկ երաժշտական գործիքներն ու տեխնիկական այլ սարքավորումները հատկացրել է Կառավարությունը: Ընդհանուր առմամբ դպրոցից կարող […] ...

Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-16-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով

15:12 13.07.2025

Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-16-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով

Երևանում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ ​ Մարզերում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և կեսօրից հետո, 17-18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

14:15 13.07.2025

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում: «Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձիք թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում»,- ասված է դեսպանատան հաղորդագրությունում: ...

Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում. Մակրոն

13:59 13.07.2025

Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում. Մակրոն

Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ավելի քան 10 օր տևած բանակցություններից հետո Նոր Կալեդոնիայի և պետության ընտրված ներկայացուցիչները պատմական համաձայնագիր են կնքել։ Նոր Կալեդոնիա պետությունը՝ հանրապետության կազմում, վստահության գրավական է»,-գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։   ...

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

12:26 13.07.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաեւ միջխորհրդարանական համագործակցության թեմաները: ...

BACK_TO_TOP