Վրաստան ցորենի ներմուծմամբ ՌԴ-ն 1-ին, ՀՀ-ն 3-րդ տեղում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17.1 oC

Վրաստան ցորենի ներմուծմամբ ՌԴ-ն 1-ին, ՀՀ-ն 3-րդ տեղում է

11:50 13.07.2022

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին երկիր ցորենի ներմուծումը նվազել է, իսկ ալյուրի ներմուծումը զգալիորեն աճել է։

Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, ցորեն, ալյուր, հաց արտադրողները որպես այս ամենի պատճառ նշում են Ռուսաստանից ցորենի արտահանման համար սահմանված սակագինը և ալյուրի զրոյական հարկը, ինչը ցորենի ներկրումը դարձնում է ոչ եկամտաբեր։ Արդյունքում՝ հունիսից Վրաստան խոշոր գործարանները դադարեցրել են ցորենի վերամշակումն ու ներկրումը, իսկ մի մասը սկսել է ալյուր ներկրել։

Geostat-ի տվյալներով՝ այս տարվա առաջին 5 ամսում երկիր է ներկրվել 22,8 մլն դոլարի՝ 63 հազար 006 տոննա ալյուր։ Ներմուծման այս արժեքը 1 155 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ ծավալային առումով աճը կազմում է 911 տոկոս։

Հատկանշական է, որ ներմուծման շուկան, որտեղից ներկրվում են հիմնական ապրանքները, ինչպես ցորենի ներմուծման դեպքում, այս դեպքում ևս Ռուսաստանն է։

Հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանից Վրաստան է ներմուծվել 22,4 մլն դոլարի 62,321 տոննա ցորենի ալյուր։ Փոքր ծավալներով ներմուծում է կատարվել Թուրքիայից, Ղազախստանից, Իտալիայից, Լիտվայից, Ուկրաինայից, Ավստրիայից և Ֆրանսիայից։

Ինչ վերաբերում է ցորենին, ապա ընթացիկ տարվա առաջին 5 ամսում Վրաստանը գնել է 14,6 մլն դոլարի՝ 44 հազար 432 տոննա ցորեն։ Ներմուծման ծավալը նախորդ տարվա տվյալների համեմատ նվազել է 69,8 տոկոսով։

Ինչպես նախորդ տարիներին, ներմուծող երկրների շարքում առաջին տեղը շարունակում է զբաղեցնել Ռուսաստանը, թեև այս շուկայից ցորենի գնումները նվազել են։

Հիմնական ներմուծող երկրներն են.

Ռուսաստան՝ 37 460 տոննա՝ 12,7 մլն դոլար արժողությամբ,
Ղազախստան՝ 3 703 տոննա՝ 1,3 մլն դոլար արժողությամբ,
Հայաստան՝ 3 268 տոննա՝ 653,6 հազար դոլար արժողությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտում․ կա տուժած

22:39 17.05.2025

Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտում․ կա տուժած

Այսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Էվելինա Ս․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Ռաֆիկ Ա․-ի վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Land Cruiser»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Ինչպես […] ...

Գոյաբանական խնդիրների առջև կանգնած են աշխարհի շատ երկրներ. Հրաչյա Արզումանյանի հարցազրույցը

22:26 17.05.2025

Գոյաբանական խնդիրների առջև կանգնած են աշխարհի շատ երկրներ. Հրաչյա Արզումանյանի հարցազրույցը

Երեկ Տիրանայում Հայաստանի վարչապետը շփումներ ունեցավ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ: Սա առաջին անգամ էր այն պահից ի վեր, երբ երկու կողմերը հայտարարեցին, որ տեքստը վերջնականացված է, սակայն Ադրբեջանը նոր պահանջներ է դնում: Վարչապետի այդ հանդիպումները տեղի ունեցան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում: Այս ու այլ հարցերի անդրադարձել է  անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա […] ...

Ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարը

22:12 17.05.2025

Ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարը

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Ռուդոլֆ Փաշիկյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Յաշ Բհարադիա (Հնդկաստան) 3-րդ տեղ՝ Էրիկ Չաքրյան (Հայաստան): Միջազգային վարպետի նորմա լրացրեցին Ռուդոլֆ Փաշիկյանը և Յաշ Բհարադիան: ...

SHANTNEWS

22:00 17.05.2025

SHANTNEWS

Պեսկովը հաստատել է, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը պատրաստվում է

21:39 17.05.2025

Պեսկովը հաստատել է, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը պատրաստվում է

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը TASS-ին հաստատել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների միջև հեռախոսազրույց է պատրաստվում։ «Հեռախոսազրույցը նախապատրաստվում է», – ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որը հայտարարել էր մայիսի 19-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու մտադրության մասին: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում […] ...

Մյանմայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

21:27 17.05.2025

Մյանմայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Մյանմայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մանդալայ քաղաքից 85 կմ հարավ-արևելք, որտեղ բնակվում է 1,2 միլիոն մարդ։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

BACK_TO_TOP