15:44 13.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մասնակիցներին՝ օսկարակիր ռեժիսոր, սցենարիստ Թերի Ջորջին, փառատոնի պատվավոր հյուր, օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ Կոստա-Գավրասին, դերասան, ռեժիսոր, սցենարիստ Մայքլ Գյուրջյանին և գրող, հումանիստ, ակտիվիստ Միրզա Դինայիին՝ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր Հարություն Խաչատրյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական ղեկավար ու գործադիր տնօրեն Կարեն Ավետիսյանը:
Վարչապետը ողջունել է կինոաշխարհի հեղինակավոր ներկայացուցիչների մասնակցությունը մեր երկրում անցկացվող մշակութային նշանակալի իրադարձությանը, որը նպաստում է կինոարդյունաբերության զարգացմանը, մասնագիտական շփումների ակտիվացմանն ու փորձի փոխանակմանը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կինոարտադրության զարգացումը կարևոր է ոչ միայն մշակույթի, այլև կրթության, գիտության, տեխնոլոգիաների համար, և Հայաստանը շահագրգռված է ոչ միայն տեղական, այլև միջազգային մակարդակով հաղորդակից լինել այդ գործընթացին:
Հարություն Խաչատրյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության օժանդակությունը կինոփառատոնի անցկացմանը և մանրամասներ ներկայացրել դրա ընթացքի վերաբերյալ: «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մասնակիցներն էլ երախտագիտություն են հայտնել միջոցառմանը մասնակցելու հրավերի համար և կիսվել տպավորություններով՝ ընդգծելով, որ վայելում են իրենց ժամանակը Հայաստանում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել կինեմատոգրաֆիայի զարգացման միտումների ու հեռանկարների վերաբերյալ: Քննարկվել են այս ոլորտում ներդրվող ռեսուրսների արդյունավետ կիրառմանը, կինոշուկայի, որակյալ կինոարդյունաբերության զարգացմանը, երիտասարդ մասնագետների խրախուսմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Կառավարության նախաձեռնած բարեփոխումները մշակույթի ու կրթության բնագավառներում, որոնց նպատակը որակական փոփոխություններն են, զարգացման միտված արժեհամակարգի և միջավայրի ձևավորումը:
Կառավարության ղեկավարը հաջող ընթացք է մաղթել «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի հետագա աշխատանքներին:
10:00 13.07.2025
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներՀուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...
22:58 12.07.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասինՄիջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...
22:50 12.07.2025
Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովըՀուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...
22:44 12.07.2025
Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցըԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...
22:32 12.07.2025
Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել էԻսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...
22:20 12.07.2025
Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել էԹուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...