18:37 14.07.2022
Գյումրիի «Պատվո Բլուր» հուշահամալիրում այսօր բացվել է 1855 թվականին Կարսի գրավման ժամանակ զոհված Տվերի «Դրագունյան գնդի» հերոսների անունները հավերժացնող հուշատախտակ։ Նրանք հուղարկավորված են եղել «Պատվո Բլուրի» տարածքում, բայց նրանց մասին տեղեկությունները պահպանված չեն եղել։
«Պատվո Բլուրը» Գյումրիի տարածքում հիմնվել է 19-րդ դարում։ Ռուսական կայազորի հրամանատարը քաղաքի այս հատվածը ընտրել էր որպես զինվորական գերեզմանատուն։ Այստեղ հուղարկավորվում էին ռուսական բանակի այն սպաներն ու հրամանատարները, որոնք զոհվում կամ մահանում էին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։ «Պատվո Բլուրում» շարքային զինվորների թաղումներն արգելված էին։
Ռուս-թուրքական պատերազմի ընթացքում այս տարածքում հուղարկավորվել են մոտ 300 բարձրաստիճան սպաներ, որոնք ունեցել են առանձին գերեզմանաքարեր։ Ալեքսանդրապոլ ներխուժելու ժամանակ թուրքական զորքերն ավերակների են վերածել սպայական գերեզմանատունը, գերեզմանաքարերից մի քանիսի կտորներն այժմ պահպանվում են հուշահամալիրի տարածքում։
2010 թվականին, երբ «Պատվո Բլուրի» վերականգնման աշխատանքներ տարվեցին, հնարավոր եղավ տեղեկություններ հավաքել տարածքում հուղարկավորված միայն 155 սպաների մասին։ Նրանց անուններով հուշատախտակներ տեղադրվեցին հուշահամալիրում։ Այդ անուններին այսօր ավելացան ևս 8-ը։ Նրանց մասին տվյալները հնարավոր է եղել բացահայտել միայն արխիվային փաստաթղթերի ուսումնասիրություններով։
«Առաջին անգամ Հայաստան եկա 2013 թվականին, այցելեցի «Պատվո Բլուր» հուշահամալիր։ Երբ մոտեցա հուշատախտակներին, այնտեղ սկսեցի փնտրել իմ հայրենակիցների անունները, բայց չգտա։ Մի քանի տարի անց մասնակցեցի ռուս-թուրքական թեմայով գիտաժողովի, որի ընթացքում քննարկվեց Տվերի «Դրագունյան գնդի» պատմությունը։ Սկսեցի ուսումնասիրել արխիվային փաստաթղթեր, որոշեցի գտնել այն մարդկանց մասին տեղեկություններ, որոնք այդ տարիներին զոհվել են և հուղարկավորվել Գյումրիում: Մենք կարողացանք վերականգնել 8 հերոս զինվորականների անունները, որոնք համալրեցին հուշատախտակների վրա գրված անունների շարքերը»,- իր ելույթում նշել է «Գթության քույր Եկատերինա Բակունինայի» անվան հիմնադրամի տնօրեն Ռոման Մանիլովը։
«Տվերի «Դրագունյան գունդը» մեծ ծառայություններ է ունեցել Կարսի գրավման ժամանակ, ինչպես 1855 թվականին, այնպես էլ դրանից հետո։ Հայր Ռոմանը տեսնելով, որ անմահ հերոսների անունները կրող հուշատախտակում Տվերի զոհված սպաների անունները չկան, ինքը Տվերում հանգանակություն կազմակերպելով, դիմեց մեր ակումբին, որ մենք միասին այդ բացը լրացնենք և հուշահամալիրում նոր հուշատախտակ տեղադրենք»,- նշում է «Գյումրիի Ռոտարի ակումբի» նախագահ Սերգեյ Նազարեթյանը։
«Գյումրիի Ռոտարի ակումբի» օժանդակությամբ կյանքի է կոչվում այս նախաձեռնությունը։ Հուշատախտակի վրա առաջին անունը գեներալ-լեյտենանտ Գեյման Վասիլի Ալեքսանդրովիչինն է, մասնակցել է ռուս-թուրքական պատերազմին, բայց ոչ թե զոհվել է ռազմաճակատում, այլ վիրավորվելուց հետո մահացել է տիֆից, թաղվել է «Պատվո Բլուրի» տարածքում, բայց նրա հուշաքարը պահպանված չի եղել։ Գերեզմանը գտնելու փնտրտուքներով մեկ տարի առաջ Գյումրի է եկել գեներալի թոռը, փաստական ու արխիվային տվյալներով ապացուցել է, որ իր պապը հուղարկավորված է «Պատվո Բլուրում»։
«Մեզ բերեց «Կավկազկի վեստնիկ» 1876 թվականի ապրիլի 14-ին հրատարակված թերթը, բավականին ծավալուն էր, վեց էջանոց, որտեղ կար համառոտ հոդված այն մասին, որ այդ թվականին, այդ օրը «Պատվո Բլուրում» հուղարկավորվել է գեներալ-լեյտենանտ Գեյմանը, որին մասնակցել է նաև նրա կինը»,- պատմում է Գյումրիում «Ռուսական տուն» կենտրոնի նախկին ղեկավար Հարություն Համբարձումյանը։
Իսկ գեներալի կինը այդ տարիներին Գյումրի էր եկել վիրավոր ամուսնուն տեսնելու, բայց հանգամանքների բերումով հասցնում է մասնակցել ամուսնու հուղարկավորությանը։ Թերթում մանրամասն նկարագրված է գեներալի թաղման արարողությունը, մասնակիցների անուններն ու պաշտոնները։ Զոհվածներից մի քանիսի հարազատներն էլ 102-րդ ռազմաբազայի հոգևոր հովվին են նամակ ուղարկել ու տեղեկացրել, որ ունեն արխիվային փաստաթղթեր, որոնք հաստատում են իրենց զինվորական նախապապերի զոհված լինելու և այս գերեզմանատանը հուղարկավորվելու փաստերը։
«Դրագունյան գնդի» 8 զինվորականների անունը կրող նոր հուշատախտակից բացի, հուշահամալիրի տարածքում տեղադրվել է նաև հրամանատար, գեներալ-մայոր Իոսիֆ Կուկոլևսկու տապանաքարը։ Նա եղել է Տվերի գնդի հրամանատարը։ Տապանաքարը տեղադրված է ռուս-թուրքական պատերազմում նշանակալի ռազմական գործողություններով առանձնացած Դաղստանի և Կովկասյան գնդերի հրամանատարների գերեզմանաքարերի կողքին։ Ի դեպ, Կովկասյան 4-րդ զորագունդն առաջնորդում էր ազգությամբ հայ Իվան Լևոնի Մելիքովը։
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
12:30 02.08.2025
«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել«Բարսելոնան» Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ընկերական հանդիպում է անցկացրել մայրաքաղաքի համանուն թիմի հետ և հաղթել 7-3 հաշվով: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» հաղթել է 3-2 հաշվով, իսկ երկրորդ կեսում ևս չորս գնդակ է ուղարկել հարավկորեական թիմի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: Ընդորում Հանսի Ֆլիկը երկրորդ խաղակեսում դաշտ է դուրս բերել ամբողջությամբ այլ կազմ: Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական […] ...