2022-ի սուբվենցիոն ծրագրով Գյումրիում կհիմնանորոգվի 22 փողոց․ ՎԶԵԲ ծրագրով Անի թաղամասում աշխատանքները կսկսվեն 2023-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

2022-ի սուբվենցիոն ծրագրով Գյումրիում կհիմնանորոգվի 22 փողոց․ ՎԶԵԲ ծրագրով Անի թաղամասում աշխատանքները կսկսվեն 2023-ին

19:39 15.07.2022

2022-ի սուբվենցիոն ծրագրով Գյումրիում հիմնանորոգման է ենթակա 22 փողոց, որի ընդհանուր երկարությունը 8 կմ է։ Այն ծավալային առումով, համեմատ փողոցների քանակի, մեծ չէ, նորոգումների ամբողջական մակերեսը հաշվարկվել է 100 հազար քմ։ 22 փողոցից առայժմ աշխատանքները սկսված են Ղարիբջանյան, Մյասնիկյան, Մեքենավարների և Կիրովականյան փողոցներում, չնայած որ բոլոր շինմրցույթներն ավարտված են, ընկերությունները հայտնի են:

Մեկնարկից սկսած հաստատվում են նաև հիմնանորոգումների ավարտի ժամկետները, բայց  խախտումներ դրանցում ամեն տարի լինում են, որոնց արդյունքում նաև 2021-ի սուբվենցիոն փողոցաշինական ծրագրերից անավարտները հիմա են շարունակվում։

Կիրովականյան փողոցը այս տարվա ծրագրով հիմնանորոգվողներից է, անցնում է սեփական տներով խիտ բնակեցված թաղամասով: Այն ժամանակին եղել է նաև մի քանի արդյունաբերական ընկերություններն իրար կապող փողոց։ Ավելի քան 40 տարի, թեկուզ հարթեցման տարբերակով, փողոցը չի բարեկարգվել, թեև դարձյալ մնում է ինտենսիվ երթևեկելի։ Միայն հողաշերտով մնացած փողոցում, եթե տեղումներ էլ չկան, մշտապես ջրափոսեր են։ Մաշված կոյուղագծերի վթարներն են պատճառը։ 10 օր է՝ Կիրովականյան փողոցում շինտեխնիկա է աշխատում։ Շինարարը հեռացնում է  փողոցի գրունտային շերտը: 4371 քմ մակերես՝ փողոցով ու մայթերով՝ նորոգվելու, ասֆալտապատվելու է։

Հիմնանորոգման ընթացքում ստորգետնյա կոմունիկացիաների նորացում շինարարը կատարելու է  անհրաժեշտության դեպքում, հիմնականում վերաբերում է կոյուղատար ու ջրատար խողովակների փոխարինման աշխատանքներին, բայց նախագծով ջրահեռացման ցանցի կառուցում նախատեսված չէ։ Այս տարվա սուբվենցիոն ծրագրում ընդգրկված ոչ բոլոր փողոցներում են անցկացվելու նոր ջրահեռացման փակ համակարգեր։

 

Դեռ մեկնարկային փուլում չեն ՎԶԵԲ-ի և համաշխարհային բանկի փողոցաշինական ծրագրերը։ Խոսքը  Սլաբոտկա և Անի թաղամասերի փողոցներին է վերաբերում։ Ջրամատակարարման ցանցի նորացման ծրագիրը Անի թաղամասում ավարտված է, բայց փողոցների ասֆալտապատման լայնածավալ ծրագիրը հավանաբար այս տարի էլ չի մեկնարկի։

«Անի թաղամասը մեր ամենացավոտ կետերից մեկն է փողոցաշինության մասով։ Թաղամասի 3-րդ և 11-րդ փողոցները ընդգրկված են այս տարվա սուբվենցիոն ծրագրում, իսկ մյուս փողոցները կհիմնանորոգվեն ՎԶԵԲ-ի միջոցներով։ Կսպասենք, գարնանը կսկսվեն աշխատանքները, այս շրջանում թղթաբանության բոլոր փուլերը կավարտենք և միայն դրանից հետո կսկսվի փողոցների հիմնանորոգումը։ Մենք կփորձենք խիճով, ժամանակավոր ինչ-որ լուծումներով կարգավորել խնդիրը, որ թաղամասի բնակիչների համար փողոցներն անցանելի լինեն»,- նշում է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Փողոցների հիմնանորոգումներից հետո նախատեսվում է գործարկել քաղաքի նոր երթուղային ցանցը, թեև դրանից կախված չէ  նոր միկրոավտոբուսների շահագործումը, որը դարձյալ խոստացած փուլային տարբերակով ևս դեռ չի իրականացվում։ Պարզվում է՝ միկրոավտոբուսների տեխնիկական խնդիրներ ասվածը դեղին համարանիշների հետ է կապվում։

Քաղաքապետն էլ հստակ ժամկետներ չունի, թե երբ միկրոավտոբուսներն ի վերջո կսպասարկեն քաղաքի ուղևորատար տրանսպորտը, որը մեկ տարուց ավելի բաց տարածքում կայանելուց հետո նոր տեղափոխվեցին ավտոբուսային նոր պարկ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

BACK_TO_TOP