17:11 16.07.2022
Ինչպիսին են Հայաստանում աշխատանքային իրավահարաբերությունները, արդյո՞ք պահպանվում են աշխատող-գործատու պայմանագրային պարտավորությունները և աշխատողների իրավունքները։ Այս հարցերի շուրջ քննարկում է անցկացվել Գյումրիի Ասպարեզ ակումբում, ներկայացվել են «ԵՄ-ն հանուն աշխատանքի իրավունքի և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում անցկացված ուսումնասիրության արդյունքները։
«Ամենաշատ ու հաճախակի հանդիպող դեպքերը վերաբերում են փորձաշրջաններին։ Ասեմ, որ հատկապես սպասարկման ոլորտում փորձաշրջանը, որպես այդպիսին, ո՛չ գրանցվում է, ո՛չ վարձատրվում ՝ պատճառաբանությամբ, որ մի հատ տեսնենք՝ լավ աշխատող կլինես, թե ոչ, այնուհետև պայմանագիր կկնքենք։Մինչդեռ, աշխատանքային օրենսգիրքը հստակ սահմանում է, որ փորձաշրջանը ևս մտնում է և՛ ստաժի մեջ, և՛ համարվում է վարձատրվող աշխատանք»,- նշում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գայանե Գևորգյանը։
«Ցանկանում եմ հորդորել, որ բոլոր աշխատողները, երբ ստորագրում են որևէ փաստաթուղթ, միանշանակ կարդան ,տեղյակ լինեն իրենց իրավունքներին և իմանան իրենց պարտականությունները։ Լինում են դեպքեր, երբ պայմանագիր կա կնքված, բայց պայմանագրում նշված է այլ գումար, իսկ աշխատողին ցածր են վարձատրում, կամ հակառակը՝ցածր աշխատավարձ է նշված, բայց աշխատողին ավելի բարձր են վարձատրում։ Այս խնդիրներն ավելի շատ ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ այդ աշխատոնը արդեն ազատվում է աշխատանքից և ներկայացնում է դիմում-բողոք»,- նշում է ՍԱՏՄ Հյուսիսային տարածքային կենտրոնի ավագ տեսուչի ԺՊ Գագիկ Մազմանյանը։
Քննարկմանը ներկա Սննդի անվտանգության, առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց հասցեագրված դիմում-բողոքներում առավել հաճախ հանդիպող աշխատանքային իրավախախտումները։ Մեկ տարվա ընթացքում ստացված ահազանգերի թիվն ավելացել է 76 տոկոսով, իսկ հարուցվել է 1462 վարչական վարույթ։
«Բողոք դիմումները տեսչական մարմին շատացել են, առաջին պայմաններից մեկն էլ այն է, որ ինչքան շատանում է բողոք-դիմումները, այնքան շատանում են վարչական վարույթները։ Անանուն դիմումներին ընդհանրապես ընթացք չպիտի տրվի, որովհետև, եթե չեղավ դիմումատուի անունը կամ ի վիճակի չեղանք հայտնաբերելու նրան, էդ վարույթը պիտի միանշանակ կարճվի։ Այս դեպքում գործում է երկրորդ էֆեկտը, եթե կա նույն կազմակերպության նկատմամբ մի քանի դիմում կամ ինֆորմացիա է գալիս, այդ ժամանակ մենք դիմում-ինֆորմացիան վերցնում ենք և մեր նախաձեռնությամբ հարուցում ենք վարչական վարույթ»,- պարզաբանում է ՍԱՏՄ Հյուսիսային տարածքային կենտրոնի ավագ տեսուչի ԺՊ Հմայակ Այվազյանը։
«Մեր ժողովուրդը բողոքում է ցանկացած տեղ, երբ որ փորձում ես դա գրավոր ընթացակարգի վերածել, արդեն ասում են՝ ցանկալի է իմ անունը չերևա որևէ տեղ, ինչի՞ իմ անունից դուրս գա խնդիրը, թող ուրիշ մեկը բողոքի, ես հետևից կգնամ»,- նշել է իրավախորհրդատու Գայանե Գևորգյանը։
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...