Ազատ ոճի ըմբիշները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Ազատ ոճի ըմբիշները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում

13:40 19.07.2022

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները մասնակցում են Զագրեբում անցկացվող Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությանը:

Առաջինը պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները և 5 մեդալ նվաճել ԵԱ-ում: Հայաստանի երեք ներկայացուցիչ՝ 44 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 57 կգ քաշային Հայկ Ավանեսյանն ու 75 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը կանգնել են պատվո հարթակի երկրորդ աստիճանին՝ դառնալով արծաթե մեդալակիրներ:

Ղազարյանը եզրափակչում 5:10 հաշվով զիջել է ուկրաինացի Իվան Զալիսկոյին, Ավանեսյանը 4:6 հաշվով պարտվել է Իլյա Շկետիկին (Ուկրաինա), իսկ Հովհաննիսյանը 0:10 հաշվով զիջել է Վրաստանի ներկայացուցիչ Լուկա Կվատաշիձեին:

Հայաստանի պատանեկան հավաքականի ևս երկու ներկայացուցիչ էլ դարձել է բրոնզե մեդալակիր: Արմեն Պապիկյանը (38 կգ) բրոնզի համար գոտեմարտում 10:0 հաշվով առավելության է հասել բուլղարացի Ալեքսանդր Դելչևի նկատմամբ, իսկ Տիգրան Ըխտոյանը (48 կգ) որոշիչ գոտեմարտում 4:0 հաշվով հաղթել է ավստրիացի Քրիստիկան Կիկելին:

Հայաստանի ազատ ոճի պատանեկան հավաքականի կազմում մրցավայր էին մեկնել նաև Ավետիք Թութխալյանը (41 կգ), Վրեժ Հարությունյանը (44 կգ), Արսեն Հյուսունցը (48 կգ), Դավիթ Դավթյանը (52 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (62 կգ), Վահե Սաղյանը (68 կգ) և Անդրանիկ Ջաղեթյանը (85 կգ):

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ15 տարեկանների հավաքականի կազմում էլ մրցավայր է մեկնել 4 ըմբիշ, որոնցից մեկը՝ 41 կգ քաշային Յուրի Մխիթարյանը, պայքարը շարունակում է եզրափակչում: Վերջինս կիսաեզրափակչում կամային հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկի նկատմամբ: ԵԱ-ի եզրափակչում ևս Մխիթարյանը կմրցի Ադրբեջանի ներկայացուցչի հետ:

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված մյուս ըմբիշները՝ Դավիթ Սարգսյանը (52 կգ), Սամվել Տերտերյանը (62 կգ) և Արթուր Ամոյանը (68 կգ), մեկը մյուսից վստահ հաղթանակներ տանելով, դուրս էին եկել կիսաեզրափակիչ, սակայն հավասար պայքարում պարտվել են և կպայքարեն բրոնզե մեդալների համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

22:03 06.07.2025

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

22:00 06.07.2025

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...

BACK_TO_TOP