00:20 07.08.2018
Armtimes.com» էլ. կայքում օգոստոսի 5-ին «Փլուզում Մարմաշենի վանքում. պատասխանատուն մշակույթի նախարարությունն է» հրապարակման առնչությամբ Մշակույթի նախարարությունը հանդես է եկել հերքմամբ․
«ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի Մարմաշենի վանական համալիրը ՀՀ կառավարության 2001 թվականի N 616 որոշմամբ՝ անհատույց, անժամկետ օգտագործմամբ հանձնվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն: Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի՝ օգտագործվող հուշարձանի պահպանությունը և անվթարության ապահովումը պարտավոր է իրականացնել օգտագործողը, այսինքն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
Մամուլում հրապարակված «Փլուզում Մարմաշենի վանքում. պատասխանատուն մշակույթի նախարարությունն է» նյութում՝ «մոմավաճառը ամենավտանգավոր հատվածների քարերը հասարակ շաղախով 3 ամիս առաջ ամրացրել է, որպեսզի դրանք չթափվեն» նշվածի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ դրանք եղել են ոչ թե ամրացման, այլ հուշարձանապատկան բեկորների կիրառմամբ անթույլատրելի շինարարական միջամտություններ՝ վանական համալիրի գավիթը վերածելով գիշերակացի սենյակի՝ աղավաղելով հուշարձանի պատմական, մշակութային և գիտական արժեքը: Նշված աշխատանքները կատարվել են առանց լիազոր մարմնի՝ մշակույթի նախարարության հետ համաձայնեցնելու՝ խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, որի համար հարուցվել է քրեական գործ և կատարվում է քննություն: «Պահակային տնակի» շինարարությունը դադարեցվել է:
Հայտնում ենք նաև, որ Մարմաշենի վանական համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկերում ընդգրկված չէ:
Չնայած ՀՀ մշակույթի նախարարությունն իրավական առումով պատասխանատվություն չի կրում վանական համալիրի պահպանության համար, այնուհանդերձ, ուսումնասիրելով խնդիրը նախարարությունը 2019 թ. պետբյուջեից 10 մլն դրամ հատկացնելու է ցամաքուրդի իրականացման նպատակով, որի արդյունքում ստորգետնյա ջրերը կուղղորդվեն կառույցի հիմնատակերից դուրս: Ելնելով անհետաձգելի խնդիրների լուծման կարևորությունից՝ նախատեսվում է այդ գումարից որոշ չափ հատկացնել 2018 թ.՝ ՀՀ մշակույթի նախարարությանը տրամադրված բյուջեի «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերանորոգում» ծրագրի խնայողություններից»,- ասված է հայտարարության մեջ:
08:50 26.05.2025
Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը քննադատել է Իսրայելի գործողությունները ԳազայումԲունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշետը (ՔԴՄ) Իսրայելի կողմից Գազայի հատված օգնության հասցնումը կանխելու գործողությունները որակել է որպես միջազգային իրավունքի խախտում։ «Բնակչությանը սննդի, մարդասիրական օգնության և դեղորայքի մատակարարման ուշացումը ՀԱՄԱՍ-ի դեմ պայքար չէ։ Բնակչությունը պետք է պաշտպանված լինի և ապահովված լինի սննդով նույնիսկ պատերազմի ժամանակ», – ZDF հեռուստաընկերության եթերում ասել է Լաշետը։ Սա, նշել […] ...
08:40 26.05.2025
Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտինՈւկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայի տարածքում անհապաղ հրադադարի օգտին։ Նա համապատասխան հաղորդագրություն է հրապարակել X-ում․ «Անմիջապես դադարեցրեք կրակը»։ Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլը։ Մայիսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկեց վերսկսել բանակցային գործընթացը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի ղեկավարի առաջարկին «անհապաղ համաձայնելու» […] ...
08:30 26.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:25 26.05.2025
Ariana News. Ռուսաստանը գրեթե 1.3 հազար տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել ԱֆղանստանինՌուսաստանը 1280 տոննա ալյուր է նվիրաբերել ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի (WFP) գրասենյակին Աֆղանստանի հյուսիսային Բալխ նահանգում։ Այս մասին հայտնել է աֆղանական Ariana News հեռուստաալիքը։ Մազարի Շարիֆում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչները, որոնք ներկա էին բեռի փոխանցման արարողությանը, ընդգծել են իրենց երկրի հանձնառությունը ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի հետ համագործակցության շրջանակներում աջակցելու աֆղան ժողովրդին։ Նրանք հավելել են, որ […] ...
08:16 26.05.2025
Կենտրոնական Ասիա-Իտալիա ձևաչափով առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին ԱստանայումԿենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի մասնակցությամբ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում, նույն օրը Իտալիայի կառավարության ղեկավարը պաշտոնական այց կկատարի Ղազախստան։ Այս մասին հայտնել է Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը։ Մելոնին սկզբում պլանավորել էր այցելել Ուզբեկստան, ապա Ղազախստան ապրիլի 25-27-ը Կենտրոնական Ասիայի առաջնորդների հետ կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար։ Սակայն, […] ...
08:06 26.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...