Թուրքիայում այս ձմեռ հնարավոր է որոշ իրադարձություններ տեղի ունենան․ Դավութօղլու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Թուրքիայում այս ձմեռ հնարավոր է որոշ իրադարձություններ տեղի ունենան․ Դավութօղլու

19:24 20.07.2022

Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է Թուրքիայի «Հաղթանակ» կուսակցության (Zafer Partisi) նախագահ Ումիթ Օզդաղի՝ երկրում հնարավոր ներքաղաքական խռովությունների առաջացման վերաբերյալ պնդումներին։

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Օզդաղը վերջերս հայտարարել էր, որ Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է սկսվելու, ինչի պատճառով վերջինիս դեմ երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մեղադրանք էր առաջադրել։

Մինչ Թուրքիայի ՆԳՆ-ն Օզդաղին մեղադրում է «շինծու մեղադրանքներ հնչեցնելու մեջ», նախկին վարչապետ Դավութօղլուն վերջինիս աջակցող հայտարարությամբ է հանդես գալիս։

Դավութօղլուն ընդդիմադիր «T24»-ի թղթակից Մուրադ Սաբունջուին տված հարցազրույցում ասել է. «Եթե մի ​​երկրում կա այսքան արագ տարածվող բևեռացում, եթե կա այնպիսի կոռուպցիոն միջավայր, որը մի երկրում աղքատացման պատճառ է դառնում, և եթե հանցավոր կազմակերպությունները գլուխ են բարձրանում, ապա նման վայրում կայունություն ունենալը շատ դժվար է։ Հատկապես այս ձմռան հետ կապված, իրապես շատ մտահոգված եմ»։

Նա մտահոգություն է հայտնել, որ այս ձմռանը, մասնավորապես՝ ներկայիս տնտեսական իրավիճակով պայմանավորված, Թուրքիայում կարող են որոշ իրադարձություններ տեղի ունենալ։

Դավութօղլուն կոչ է արել, որ բոլոր պետպաշտոնյաներն ու քաղաքական գործիչները համախմբվեն մի խելամիտ գաղափարի շուրջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավարտվել է Սյունիքում 2021 թվականի ապրիլի 21-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

11:18 07.07.2025

Ավարտվել է Սյունիքում 2021 թվականի ապրիլի 21-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Սյունիքի մարզում գործող ընկերություններից մեկի անվտանգության դեպարտամենտի ղեկավարը նախապես տեղեկանալով 2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ նախատեսված այցի մասին, ապրիլի 20-ին խոչընդոտներ ստեղծելու նպատակով օգտագործելով իր պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունը, ձայնային հաղորդագություն է ուղարկել ընկերության աշխատակցին և ընդգծել ՀՀ վարչապետի այցի կապակցությամբ իրենց կողմից պլանավորվող խուլիգանական գործողությունների նախապատրաստումը: 2021 թվականի ապրիլի 21-ին […] ...

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

11:07 07.07.2025

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025 թվականի հուլիսի 8-ին և 9-ին, առավոտյան ժամը 05:00-ից մինչև 10:00-ն, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի: Այս մասին հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ ...

Գլխավոր դատախազը պարգևատրել է Դատախազության աշխատողներին

10:55 07.07.2025

Գլխավոր դատախազը պարգևատրել է Դատախազության աշխատողներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի հուլիսի 5-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ: Դատախազության աշխատողներին ուղղված ելույթում՝ հանրապետության գլխավոր դատախազը նշել է. «Սիրելի՛ դատախազներ, Դատախազության աշխատակիցներ, Արդեն երկրորդ անգամ է, որ Դատախազության աշխատողի օրը վերածում ենք Դատախազությանը նվիրված միջոցառումների շարքի: Այս ավանդույթը պետք է շարունակենք ու հարստացնենք միասին: Այս տարին […] ...

Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալ

10:47 07.07.2025

Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ է օգնում Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության հարցում։ Նա այս մասին ասել է լրագրողներին Սպիտակ տանը։ Սա նրա պատասխանն էր այն հարցին, թե ինչու Ամերիկան ​​չպետք է օգնի Ուկրաինային այնպես, ինչպես օգնում է Իսրայելին։ «Ես օգնում եմ Ուկրաինային։ Ես շատ եմ օգնում նրան։ Սա պատերազմ է, որը երբեք […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 7-ի 08։00 դրությամբ

10:37 07.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 7-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 7-ի 08։00 դրությամբ կազմել է 17.2°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:32 07.07.2025

Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

BACK_TO_TOP